https://armeniasputnik.am/20230728/lachini-mijancqum-drakan-zargacum-chka-haveljal-tshnshum-e-petq-hh-pvokhartgvortsnakharar-63596252.html
Լաչինի միջանցքում դրական զարգացում չկա, հավելյալ ճնշում է պետք. ՀՀ փոխարտգործնախարար
Լաչինի միջանցքում դրական զարգացում չկա, հավելյալ ճնշում է պետք. ՀՀ փոխարտգործնախարար
Վահան Կոստանյանի խոսքով` միջազգային հանրությունը պետք է միասնական ճակատով հանդես գա։ 28.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-28T14:42+0400
2023-07-28T14:42+0400
2023-07-28T14:50+0400
հայաստան
վահան կոստանյան
լաչինի միջանցք
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/03/09/56457799_0:0:1601:901_1920x0_80_0_0_472fbcc51766d0cf7c0d41a67067187c.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Այս պահին Լաչինի միջանցքում որևէ դրական զարգացում չկա։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս հայտարարությունն արեց ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, որը ՀՀ–ում հավատարմագրված մի շարք դեսպանների հետ այս պահին Կոռնիձորում է։Կոստանյանը վստահեցրեց, որ հայկական կողմը շարունակելու է աշխատանքներ տանել, որ ի վերջո Ադրբեջանը կյանքի կոչի այն պատավորությունները, որոնք նա միջազգայնորեն ստանձնել է։Փոխարտգործնախարարը վստահ է, որ միջազգային հանրությունը պետք է միասնական ճակատով հանդես գա։«Միջազգային գործընկերները ոչ միայն պետք է հստակ ազդակներ ուղղեն Ադրբեջանի իշխանություններին, այլ նաև անհրաժեշտության պարագայում քայլեր ձեռնարկեն, որոնք թույլ կտան Լաչինի միջանցքով հումանիտար բեռի և ընդհանրապես մարդկանց ու մեքենաների անխափան անցումը»,– հավելեց նա։Կոստանյանը հայտնեց նաև, որ հայկական կողմն անձամբ չի դիմել Ադրբեջանին Լաչինի միջանցքը բացելու պահանջով, որովհետև Ադրբեջանը պետք է իրավաբանական պարտադիր ուժ կրող պարտավորությունները կատարի առանց դրա։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 մեքենա Երևանից ուղևորվել են ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Կոռնիձոր և կանգ առել․ Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքով ճանապարհը շարունակելու համար սպասում են ՌԴ խաղաղապահների պատասխանին։
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/03/09/56457799_79:0:1502:1067_1920x0_80_0_0_42aaf91a788e8318cac569aa9ccd4f10.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, վահան կոստանյան, լաչինի միջանցք
հայաստան, վահան կոստանյան, լաչինի միջանցք
Լաչինի միջանցքում դրական զարգացում չկա, հավելյալ ճնշում է պետք. ՀՀ փոխարտգործնախարար
14:42 28.07.2023 (Թարմացված է: 14:50 28.07.2023) Վահան Կոստանյանի խոսքով` միջազգային հանրությունը պետք է միասնական ճակատով հանդես գա։
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Այս պահին Լաչինի միջանցքում որևէ դրական զարգացում չկա։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս հայտարարությունն արեց ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, որը ՀՀ–ում հավատարմագրված մի շարք դեսպանների հետ այս պահին Կոռնիձորում է։
Կոստանյանը վստահեցրեց, որ հայկական կողմը շարունակելու է աշխատանքներ տանել, որ ի վերջո Ադրբեջանը կյանքի կոչի այն պատավորությունները, որոնք նա միջազգայնորեն ստանձնել է։
«Այս առումով շատ կարևոր է մեր միջազգային գործընկերների հավելյալ ճնշումը Ադրբեջանի իշխանությունների վրա։ Այս օրերին արդեն տեսել ենք որոշ հայտարարություններ, բայց մենք կարծում ենք, որ դա բավարար չէ»,– ասաց նա։
Փոխարտգործնախարարը վստահ է, որ միջազգային հանրությունը պետք է միասնական ճակատով հանդես գա։
«Միջազգային գործընկերները ոչ միայն պետք է հստակ ազդակներ ուղղեն Ադրբեջանի իշխանություններին, այլ նաև անհրաժեշտության պարագայում քայլեր ձեռնարկեն, որոնք թույլ կտան Լաչինի միջանցքով հումանիտար բեռի և ընդհանրապես մարդկանց ու մեքենաների անխափան անցումը»,– հավելեց նա։
Կոստանյանը հայտնեց նաև, որ հայկական կողմն անձամբ չի դիմել Ադրբեջանին Լաչինի միջանցքը բացելու պահանջով, որովհետև Ադրբեջանը պետք է իրավաբանական պարտադիր ուժ կրող պարտավորությունները կատարի առանց դրա։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված
19 մեքենա Երևանից ուղևորվել են ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Կոռնիձոր և կանգ առել․ Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքով ճանապարհը շարունակելու համար սպասում են ՌԴ խաղաղապահների պատասխանին։