00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեր նախագիծը, մեր հայտը սուզել, խորտակել են. Քերոբյանը դժգոհ է ֆինանսների նախարարությունից

© Photo : official site of the Prime Minister of RAՎահան Քերոբյան
Վահան Քերոբյան - Sputnik Արմենիա, 1920, 26.07.2023
Բաժանորդագրվել
ՀՀ էկոնոմիկայի նախարարը թվեց մի շարք ոլորտներ, որոնց համար ներկայացված բյուջետային հայտերը կա՛մ կիսով չափ են հաստատվել, կա՛մ ուղղակի մերժվել։
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. 2024 թ համար ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ֆինանսների նախարարությանը ներկայացրել էր 138,7 մլրդ դրամի հայտ, սակայն դրանից հաստատվել է միայն 84.7 մլրդ դրամը։ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովում այսօր նախարարության նախնական բյուջեն ներկայացնելիս այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը վարկային երաշխիքի նոր տեսակ է նախատեսում ՓՄՁ-ների համար
Նա դժգոհեց, որ էապես կրճատվել են գյուղատնտեսության համար տրամադրվող գումարները, հողային բարեփոխումներին վերաբերող բոլոր նախաձեռնությունները, կարելի է ասել, զրոյցվել են, համարյա ամբողջությամբ կրճատվել են նոր նախաձեռնությունները։
«Ստանդարտների մշակման և հավատարմագրման համակարգի զարգացման համար մենք 105 մլն դրամի հայտ էինք ներկայացրել, հաստատվել է միայն 30.8 մլն դրամի հայտը»,– նշեց նա։
Նա հիշեցրեց, որ գարնանային նստաշրջանի ժամանակ ՀՀ Ազգային ժողովն ընդունել է մի մեծ փաթեթ` ստանդարտների մշակման և հավատարմագրման համակարգի փոփոխության և հավատարմագրման եվրոպական մարմինների ասոցիացիային անդամակցելու ուղղությամբ։ Նախարարն ավելացրեց, որ այդ օրենքի ներքո ունեն բազմաթիվ անելիքներ, սակայն ներկայացված ծրագրերն ուղղակի մերժվել են` ֆինանասավորում չի տրամադրվել։
Հաջորդ դժգոհությունը վերաբերում էր հաստատված տնտեսական զարգացման քաղաքականությանը` հայեցակարգին, որտեղ էական մեծ դեր կա ստանդարտների մշակմանն ու կիրակմանը։ Այս հարցով ներկայացրած հայտերը ևս մերժվել են։
«Մենք ընդհանուր առմամբ խոսում ենք մեր երկրում որակի ենթակառուցվածքի մասին, ուզում ենք, որ դա լավանա ու վարչապետը դրա մասին շատ հաճախ է խոսում, բայց երբ հարցը գալիս է կոնկրետ գործողություն անելուն, մենք նույն պատին ենք միշտ բախվում։ Օրենքներն ընդունում ենք, սակայն դրանից բխող բյուջետային բոլոր հայտերը շատ մեծ դժվարությամբ են անցնում»,– ընդգծեց Քերոբյանը։
Նա անդրադարձավ նաև գիտելիքահեն նորարար տնտեսության և փոքր և միջին ձեռնարկատերերի աջակցմանը, որի համար նախարարությունը 23 մլրդ դրամի հայտ է ներկայացրել, սակայն հաստատվել է 15 մլրդ–ը։
Ականջահաճո բաներ են ասում. Գրիգորյանը ՓՄՁ–ների զարգացման քայլերն արժանահավատ չի համարում
«Հիմա, եթե հարցնեն` կառավարությունն ինչ է անում ՓՄՁ–երի համար, մենք պիտի ասենք` ոչինչ։ Մեր նախագիծը, մեր հայտը սուզել են, խորտակել են»,– հայտարարեց Քերոբյանը։
Նախարարը հիշեցրեց, որ ՓՄՁ ռազմավարությունը հաստատվել է 2020 թ–ին, շատ խոստումներ են տվել, ինչպես նաև ունեն նախագիծ։
Հիշեցնենք, որ 2022 թ համար ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հատկացվել է 64 մլրդ 912 մլն դրամ:
Լրահոս
0