https://armeniasputnik.am/20230728/hhum-irani-nvoranshanak-despany-handipel-e-hh-nakhagahi-het-63626079.html
ՀՀ–ում Իրանի նորանշանակ դեսպանը հանդիպել է ՀՀ նախագահի հետ
ՀՀ–ում Իրանի նորանշանակ դեսպանը հանդիպել է ՀՀ նախագահի հետ
Նորանշանակ դեսպանը վստահեցրել է, որ Իրանը պաշտպանում է երկրների տարածքային ամբողջականության սկզբունքը և աջակցում է տարածաշրջանում կայուն խաղաղության և... 28.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-28T18:33+0400
2023-07-28T18:33+0400
2023-07-28T18:43+0400
նախագահ
դեսպան
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
հայաստան–իրան գործակցություն
մեհդի սոբհանի
վահագն խաչատուրյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/07/1c/63617057_0:167:1600:1067_1920x0_80_0_0_e533c7f134a0b1dfb4ef46f0b9ffd6c7.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։Դեսպանը նշել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կփորձի առավելագույն ջանք ներդնել երկկողմ կապերի առավել ամրապնդման համար:«Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները շատ խորն են: Երկու երկրների հարաբերություններում առկա է մեծ ներուժ և ես իմ ողջ ջանքերը կներդնեմ այդ ներուժի իրացման գործում»,– ասել է նորանշանակ դեսպանը:Նախագահ Վահագն Խաչատուրյանն էլ իր հերթին վստահություն է հայտնել, որ վերջինիս աշխատանքի արդյունքում մեր երկրների միջև հաստատված ամուր փոխհարաբերություններն առավել մեծ զարգացում կապրեն:«Հայաստանի Հանրապետությունն այս 30 տարիների ընթացքում մեծ փորձությունների միջով է անցել, և այդ տարիների ընթացքում մեր և Իրանի միջև հարաբերությունները բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, իրենց զարգացումն են ապրել»,- նշել է նախագահը:Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական բազմաշերտ համագործակցության հարցեր և փոխգործակցության շարունակական զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային նշանակության ծրագրերի իրագործմանն ու առկա ներուժի ամբողջական իրականացմանը:Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրողությունների և զարգացումների վերաբերյալ: Նորանշանակ դեսպանն այս համատեքստում շեշտել է, որ Իրանը պաշտպանում է երկրների տարածքային ամբողջականության սկզբունքը և աջակցում տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման գործընթացին:Առկա խնդիրները պետք է կարգավորել խաղաղ ճանապարհով. Միրզոյանն ընդունել է Իրանի նոր դեսպանինՄտքեր են փոխանակվել բարձր տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում Հայաստանի և Իրանի միջև համագործակցության և համատեղ ծրագրերի կյանքի կոչման հնարավորությունների վերաբերյալ:Հիշեցնենք` Սոբհանին Հայաստանում Իրանի դեսպանի պաշտոնում փոխարինում է Աբբաս Բադախշան Զոհուրիին, որն ավարտել է իր առաքելությունը ՀՀ–ում։ Նա մեր երկրում Իրանի դեսպան էր նշանակվել 2019 թվականին, Հայաստանում դիվանագիտական ծառայությունը սկսել 2020-ի սկզբին:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/07/1c/63617057_70:0:1493:1067_1920x0_80_0_0_d868a2eded489d5b03ae94c529c9b65f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
նախագահ, դեսպան, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, հայաստան–իրան գործակցություն, մեհդի սոբհանի, վահագն խաչատուրյան
նախագահ, դեսպան, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, հայաստան–իրան գործակցություն, մեհդի սոբհանի, վահագն խաչատուրյան
ՀՀ–ում Իրանի նորանշանակ դեսպանը հանդիպել է ՀՀ նախագահի հետ
18:33 28.07.2023 (Թարմացված է: 18:43 28.07.2023) Նորանշանակ դեսպանը վստահեցրել է, որ Իրանը պաշտպանում է երկրների տարածքային ամբողջականության սկզբունքը և աջակցում է տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման գործընթացին:
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Դեսպանը նշել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կփորձի առավելագույն ջանք ներդնել երկկողմ կապերի առավել ամրապնդման համար:
«Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները շատ խորն են: Երկու երկրների հարաբերություններում առկա է մեծ ներուժ և ես իմ ողջ ջանքերը կներդնեմ այդ ներուժի իրացման գործում»,– ասել է նորանշանակ դեսպանը:
Նախագահ Վահագն Խաչատուրյանն էլ իր հերթին վստահություն է հայտնել, որ վերջինիս աշխատանքի արդյունքում մեր երկրների միջև հաստատված ամուր փոխհարաբերություններն առավել մեծ զարգացում կապրեն:
«Հայաստանի Հանրապետությունն այս 30 տարիների ընթացքում մեծ փորձությունների միջով է անցել, և այդ տարիների ընթացքում մեր և Իրանի միջև հարաբերությունները բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, իրենց զարգացումն են ապրել»,- նշել է նախագահը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական բազմաշերտ համագործակցության հարցեր և փոխգործակցության շարունակական զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային նշանակության ծրագրերի իրագործմանն ու առկա ներուժի ամբողջական իրականացմանը:
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրողությունների և զարգացումների վերաբերյալ: Նորանշանակ դեսպանն այս համատեքստում շեշտել է, որ Իրանը պաշտպանում է երկրների տարածքային ամբողջականության սկզբունքը և աջակցում տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման գործընթացին:
Մտքեր են փոխանակվել բարձր տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում Հայաստանի և Իրանի միջև համագործակցության և համատեղ ծրագրերի կյանքի կոչման հնարավորությունների վերաբերյալ:
Հիշեցնենք` Սոբհանին Հայաստանում Իրանի դեսպանի պաշտոնում փոխարինում է Աբբաս Բադախշան Զոհուրիին, որն ավարտել է իր առաքելությունը ՀՀ–ում։ Նա մեր երկրում Իրանի դեսպան էր նշանակվել 2019 թվականին, Հայաստանում դիվանագիտական ծառայությունը սկսել 2020-ի սկզբին: