https://armeniasputnik.am/20230727/em-araqelutjuny-kvornidzvorum-kmna-ajnqan-minchev-humanitar-bernery-hasnen-arcakh-riter-63555044.html
ԵՄ առաքելությունը Կոռնիձորում կմնա այնքան, մինչև հումանիտար բեռների հարցը լուծվի. Ռիտեր
ԵՄ առաքելությունը Կոռնիձորում կմնա այնքան, մինչև հումանիտար բեռների հարցը լուծվի. Ռիտեր
Հայաստանից Արցախ ուղարկվող 400 տոննա հումանիտար օգնությամբ 19 բեռնատարը դեռ Կոռնիձորի հատվածում է, որևէ տեղաշարժ չկա։ 27.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-27T15:53+0400
2023-07-27T15:53+0400
2023-07-27T17:23+0400
եվրամիություն
լաչինի միջանցք
խաղաղապահներն արցախում
հումանիտար օգնություն
արցախ
հայաստան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/07/1a/63529207_0:144:1348:902_1920x0_80_0_0_df0fd685a74611371fe1224feb374cda.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. ԵՄ առաքելությունը շուրջօրյա ռեժիմով կմնա Սյունիքի` Կոռնիձորի սահմանային հատվածում այնքան ժամանակ, քանի դեռ հարցը որևէ կերպ չի լուծվել: «Լուրերի» թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։Հայտնել ենք, որ հունիսի 26–ից Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը դիտորդների հետ ուշադրությամբ հետևում է դեպի Լաչինի միջանցքի մուտք տանող ճանապարհի երթևեկությանը։Ռիտերը նշել է, որ հումանիտար օգնությամբ լի 19 բեռնատարները երեկվանից Կոռնիձորի սահմանային հատվածում են, ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը` նույնպես:Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության 400 տոննա ապրանքով բեռնված 19 մեքենա Երևանից ուղևորվել են ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Կոռնիձոր և կանգ առել․ Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքով ճանապարհը շարունակելու համար սպասում են ՌԴ խաղաղապահների պատասխանին։Հիքմեթ Հաջիևը ստում է, Բրյուսելում Աղդամի մասով պայմանավորվածություն չի եղել. Մարուքյան
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/07/1a/63529207_0:0:1349:1011_1920x0_80_0_0_83e3f4dc5d4d0357b931977a45b3e421.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
եվրամիություն, լաչինի միջանցք, խաղաղապահներն արցախում, հումանիտար օգնություն, արցախ, հայաստան
եվրամիություն, լաչինի միջանցք, խաղաղապահներն արցախում, հումանիտար օգնություն, արցախ, հայաստան
ԵՄ առաքելությունը Կոռնիձորում կմնա այնքան, մինչև հումանիտար բեռների հարցը լուծվի. Ռիտեր
15:53 27.07.2023 (Թարմացված է: 17:23 27.07.2023) Հայաստանից Արցախ ուղարկվող 400 տոննա հումանիտար օգնությամբ 19 բեռնատարը դեռ Կոռնիձորի հատվածում է, որևէ տեղաշարժ չկա։
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. ԵՄ առաքելությունը շուրջօրյա ռեժիմով կմնա Սյունիքի` Կոռնիձորի սահմանային հատվածում այնքան ժամանակ, քանի դեռ հարցը որևէ կերպ չի լուծվել:
«Լուրերի» թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։
Հայտնել ենք, որ հունիսի 26–ից Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը դիտորդների հետ ուշադրությամբ հետևում է դեպի Լաչինի միջանցքի մուտք տանող ճանապարհի երթևեկությանը։
Ռիտերը նշել է, որ հումանիտար օգնությամբ լի 19 բեռնատարները երեկվանից Կոռնիձորի սահմանային հատվածում են, ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը` նույնպես:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության 400 տոննա ապրանքով բեռնված
19 մեքենա Երևանից ուղևորվել են ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Կոռնիձոր և կանգ առել․ Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքով ճանապարհը շարունակելու համար սպասում են ՌԴ խաղաղապահների պատասխանին։