https://armeniasputnik.am/20230728/davit-tvonvojani-masnakcutjamb-nisty-pak-dzevachapvov-kanckacvi-zlm-63582959.html
Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ նիստը փակ ձևաչափով կանցկացվի. ԶԼՄ
Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ նիստը փակ ձևաչափով կանցկացվի. ԶԼՄ
Ամիսներ առաջ նախկին նախարարը հայտարարում էր, որ կհամաձայնի հանձնաժողովի նիստին մասնակցել միայն բաց ֆորմատով։ 28.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-28T11:06+0400
2023-07-28T11:06+0400
2023-07-28T11:08+0400
հայաստան
դավիթ տոնոյան
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/06/42945057_0:0:1601:901_1920x0_80_0_0_8291701ff51aec8c7e51e8538ae4a04c.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը` ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ, կանցկացվի փակ ֆորմատով` առանց ուղիղ հեռարձակման։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դատարանը թույլ է տվել Տոնոյանին մասնակցել հանձնաժողովի նիստին։ Նա խորհրդարան է գնալու քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների ուղեկցությամբ։ Նիստերը կայանալու են օգոստոսի 1-ին և 2-ին։Ամիսներ առաջ նախկին նախարարը հայտարարում էր, որ կհամաձայնի մասնակցել հանձնաժողովի նիստին ու պատասխանել հարցերին, եթե այն անցկացվի բաց ֆորմատով և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ:Հանձնաժողովում արդեն որոշ հարցերի պատասխանելու են եկել ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, նախկին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը։Հունիսի 20–ին և 27–ին հանձնաժողովում հարցերի է պատասխանել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Հիշեցնենք` 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։Նույն օրն ևեթ Տոնոյանն ու Գալստյանը կալանավորվեցին։ Հունիսի 28-ին Հակակոռուպցիոն դատարանը որոշեց 40 միլիոն գրավի դիմաց ազատ արձակել Դավիթ Գալստյանին։Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/06/42945057_82:0:1505:1067_1920x0_80_0_0_7496fccb293253a0769b13bdba2779c4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, դավիթ տոնոյան, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով
հայաստան, դավիթ տոնոյան, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով
Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ նիստը փակ ձևաչափով կանցկացվի. ԶԼՄ
11:06 28.07.2023 (Թարմացված է: 11:08 28.07.2023) Ամիսներ առաջ նախկին նախարարը հայտարարում էր, որ կհամաձայնի հանձնաժողովի նիստին մասնակցել միայն բաց ֆորմատով։
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը` ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ, կանցկացվի փակ ֆորմատով` առանց ուղիղ հեռարձակման։ Այս մասին գրում է
«Հրապարակ» օրաթերթը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ
դատարանը թույլ է տվել Տոնոյանին մասնակցել հանձնաժողովի նիստին։ Նա խորհրդարան է գնալու քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների ուղեկցությամբ։ Նիստերը կայանալու են օգոստոսի 1-ին և 2-ին։
Ամիսներ առաջ նախկին նախարարը հայտարարում էր, որ կհամաձայնի մասնակցել հանձնաժողովի նիստին ու պատասխանել հարցերին, եթե այն անցկացվի բաց ֆորմատով և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ:
«Գուցե մտափոխվել է Փաշինյանի մասնակցությունի՞ց հետո։ Ոմանք չեն բացառում, որ այսպիսով նա փորձում է մեղմել իր նկատմամբ իշխանությունների վերաբերմունքը և առճակատման չգնալ Փաշինյանի հետ»,– գրում է թերթը։
Հանձնաժողովում արդեն որոշ հարցերի պատասխանելու են եկել ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, նախկին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Հունիսի 20–ին և 27–ին հանձնաժողովում հարցերի է պատասխանել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք` 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ
Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Նույն օրն ևեթ
Տոնոյանն ու
Գալստյանը կալանավորվեցին։ Հունիսի 28-ին Հակակոռուպցիոն դատարանը որոշեց
40 միլիոն գրավի դիմաց ազատ արձակել Դավիթ Գալստյանին։
Այս գործով
մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին: