Աշոտյանն Արցախի վերաբերյալ Փաշինյանի թեզերը մանր ժուլիկություն է անվանել

© Sputnik / Asatur YesayantsԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 27.07.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կալանքի տակ գտնվող ՀՀԿ փոխնախագահի հերթական հոդվածը լի է ՀՀ վարչապետի հասցեին ուղղված վիրավորանքներով, որոնք հասկանալի պատճառներով չենք ներկայացնում:
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը մեկուսարանից հերթական հոդվածն է գրել` վերլուծելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեզերը, որոնք հնչել են հուլիսի 25-ին նրա մամուլի ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով՝ Փաշինյանի արտահայտությունները լի էին ոչ միայն ստերով, վախերով և անբարոյական գնահատականներով, այլև ցույց տվեցին կառավարության ղեկավարի` քաղաքական ուղղվածության ողջ սնանկությունը: Մասնավորապես, ըստ Աշոտյանի, վարչապետը փորձել է ծածկել ներքին խնդիրները և արտաքին հարցերում «հիմար» ձևանալ։
Աշոտյանն անդրադարձել է Փաշինյանի մի շարք պնդումներին՝ կոշտ քննադատելով դրանք։
Նրա խոսքով՝ «գերիներ քարտեզների դիմաց» գործարքն արդարացնելու համար Փաշինյանը հայտարարում է, որ միջազգային հանրությունն է իրեն հորդորել ականապատ դաշտերի քարտեզները փոխանցել Բաքվին ՝ վստահության մթնոլորտ ստեղծելու համար։ Աշոտյանի խոսքով՝ իրականում Ալիևի համար վստահության այդ մթնոլորտը զրո արժեք ունի, ինչի հետևանքով հայ գերիները մնում են բանտում։
ՀՀԿ փոխնախագահն անթույլատրելի է համարում նաև Փաշինյանի հայտարարությունները, թե ինքը չի քննարկել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի օգտագործման հարցը, քանի որ դրա համար մանդատ չի ունեցել, այնինչ հարցը քննարկվել է հենց Փաշինյանի մասնակցությամբ` Միշելի և Ալիևի հետ հանդիպման ժամանակ:
«Իսկ ո՞վ է Բրյուսել մեկնել եռակողմ հանդիպումների՝ Փավստոս Բուզա՞նդը, թե՞ Ամիրդովլաթ Ամասիացին (միջնադարյան շրջանի հայ պատմաբան և բժիշկ,–խմբ.)»,– գրել է Աշոտյանը:
Նա քննադատել է Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի մասին պնդումները՝ պատճառաբանելով, որ նույնիսկ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումները չեն աշխատում, իսկ աշխարհը ոչինչ չի ձեռնարկում դրանք կյանքի կոչելու և արցախահայությանը փրկելու համար:
Աշոտյանը վարչապետին մեղադրել է նաև Իլհամ Ալիևի «անքակտելի սահմանի» մասին թեզերն օգտագործելու մեջ՝ խոսելով Հայաստանի տարածք Ադրբեջանի ԶՈւ–ի ներխուժման մասին:
Փաշինյանը հայտարարեց, թե որ դեպքում ՌԴ խաղաղապահները դուրս կգան Արցախից
Ինչ վերաբերում է Փաշինյանի՝ արտաքին քաղաքականության «ռեգիոնալացման» թեզին, ապա ՀՀԿ փոխնախագահի կարծիքով՝ վարչապետն այդ քողի տակ ուզում է Ռուսաստանին դուրս բերել Հարավային Կովկասից և փոխարինել Թուրքիայով։
Աշոտյանը սպեկուլյացիա է որակում այն հայտարարությունները, թե Հայաստանը 150 մլրդ դրամ է փոխանցել Լեռնային Ղարաբաղին, քանի որ, նրա որակմամբ, գումարը տվել ու առաջարկել են «կռուտիտ լինել` ինչպես ուզում են»` այդպիսով Ստեփանակերտին մեն–մենակ թողնելով Բաքվի հետ:
ՀՀԿ փոխնախագահն անդրադարձավ նաև իր կալանավորմանը` նշելով.
«Միգուցե այլմոլորակայիննե՞րը կապ ունեն այն բանի հետ, որ ես գտնվում եմ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում»,– գրել է Աշոտյանը:
Ասուլիսի ժամանակ Փաշինյանը Աշոտյանի և մյուս բանտարկյալների մասին հարցին (որոնց Հայաստանում քաղբանտարկյալներ են համարում) պատասխանել էր, թե. «Ես ինչ կապ ունեմ էտ ամեն ինչի հետ»` ավելացնելով, որ չի մեկնաբանելու քրեական գործերը, քանի որ դրանք քրեական օրենսգրքի և արդարադատության նախարարության գործն են։
Լրահոս
0