Երևանը ռուսաստանցիաների հուլիսյան հանգստի ամենապահանջված ուղղությունների եռյակում է

© Sputnik / Asatur YesayantsԶբոսաշրջիկները Երևանում
Զբոսաշրջիկները Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 27.07.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի մայրաքաղաքը այցելությունների թվով զիջել է միայն Ստամբուլին և Մինսկին։
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Երևանը ռուսաստանցիների հուլիսյան հանգստի ամենապահանջված արտասահմանյան ուղղությունների եռյակում է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը` հղում անելով OneTwoTrip ճանապարհորդությունների պլանավորման ծառայության ուսումնասիրությունների արդյունքներին։
Հայաստանի մայրաքաղաքը այցելությունների թվով զիջել է միայն Ստամբուլին և Մինսկին։ Միևնույն ժամանակ Երևանի հյուրանոցային ամրագրումների մասնաբաժինը կազմել է 4,5%, ինչը 15%–ով ավելի է նախորդ տարվա հուլիսյան ցուցանիշի համեմատ։
Հուլիսին ռուսաստանցի ճանապարհորդներն առավել հաճախ այցելել են Ստամբուլ. քաղաքում հյուրանոցային ամրագրումների մասնաբաժինը կազմել է 11,9%, մեկ տարում պահանջարկն այս ուղղությամբ աճել է 29%–ով։ Այնուհետև Մինսկն է` 4,9%–ով, սակայն Բելառուսի մայրաքաղաքը, ընդհակառակը, կորցրել է զբոսաշրջիկների 1/3-րդը (-35%)։
Ավտոբուսը 1-2 ժամ սպասում է, մինչև ճամփան բացվի. ի՞նչ է առաջարկում Հայաստանը զբոսաշրջիկին
Բացի այդ, հուլիսին պահանջված են եղել Դուբայ (մեկ տարում պահանջարկն աճել է 32%–ով), Անթալիա (+38%), Թբիլիսի (-11%), Փարիզ (-20%), Միլան (-5%), Հռոմ (-10%), Աստանա (աճ տասնյակ անգամներ) ուղղությունները։
Մեկ տարի առաջ առավել պահանջված ուղղությունների թվում էին նաև Վիլնյուսն ու Տալլինը։ Արտերկրում ռուսաստանցիները հաճախ ընտրում էին 4-աստղանի հյուրանոցները, դրանք ամրագրում էին 33% դեպքերում։
Լրահոս
0