https://armeniasputnik.am/20230726/hajastann-iren-e-dnum-anharmar-vitshaki-mej-surenjancy-hrvomi-statuti-vaveracman-masin-63512922.html
Հայաստանն իրեն է դնում անհարմար վիճակի մեջ. Սուրենյանցը` Հռոմի ստատուտի վավերացման մասին
Հայաստանն իրեն է դնում անհարմար վիճակի մեջ. Սուրենյանցը` Հռոմի ստատուտի վավերացման մասին
Քաղաքագետի կարծիքով` միջազգային իրավունքը ճգնաժամի մեջ է, հետևաբար պետք չէ ակնկալիք ունենալ, որ, ինչ–որ ստատուտ վավերացնելով, հնարավոր է Ալիևին դատարանի առջև... 26.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-26T15:32+0400
2023-07-26T15:32+0400
2023-07-26T15:45+0400
սուրեն սուրենյանց
հռոմի ստատուտ
աժ (ազգային ժողով)
հայաստան
ռուսաստան
արևմուտք
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/07/1a/63506924_0:0:1600:901_1920x0_80_0_0_926f8eb7e69647137d006c3cbb93ef18.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Միջազգային իրավունքի ճգնաժամի պայմաններում որևէ իմաստ չկա, որ Հայաստանը Հռոմի ստատուտը վավերացնի, հատկապես, որ այդ գործընթացում ՀՀ-ն կարող է խնդիր ունենալ Ռուսաստանի Դաշնության կամ Արևմուտքի հետ։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում, անդրադառնալով ՀՀ–ի կողմից Հռոմի ստատուտի վավերացման նախագծին, ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ կառավարությունը մտադիր է Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտն ուղարկել խորհրդարան՝ վավերացման:Քաղաքագետի համար ՀՀ իշխանության պատճառաբանությունը, թե այդ ստատուտը վավերացնելը հնարավորություն է տալու Ալիևի հարցերը միջազգային դատական ատյաններում լուծելու, անհիմն է։Սուրենյանցի կարծիքով` Հռոմի ստատուտի վավերացման վերաբերյալ ՀՀ-ն պետք է նրբանկատություն դրսևորի` հաշվի առնելով այն փաստը, որ դրանով կարող է խնդիր առաջացնել հայ–ռուսական հարաբերություններում։«Ի դեպ, եթե Բայդենին կամ Մակրոնին կալանավորելու սանկցիա դրված լիներ, ես նույնը կասեի։ Պետք է հաշվի առնել, որ սրանք աշխարհաքաղաքական երեք կենտրոններն են, որոնց հետ ուղղակի շահեր ունենք` Ռուսաստան, որը մեր դաշնակիցն է, ԵՄ–ն և ԱՄՆ–ն, որոնք Ղարաբաղի խնդրով են զբաղված։ Հետևաբար` պետք է այդ ստատուտը շրջանառությունից դուրս հանվի»,–նշեց նա։ՌԴ-ին չկանգնեցնենք ավելորդ ընտրության առաջ. Խոսրով Հարությունյանը` Հռոմի ստատուտի մասինՄիևնույն ժամանակ Սուրենյանցը հիշեցրեց` ռուսները շատ պարզ հասկացրել են, որ դրա վավերացումը համարելու են իրենց հանդեպ թշնամական ակտ, որը չի կարող առանց հետևանքների լինել։«Ինչ ասեմ, եթե ուզում են խայտառակ լինել կարող են գնալ այդպիսի արկածախնդրության։ Այստեղ կարևոր է մեր պետության իմիջը, որովհետև, եթե դու կարմիր գիծ ես ֆիքսում, չես պահում այդ գիծը, դառնում ես ծիծաղի առարկա։ Օրինակ, եթե վավերացրեց, Պուտինը եկավ Հայաստան, ակնհայտորեն չի կարող կալանավորել, եթե չկալանավորեց, խնդիրներ կունենան Արևմուտքի հետ»,–ասաց նա։Հետևաբար, նման ստատուտ վավերացնելով, Հայաստանն ինքն իրեն է դնում անհարմար վիճակի մեջ։ Հարց է առաջանում ՝ ինչու այս պայմաններում վավերացնել մի փաստաթուղթ, որը խնդիրներ է ստեղծում։Հիշեցնենք` Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1999թ–ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել։ Գործընթացն ընդհատվել էր 2004թ–ի օգոստոսի 13-ին, երբ փաստաթուղթը ճանաչվել էր ՀՀ Սահմանադրությանը հակասող։Հաշվի առնելով, որ այդ ժամանակից ի վեր Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել է` Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց վերսկսել միջազգային պայմանագրի վավերացման գործընթացն ու այդ նպատակով ևս մեկ անգամ դիմել ՍԴ։ՀՀ սահմանադրական դատարանը մարտի 24-ին որոշեց, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է գործող Սահմանադրությանը։Վավերացման գործընթացն այժմ խորհրդարանական փուլում է։ Հունիսի 26-ի դրությամբ կառավարությունը վավերացման նախագիծը խորհրդարան դեռ չէր ներկայացրել։
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/07/1a/63506924_56:0:1479:1067_1920x0_80_0_0_1fd71cd30e32df91dfc58af1fc1e81ab.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
սուրեն սուրենյանց, հռոմի ստատուտ, աժ (ազգային ժողով), հայաստան, ռուսաստան, արևմուտք
սուրեն սուրենյանց, հռոմի ստատուտ, աժ (ազգային ժողով), հայաստան, ռուսաստան, արևմուտք
Հայաստանն իրեն է դնում անհարմար վիճակի մեջ. Սուրենյանցը` Հռոմի ստատուտի վավերացման մասին
15:32 26.07.2023 (Թարմացված է: 15:45 26.07.2023) Քաղաքագետի կարծիքով` միջազգային իրավունքը ճգնաժամի մեջ է, հետևաբար պետք չէ ակնկալիք ունենալ, որ, ինչ–որ ստատուտ վավերացնելով, հնարավոր է Ալիևին դատարանի առջև կանգնեցնել։
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Միջազգային իրավունքի ճգնաժամի պայմաններում որևէ իմաստ չկա, որ Հայաստանը Հռոմի ստատուտը վավերացնի, հատկապես, որ այդ գործընթացում ՀՀ-ն կարող է խնդիր ունենալ Ռուսաստանի Դաշնության կամ Արևմուտքի հետ։
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում, անդրադառնալով ՀՀ–ի կողմից Հռոմի ստատուտի վավերացման նախագծին, ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ կառավարությունը մտադիր է Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտն ուղարկել խորհրդարան՝ վավերացման:
Քաղաքագետի համար ՀՀ իշխանության պատճառաբանությունը, թե այդ ստատուտը վավերացնելը հնարավորություն է տալու Ալիևի հարցերը միջազգային դատական ատյաններում լուծելու, անհիմն է։
«Ալիևը խորապես թքած ունի միջազգային դատական բոլոր ատյանների վրա։ Այդ դատարաններից մեկը Լաչինի միջանցքի բացման մասին երկու որոշում է կայացրել։ Ալիևի ցինիզմը այն աստիճանի է հասել, որ սևով սպիտակի վրա գրված որոշումը փոխում է իր օգտին է։ Միջազգային իրավունքը ճգնաժամի մեջ է, միջազգային իրավունք գոյություն չունի։ Շահն ու ուժերի հարաբերակցությունն է այսօր որոշում միջազգային հարաբերությունները»,–ասաց փորձագետը։
Սուրենյանցի կարծիքով` Հռոմի ստատուտի վավերացման վերաբերյալ ՀՀ-ն պետք է նրբանկատություն դրսևորի` հաշվի առնելով այն փաստը, որ դրանով կարող է խնդիր առաջացնել հայ–ռուսական հարաբերություններում։
«Ի դեպ, եթե Բայդենին կամ Մակրոնին կալանավորելու սանկցիա դրված լիներ, ես նույնը կասեի։ Պետք է հաշվի առնել, որ սրանք աշխարհաքաղաքական երեք կենտրոններն են, որոնց հետ ուղղակի շահեր ունենք` Ռուսաստան, որը մեր դաշնակիցն է, ԵՄ–ն և ԱՄՆ–ն, որոնք Ղարաբաղի խնդրով են զբաղված։ Հետևաբար` պետք է այդ ստատուտը շրջանառությունից դուրս հանվի»,–նշեց նա։
Միևնույն ժամանակ Սուրենյանցը հիշեցրեց` ռուսները շատ պարզ
հասկացրել են, որ դրա վավերացումը համարելու են իրենց հանդեպ թշնամական ակտ, որը չի կարող առանց հետևանքների լինել։
«Ինչ ասեմ, եթե ուզում են խայտառակ լինել կարող են գնալ այդպիսի արկածախնդրության։ Այստեղ կարևոր է մեր պետության իմիջը, որովհետև, եթե դու կարմիր գիծ ես ֆիքսում, չես պահում այդ գիծը, դառնում ես ծիծաղի առարկա։ Օրինակ, եթե վավերացրեց, Պուտինը եկավ Հայաստան, ակնհայտորեն չի կարող կալանավորել, եթե չկալանավորեց, խնդիրներ կունենան Արևմուտքի հետ»,–ասաց նա։
Հետևաբար, նման ստատուտ վավերացնելով, Հայաստանն ինքն իրեն է դնում անհարմար վիճակի մեջ։ Հարց է առաջանում ՝ ինչու այս պայմաններում վավերացնել մի փաստաթուղթ, որը խնդիրներ է ստեղծում։
«Արցախը սովամահության է գնում, միջազգային որևէ իրավունք չի գործում, մենք հույս ունենք միջազգային դատարանում Ալիև դատենք, սա պատրանքային մոտեցում է»–հավելեց խոսքը փորձագետը։
Հիշեցնենք` Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1999թ–ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել։ Գործընթացն ընդհատվել էր 2004թ–ի օգոստոսի 13-ին, երբ փաստաթուղթը ճանաչվել էր ՀՀ Սահմանադրությանը հակասող։
Հաշվի առնելով, որ այդ ժամանակից ի վեր Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել է` Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց վերսկսել միջազգային պայմանագրի վավերացման գործընթացն ու այդ նպատակով ևս մեկ անգամ դիմել ՍԴ։
ՀՀ սահմանադրական դատարանը մարտի 24-ին որոշեց, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է գործող Սահմանադրությանը։
Վավերացման
գործընթացն այժմ խորհրդարանական փուլում է։ Հունիսի 26-ի դրությամբ կառավարությունը վավերացման նախագիծը խորհրդարան դեռ չէր ներկայացրել։