Ադրբեջանը պարտավոր է բացել Լաչինի միջանցքը. դեսպանները արձագանքել են Բորելին
16:10 27.07.2023 (Թարմացված է: 16:31 27.07.2023)
© Photo : Twitter / Arman KhachatryanՀակարի կամուրջը

Հակարի կամուրջը. Արխիվային լուսանկար
© Photo : Twitter / Arman Khachatryan
Լաչինի միջանցքի փակումով` ԿԽՄԿ-ի գործունեությունը տարածաշրջանում խիստ տուժել է։
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Աղդամի ճանապարհը չպետք է դիտարկել որպես Լաչինի միջանցքի վերագործարկմանը այլընտրանք։ Այս մասին իր Twitter– յան էջում գրել է Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պերունչիկը։
Նա ներկայացրել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի երեկվա հայտարարությունը և կրկին վերահաստատել, որ Ադրբեջանի իշխանությունների Աղդամով հումանիտար բեռ փոխադրելու պատրաստակամությունը ԵՄ–ն միայն ի գիտություն է ընդունել։
🇪🇺: "We took note of the expressed readiness of the Azerbaijani authorities to also supply goods via the city of Aghdam. This should not be seen as an alternative to the reopening of the Lachin corridor."https://t.co/AaKu81z1TE https://t.co/aM8enCRYTG
— Petr Piruncik (@petr_piruncik) July 27, 2023
«ԵՄ-ն նաև նշում է, որ ԿԽՄԿ-ի գործունեությունը տարածաշրջանում խիստ տուժել է, և կոչ է անում այն ամբողջությամբ վերսկսել, ներառյալ բժշկական տարհանումը և հումանիտար մատակարարումները»,– գրել է դեսպանը։
Ժոզեպ Բորելի հայտարարությունն է իր էջում տեղադրել նաև Հայաստանում և Վրաստանում Դանիայի դեսպան Աննե Թոֆթ Սորենսենը ու վերահաստատել է ԵՄ դիրքորոշումը Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ։
The EU 🇪🇺 position on the protracted blockade of the Lachin corridor: “It is incumbent on the Azerbaijani authorities to guarantee safety and freedom of movement along the Lachin corridor imminently and not to permit the crisis to escalate further” https://t.co/0uM2NZIZZh
— Anne Toft Sørensen (@DKAmbGeorgia) July 27, 2023
Հիշեցնենք, որ երեկ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են ամենակարճ ժամկետում երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով և թույլ չտալ հետագա էսկալացիա։
2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։