Թուրքիայի և Չինաստանի արտգործնախարարները միջազգային խնդիրներ են քննարկել

© -Հաքան Ֆիդանը և Վան Ին
Հաքան Ֆիդանը և Վան Ին - Sputnik Արմենիա, 1920, 26.07.2023
Հաքան Ֆիդանը և Վան Ին
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Չինաստանի արտաքին գործերի նոր նախարարն առաջին արտասահմանյան պաշտոնական այցով մեկնել է Անկարա:
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Չինաստանի նորանշանակ արտգործնախարար Վան Իի հետ քննարկել է Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով թուրքական դիվանագիտական աղբյուրին։
Վան Ին, որն արտգործնախարար է նշանակվել հուլիսի 25-ին, առաջին արտասահմանյան պաշտոնական այցով մեկնել է Անկարա:
«Բանակցությունների ընթացքում գնահատվել է Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, գլոբալ ֆինանսական համակարգը ։ Քննարկվել է նաև ույղուրների վիճակը ՉԺՀ–ում», - ասվում է հաղորդագրությունում ։
Նախարարները քննարկել են Չինաստանի հետ Թուրքիայի երկկողմ առևտրի առավել հավասարակշռված կառուցվածքի համար ներդրումների ավելացման ուղիները:
Չինաստանը պատրաստ է զարգացնել գործընկերությունը Ռուսաստանի հետ. Սի Ծինփին
Բացի այդ, Ֆիդանը և Վան Ին քննարկել են երկու երկրների միջև երկխոսության և խորհրդակցությունների մեխանիզմների առավել արդյունավետ օգտագործման հարցերը, այդ թվում՝ միջկառավարական կոմիտեի միջոցով: Քննարկվել են նաև «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» և այսպես կոչված «Միջին միջանցք» նախաձեռնությունները, միջուկային էներգետիկայի, գյուղատնտեսության, քաղաքացիական ավիացիայի, մշակույթի և զբոսաշրջության խնդիրները:
Սպասվում է, որ Չինաստանի ԱԳ նախարարին կընդունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Հաքերները կոտրել են Չինաստանում ԱՄՆ դեսպանի էլեկտրոնային փոստը
Լրահոս
0