00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Թվիթերում չեն բանակցում». Մարուքյանը հույս է հայտնում, որ Ադրբեջանն ու ԼՂ–ն կերկխոսեն

© Sputnik / Aram NersesyanՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը - Sputnik Արմենիա, 1920, 27.07.2023
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Դեսպանն ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների, անվտանգության հարցը միջազգային մեխանիզմի ներքո պետք է Լեռնային Ղարաբաղ–Ադրբեջան բանակցությունների շրջանակներում հասցեագրվի։
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Ադրբեջանն ունի հնարավորություն Լեռնային Ղարաբաղի հետ բանակցություններ սկսելու և ինտեգրման հարցերը քննարկելու ԼՂ ներկայացուցիչների հետ, որոնք էլ կորոշեն` ինչ են ուզում։ Կոռնիձորում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը` ի պատասխան Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը։
Հաջիևը երեկ հայտարարել էր, թե խաղն ավարտվել է, և Արցախին մնում է միայն Ադրբեջանի կազմում ինտեգրվելը։
«Դա դիվանագետի հայտարարություն չէ, խոսքը գնում է էթնիկ զտման, ցեղասպանության վտանգի, սովամահության առաջ կանգնած 100 հազարից ավելի մարդկանց մասին։ Եթե հարյուր հազար մարդու կյանքը Ադրբեջանի համար խաղի հարց է, դա ես թողնում եմ միջազգային հանրության խղճին, թող իրենք դիտարկեն»,–ասաց Մարուքյանը։
Դեսպանն ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների, անվտանգության հարցը միջազգային մեխանիզմի ներքո պետք է Լեռնային Ղարաբաղ–Ադրբեջան բանակցությունների շրջանակներում հասցեագրվի։
«Հիմա Հիքմեթ Հաջիևն ասում է` խաղը ձեր ավարտված է, դուք պետք է ինտեգրվեք։ Դե գնացեք, բանակցեք և ասեք մարդկանց։ Դա «Թվիթերում» չեն բանակցում»,–ասաց նա։
Մարուքյանը հույս հայտնեց, որ ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեղի կունենա այդ հանդիպումը։
Նշենք, որ հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 մեքենա Երևանից ուղևորվել են ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Կոռնիձոր և կանգ առել․ Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքով ճանապարհը շարունակելու համար սպասում են ՌԴ խաղաղապահների պատասխանին։
Լրահոս
0