Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում դարձել է չեմպիոն

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օղակների վարժությունում հանդես է եկել նաև Մամիկոն Խաչատրյանը և զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը:
Հայաստանի սպորտային մարմնամարզության երիտասարդական հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Սլովենիայի Մարիբոր քաղաքում ընթացող Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում։
Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Համլետ Մանուկյանը չեմպիոն է դարձել օղակների վարժությունում։ Նա վաստակել է 13,666 միավոր:
Այս վարժությունում հանդես է եկել նաև Մամիկոն Խաչատրյանը և հավաքելով 12,800 միավոր՝ զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մամիկոն Խաչատրյանը ոսկե մեդալ է նվաճել նժույգ թափեր վարժությունում, իսկ Համլետ Մանուկյանը այդ վարժությունում գրավել է 4-րդ հորիզոնականը:
Հայաստանի հավաքականի անդամ Ռոբերտ Գյուլումյանն էլ բրոնզե մեդալ է նվաճել ազատ վարժությունների մրցումներում։
Հայաստանի հավաքականը թիմային պայքարում զբաղեցրել էր երրորդ տեղը՝ հավաքելով 156,500 միավոր: Մարմնամարզիկները Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնին մասնակցում են Հայկ Նազարյանի գլխավորությամբ:
Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնը կտևի մինչև հուլիսի 29-ը:
Լրահոս
0