Անահիտ Մանասյանն Ադրբեջանի ՄԻՊ–ից պատասխան չի ստացել իր գրության վերաբերյալ

© Sputnik / Asatur YesayantsԱնահիտ Մանասյան
Անահիտ Մանասյան - Sputnik Արմենիա, 1920, 27.07.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Անահիտ Մանասյանը նաև վստահեցնում է, որ պետական գերատեսչություններին պարբերաբար կոչ է անում պատշաճ հաղորդակցվել անհետ կորածների և գերիների հարազատների հետ։
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան, ՀՀ կառավարությանն առընթեր գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի անդամ Անահիտ Մանասյանն այս պահին դեռ իր պաշտոնական գրության պատասխանը չի ստացել Ադրբեջանի գործընկերոջից։ Նա այս մասին ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Անահիտ Մանասյանը պաշտոնական գրություն է ուղարկել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանին` անդրադառնալով Արցախում ստեղծված խնդիրներին թե՛ հումանիտար տեսանկյունից, թե՛ մարդու իրավունքների։
«Ես պաշտոնապես դիմել եմ նրան, քանի որ ՄԻՊ գրասենյակները ապաքաղաքական կառույցներ են և զբաղվում են բացառապես մարդու իրավունքների պաշտպանության հարցերով։ Շատ կարևոր կլինի, որ թե՛հումանիտար, թե՛ հիմնարար իրավունքների հետ կապված կապ ունենանք և խնդիրները փորձենք լուծել նաև այդպես»,– ընդգծեց նա։
Ինչ վերաբերում է անհետ կորածների հարազատների հետ հանդիպմանը` ապա Մանասյանը նշեց, որ պարբերաբար հանդիպում է նրանց հետ նաև իր նախաձեռնությամբ։
«Մեր գրասենյակը հիմնականում հավաքագրում է տվյալներ, որոնք վերաբերում են մարդու իրավունքների պաշտպանությանը։ Այնուհետև փորձում ենք կապվել համապատասխան գերատեսչության հետ, փորձում ենք լուծումներ գտնել։ Պետական մարմիններին միշտ ասում եմ, որ շատ կարևոր է ճիշտ հաղորդակցություն վարելը թե՛ գերիների, թե՛ անհետ կորածների ծնողների, հարազատների հետ։ Պատշաճ հաղորդակցության հետ կապված` բոլորս էլ անելիք ունենք»,– նշեց պաշտպանը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության 400 տոննա ապրանքով բեռնված 19 մեքենա Երևանից ուղևորվել են ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Կոռնիձոր և կանգ առել․ Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքով ճանապարհը շարունակելու համար սպասում են ՌԴ խաղաղապահների պատասխանին։
Հիքմեթ Հաջիևը ստում է, Բրյուսելում Աղդամի մասով պայմանավորվածություն չի եղել. Մարուքյան
Լրահոս
0