00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խաղի վերջին րոպեները վճռական էին. «Ուրարտուն» 2։3 հաշվով պարտվեց «Ֆարուլին»

© Photo : Urartu Football Club«Ֆարուլ»–«Ուրարտու» հանդիպումը
«Ֆարուլ»–«Ուրարտու» հանդիպումը - Sputnik Արմենիա, 1920, 27.07.2023
«Ֆարուլ»–«Ուրարտու» հանդիպումը
Բաժանորդագրվել
Չեմպիոնների լիգայի խաղարկման առաջին փուլում պարտվելուց հետո Հայաստանի գործող չեմպիոն «Ուրարտուն» առաջին հանդիպումը անցկացրեց Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում` մրցելով հանրահայտ ռումինացի Գեորգ Հաջիի «Ֆարուլ» թիմի հետ։
ԵՐԵՎԱՆ, հուլիս 27 Sputnik, Խաչիկ Չախոյան. Հայաստանի չեմպիոն «Ուրարտուն» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում, մրցակցի հարկի տակ խաղի վերջին վայրկյաններին բաց թողեց վճռական գնդակն ու 2։3 հաշվով պարտվեց ռումինական «Ֆարուլին»։
«Ֆարուլը» առաջին խաղակեսի մեկնարկում որոշակի առավելություն ուներ «Ուրարտուի» նկատմամբ։ Ճիշտ է, երբեմն մեր ֆուտբոլիստների համար դժվար էր լինում պաշտպանվելը, բայց մեծ ուժեր կենտրոնացնելով ու իրար հետ լավ համագործակցելով պաշտպանությունում, մերոնք կարողանում էին չեզոքացնել մրցակցի վտանգավոր առաջխաղացումներն ու ձեռնարկումները։
Նման իրավիճակում «Ուրարտուն» հրաշալի օգտագործեց հակագրոհի գործոնը։ Խաղի 23-րդ րոպեին Դրամանու Սալուն հրաշալի փոխանցումով գնդակն ուղարկեց Արտյոմ Մակիսմենկոյին, վերջինս էլ ներխուժելով մրցակցի տուգանային հրապարակ, առաջ մղեց «Ուրարտուին»։
Բայց «Ֆարուլը» շատ արագ հետ բերեց կորցրածը, և այդ գործում ռումինացիներին «օգնեց» մեր դարպասապահ Ալեքսանդր Մելիխովը։ Տուդոր Բալուցեն մոտ 25-27 մետրից հարվածեց, մեր դարպասապահը սխալվեց, ու գնդակը հայտնվեց մեր թիմի դարպասում։ Էլ ավելի հեռու տարածությունից արդյունավետ հարվածով պատասխանեց Իվան Զոտկոն, որը գրավեց «Ֆարուլի» դարպասը մոտ 32-33 մետրից։ «Ուրարտուն» երկրորդ անգամ առաջ անցավ հաշվի մեջ։ Սակայն առաջին կեսին ավելացված ժամանակի ընթացքում «Ֆարուլը» նորից վերականգնեց հաշվի հավասարությունը, աչքի ընկավ Ադրիան Մազիլուն՝ 2։2։
Երկրորդ կեսում կողմերը հաշվի մեջ փոփոխություն մտցնելու մի քանի հնարավորություններ ունեցան։ Այդ առումով առավելություն ուներ «Ֆարուլը», կարելի է ասել, որ մի քանի դրվագներում մարզական բախտը պարզապես ժպտաց «Ուրարտուին»։ Բայց մրցավարի կողմից ավելացված ժամանակի վերջին րոպեին «Ֆարուլը» Յոնուց Լարիեյի արդյունավետ հարվածի շնորհիվ կորզեց հաղթանակը 3։2 հաշվով։
Թիմերի դիմակայությունում հաղթողը հայտնի կդառնա օգոստոսի 3-ին։ Այդ օրը պատասխան հանդիպումը կայանալու է Երևանում։
«Փյունիկը» արտագնա խաղում 2։1 հաշվով հաղթանակ տոնեց «Կալմարի» նկատմամբ
Լրահոս
0