https://armeniasputnik.am/20230727/aghdamvov-ertughin-chpetq-e-ditarkel-vorpes-lachini-mijancqi-bacman-ajlyntranq-bvorel-63538280.html
Աղդամով երթուղին չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի բացման այլընտրանք. Բորել
Աղդամով երթուղին չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի բացման այլընտրանք. Բորել
ԵՄ դիվանագիտության ղեկավարը շեշտել է՝ հումանիտար հասանելիության հարցը չպետք է քաղաքականացվի։ 27.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-27T01:03+0400
2023-07-27T01:03+0400
2023-07-27T09:51+0400
ժոզեպ բորել
լաչինի միջանցք
ադրբեջան
հայաստան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/07/16/23847353_0:0:1600:901_1920x0_80_0_0_1acc396ff4049144f15707065453341b.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Բաքվի՝ Աղդամով ապրանքներ մատակարարելու պատրաստակամությունը, բայց դա Լաչինի միջանցքի բացման այլընտրանք չէ։ Այս հայտարարությունն արել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։Նա նշել է, որ Բրյուսելը մտահոգված է նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հումանիտար իրավիճակով։Եվրոպայի գլխավոր դիվանագետը հիշեցրել է, որ Լաչինի միջանցքով երթևեկությունը դժվարացել է արդեն ավելի քան յոթ ամիս ՝ ի հեճուկս Արդարադատության միջազգային դատարանի որոշման:Նա ընդգծել է, որ տարածաշրջանում Կարմիր խաչի գործունեությունը լրջորեն տուժել է, և հորդորել է ամբողջությամբ վերսկսել այն՝ ներառյալ բժշկական նպատակներով տարհանումը և մարդասիրական օգնության առաքումը:Դեղորայքն ու առաջին անհրաժեշտության ապրանքները կա՛մ քիչ են, կա՛մ ընդհանրապես չկան, ինչը ծանր հետևանքներ է ունենում տեղի բնակչության համար։«Հումանիտար հասանելիության հարցը չպետք է քաղաքականացվի»,- ասված է հայտարարությունում։Բորելը նշել է, որ Եվրոպական միությունը, և, մասնավորապես, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ակտիվորեն աջակցել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև մասնակցել են Բաքու-Ստեփանակերտ երկխոսության առաջմղմանը։ Նա ընդգծել է, որ դա պահանջում է բոլոր կողմերի իրական հանձնառությունը բանակցությունների արդյունքներին և ընդհանուր շահերի և փոխադարձ վստահության վրա հիմնված ապագային:Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության 400 տոննա ապրանքով բեռնված 19 մեքենա Երևանից ուղևորվել են ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Կոռնիձոր և կանգ առել․ Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքով ճանապարհը շարունակելու համար սպասում են ՌԴ խաղաղապահների պատասխանին։Հիքմեթ Հաջիևը ստում է, Բրյուսելում Աղդամի մասով պայմանավորվածություն չի եղել. Մարուքյան
լաչինի միջանցք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/07/16/23847353_251:0:1600:1012_1920x0_80_0_0_77fa36dfb5e93bcefed382c85eab81f2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ժոզեպ բորել, լաչինի միջանցք, ադրբեջան, հայաստան
ժոզեպ բորել, լաչինի միջանցք, ադրբեջան, հայաստան
Աղդամով երթուղին չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի բացման այլընտրանք. Բորել
01:03 27.07.2023 (Թարմացված է: 09:51 27.07.2023) ԵՄ դիվանագիտության ղեկավարը շեշտել է՝ հումանիտար հասանելիության հարցը չպետք է քաղաքականացվի։
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Բաքվի՝ Աղդամով ապրանքներ մատակարարելու պատրաստակամությունը, բայց դա Լաչինի միջանցքի բացման այլընտրանք չէ։ Այս հայտարարությունն արել է
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
Նա նշել է, որ Բրյուսելը մտահոգված է նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հումանիտար իրավիճակով։Եվրոպայի գլխավոր դիվանագետը հիշեցրել է, որ Լաչինի միջանցքով երթևեկությունը դժվարացել է արդեն ավելի քան յոթ ամիս ՝ ի հեճուկս Արդարադատության միջազգային դատարանի որոշման:
«Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են ամենակարճ ժամկետում երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով և թույլ չտալ հետագա էսկալացիա»,- նշել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը:
Նա ընդգծել է, որ տարածաշրջանում Կարմիր խաչի գործունեությունը լրջորեն տուժել է, և հորդորել է ամբողջությամբ վերսկսել այն՝ ներառյալ բժշկական նպատակներով տարհանումը և մարդասիրական օգնության առաքումը:
Դեղորայքն ու առաջին անհրաժեշտության ապրանքները կա՛մ քիչ են, կա՛մ ընդհանրապես չկան, ինչը ծանր հետևանքներ է ունենում տեղի բնակչության համար։
«Հումանիտար հասանելիության հարցը չպետք է քաղաքականացվի»,- ասված է հայտարարությունում։
Բորելը նշել է, որ Եվրոպական միությունը, և, մասնավորապես, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ակտիվորեն աջակցել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև մասնակցել են Բաքու-Ստեփանակերտ երկխոսության առաջմղմանը։ Նա ընդգծել է, որ դա պահանջում է բոլոր կողմերի իրական հանձնառությունը բանակցությունների արդյունքներին և ընդհանուր շահերի և փոխադարձ վստահության վրա հիմնված ապագային:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության 400 տոննա ապրանքով բեռնված
19 մեքենա Երևանից ուղևորվել են ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Կոռնիձոր և կանգ առել․ Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքով ճանապարհը շարունակելու համար սպասում են ՌԴ խաղաղապահների պատասխանին։