00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չի բացառվում, որ օտարերկրյա դեսպանները գան Կոռնիձոր. Մարուքյանը` բեռների ուղարկման մասին

© Photo : Twitter / European Union Mission in ArmeniaԱրցախ ուղարկվող բեռը Սյունիքում
Արցախ ուղարկվող բեռը Սյունիքում - Sputnik Արմենիա, 1920, 27.07.2023
Արցախ ուղարկվող բեռը Սյունիքում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ի սկզբանե հայտարարվել էր, որ այդ բեռնատարերը չեն պատրաստվում գնալ և Հակարիի կամրջին մոտենալ։ Այլ ՀՀ պետական սահմանին մոտ տարածքում պետք է փոխանցվեր այն ՌԴ խաղաղապահ զորախմբին, որ իրենք հասցնեն ԼՂ։
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Հնարավոր է` օտարերկրյա դեսպանները գան Կոռնիձոր, որտեղ երեկվանից գտնվում են Արցախ հումանիտար բեռ տեղափոխող 19 բեռնատարները։ Այս մասին լրագրողներին Կոռնիձորում ասաց ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Ամեն ինչ հնարավոր է։ Ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի այս բեռները փոխանցել ՌԴ խաղաղապահներին, եկեք չշտապենք։ Որևէ սցենար չի բացառվում»,–ասաց Մարուքյանը։
Նշենք, որ հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 մեքենա Երևանից ուղևորվել են ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Կոռնիձոր և կանգ առել․ Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքով ճանապարհը շարունակելու համար սպասում են ՌԴ խաղաղապահների պատասխանին։
Անդրադառնալով Բաքվի մեղադրանքներին, թե Լեռնային Ղարաբաղ բեռնատարներ ուղարկելը սադրանք է` Մարուքյանն ասաց, որ սադրանք է գազի և էլեկտրականության մատակարարումների դադարեցումը, պարենի և դեղորայքի մուտքի արգելքը, 120 հազար մարդու մեկուսացումը ամբողջ աշխարհից:
«Այսինքն՝ այս ամենը սադրանք չէ, այլ ալյուրի, կարագի, դեղորայքի և մանկական սննդի ուղարկելը սադրանք է։ Եթե մենք փորձեինք ճեղքել կամուրջը, ապա մեր գործողությունները կարելի էր սադրանք անվանել», - ասաց Մարուքյանը։
Նշեց, որ ի սկզբանե իրենց կողմից հայտարարվել էր, որ այդ հումանիտար բեռով բեռնատարերը չեն պատրաստվում գնալ և Հակարիի կամրջին մոտենալ։ Այլ ՀՀ պետական սահմանին մոտ տարածքում պետք է փոխանցվեր այն ՌԴ խաղաղապահ զորախմբին, որ իրենք հասցնեն ԼՂ։
Մարուքյանը հույս հայտնեց, որ իրենց կհաջողվի Կոռնիձոր հասած բեռները փոխանցել ՌԴ խաղաղապահ ուժերին։
Լրագրողների հարցին` արդյոք Մոսկվայում ԱԳ նախարարների հանդիպմանը Արարատ Միրզոյանը այս նախաձեռնության մասին բարձրաձայնել է` Մարուքյանը նշեց, որ նախարարը բարձրացրել է ընդհանուր Լաչինի միջանցքի վերաբացման, շրջափակումը վերացնելու հարցերը՝ նոյեմբերի 9-ի պարտավորության ներքո։
«Մեր նախարարը ոչ թե 360-400 տոննա բեռի հարց պետք է բարձրացնի, այլ ընդհանրապես միջանցքը բացելու հարցը որը, բնականաբար, բարձրացվել է և քննարկվել է հանդիպման ժամանակ»,–հավելեց նա։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Լրահոս
0