https://armeniasputnik.am/20230727/hajtni-e-qani-buzharu-e-arcakhic-teghapvokhvel-hajastan-63549646.html
Հայտնի է` քանի բուժառու է Արցախից տեղափոխվել Հայաստան
Հայտնի է` քանի բուժառու է Արցախից տեղափոխվել Հայաստան
Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 13 բուժառուի։ 27.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-27T14:19+0400
2023-07-27T14:19+0400
2023-07-27T14:19+0400
հայաստան
կարմիր խաչ
արցախ
բուժառու
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/05/1a/60201859_0:116:1600:1016_1920x0_80_0_0_a7e54c18efe63f92b0e85c5e850d091c.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Այսօր Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 11 բուժառու ուղեկցողների հետ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Արցախից բուժառուների նոր խումբ է տեղափոխում Հայաստան։ Ադրբեջանական ԶԼՄ-ներն էլ հայտնել էին, որ 12 բուժառու, 11 ուղեկցող և 1 բուժքույր է տեղափոխվում Հայաստան։ Ըստ տելեգրամյան որոշ ալիքների` ադրբեջանցի բժիշկները զննել են հիվանդներին։Ադրբեջանական կողմը շարունակաբար արգելում է Կարմիր խաչի մեքենաներով խիստ անհրաժեշտ դեղորայքի և բժշկական պարագանների մատակարարումը Արցախ։«Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում են ստանում 23 երեխա, 5-ը գտնվում են նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում են ստանում 82 հիվանդ, 7 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 2-ը` ծայրահեղ ծանր վիճակում։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 մեքենա Երևանից ուղևորվել են ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Կոռնիձոր և կանգ առել․ Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքով ճանապարհը շարունակելու համար սպասում են ՌԴ խաղաղապահների պատասխանին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/05/1a/60201859_0:0:1600:1200_1920x0_80_0_0_aa2a00ebefd1439bd7dc2ceb93278cbe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, կարմիր խաչ, արցախ, բուժառու
հայաստան, կարմիր խաչ, արցախ, բուժառու
Հայտնի է` քանի բուժառու է Արցախից տեղափոխվել Հայաստան
Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 13 բուժառուի։
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Այսօր Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 11 բուժառու ուղեկցողների հետ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
Ավելի վաղ
տեղեկացրել էինք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Արցախից բուժառուների նոր խումբ է տեղափոխում Հայաստան։ Ադրբեջանական ԶԼՄ-ներն էլ հայտնել էին, որ 12 բուժառու, 11 ուղեկցող և 1 բուժքույր է տեղափոխվում Հայաստան։ Ըստ տելեգրամյան որոշ ալիքների` ադրբեջանցի բժիշկները զննել են հիվանդներին։
«Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 13 բուժառուի (ուղեկցողների հետ), որոնք ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար»,– ասված է գերատեսչության հաղորդագրությունում։
Ադրբեջանական կողմը շարունակաբար արգելում է Կարմիր խաչի մեքենաներով խիստ անհրաժեշտ դեղորայքի և բժշկական պարագանների մատակարարումը Արցախ։
«Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում են ստանում 23 երեխա, 5-ը գտնվում են նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում են ստանում 82 հիվանդ, 7 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 2-ը` ծայրահեղ ծանր վիճակում։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված
19 մեքենա Երևանից ուղևորվել են ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Կոռնիձոր և կանգ առել․ Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքով ճանապարհը շարունակելու համար սպասում են ՌԴ խաղաղապահների պատասխանին։