https://armeniasputnik.am/20230728/mez-petq-e-mtatsvoghutjan-pvopvokhutjun-varchapetn-ajcelel-e-gegharquniqi-marz-63591728.html
Մեզ պետք է մտածողության փոփոխություն. վարչապետն այցելել է Գեղարքունիքի մարզ
Մեզ պետք է մտածողության փոփոխություն. վարչապետն այցելել է Գեղարքունիքի մարզ
Նիկոլ Փաշինյանին են ներկայացրել Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի 2022թ–ի գործունեության հաշվետվությունը։ 28.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-28T13:53+0400
2023-07-28T13:53+0400
2023-07-28T15:58+0400
նիկոլ փաշինյան
հհ կառավարություն
գեղարքունիքի մարզ
վարչապետ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/07/1c/63589380_0:123:1670:1062_1920x0_80_0_0_92b804872e4ed158b5711435e56ccf38.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի համար 2018-2022թթ–ին ներկայացվել է 430 հայտ, որից հաստատվել է 386-ը: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին են զեկուցել Գավառում կայացած խորհրդակցության ժամանակ, հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։Սուբվենցիոն ծրագրերի ընդհանուր գումարը կազմել է 25 մլրդ 367 մլն դրամ, որից կառավարության համաֆինանսավորումը կազմում է 14 մլրդ 844 մլն դրամ, համայնքային համաֆինանսավորումը՝ 10 մլրդ 462 մլն դրամ, մասնավորի համաֆինանսավորումը՝ 59,7 մլն դրամ:Նեկայացնելով Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի 2022թ գործունեության հաշվետվությունը զեկուցվել է, որ նախորդ տարի ավարտվել են 148 շինաշխատանքներ:2018 թվականից մինչ այժմ մարզում հիմնանորոգվել է 350 կմ ճանապարհ:Ինչ վերաբերում է այս տարվան, ապա մարզում արդեն ներկայացվել է սուբվենցիոն 45 հայտ 160 ենթածրագրով, որից հաստատվել է 23-ը` 144 ենթածրագրով: Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 11. 2 մլրդ դրամ, որից պետական բյուջեի համաֆինանսավորումը կազմում է 6,7 մլրդ դրամ, համայնքի համաֆինանսավորումը՝ 4,3 մլրդ դրամ, մասնավորի համաֆինանսավորումը՝ 88,9 մլն դրամ:Սուրեն Պապիկյանը Գեղարքունիքում այցելել է նոր զորանոցների կառուցման շինհրապարակներՆիկոլ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել кառավարության աջակցությամբ ինտենսիվ այգիների հիմնման, խելացի անասնագոմերի կառուցման և գյուղատնտեսական այլ ծրագրերի ընդլայնման, գյուղացիական տնտեսություններին դրանք ներկայացնելու, ինչպես նաև ճանապարհաշինության, Սևանա լճից անօրինական ձկնորսության դեմ պայքարի վերաբերյալ:«Մեզ պետք է մտածողության փոփոխություն բոլոր ոլորտներում, պետք է կենտրոնանանք զարգացման ծրագրերի վրա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:Գեղարքունիքի մարզում վարչապետին են ներկայացրել նաև տեղեկան ինքնակառավարման ոլորտում կատարված փոփոխություններն ու հայտնել, որ նախկինում 92 համայնքի պարագայում համայնքապետարանների աշխատակիցների թիվը կազմել է 1141: Այժմ 5 համայնքի պարագայում համայնքապետարանների աշխատակիցների թիվը կազմում է 735։Երաշտի և ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Գեղարքունիքում անասնագլխաքանակի անկում կա
գեղարքունիքի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/07/1c/63589380_186:0:1670:1113_1920x0_80_0_0_0b5ca5028bc8adb9231b6f7d98f25ec0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
նիկոլ փաշինյան, հհ կառավարություն, գեղարքունիքի մարզ, վարչապետ
նիկոլ փաշինյան, հհ կառավարություն, գեղարքունիքի մարզ, վարչապետ
Մեզ պետք է մտածողության փոփոխություն. վարչապետն այցելել է Գեղարքունիքի մարզ
13:53 28.07.2023 (Թարմացված է: 15:58 28.07.2023) Նիկոլ Փաշինյանին են ներկայացրել Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի 2022թ–ի գործունեության հաշվետվությունը։
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի համար 2018-2022թթ–ին ներկայացվել է 430 հայտ, որից հաստատվել է 386-ը: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին են զեկուցել Գավառում կայացած խորհրդակցության ժամանակ, հայտնում է
ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Սուբվենցիոն ծրագրերի ընդհանուր գումարը կազմել է 25 մլրդ 367 մլն դրամ, որից կառավարության համաֆինանսավորումը կազմում է 14 մլրդ 844 մլն դրամ, համայնքային համաֆինանսավորումը՝ 10 մլրդ 462 մլն դրամ, մասնավորի համաֆինանսավորումը՝ 59,7 մլն դրամ:
«Սուբվենցիոն ծրագրերի արժեքը 2018 թ–ինկազմել է 1 մլրդ դրամ, 2019թ–ին՝ 4,4 մլրդ դրամ, 2020թ–ին՝ 4,4 մլրդ դրամ, 2021թ–ին՝ 5,8 մլրդ դրամ, 2022թ–ին՝ 9,7 մլրդ դրամ: Ծրագրերն իրականացվել են հետևյալ ոլորտներում՝ ասֆալտապատում, լուսավորության անցկացում, ջրամատակարարման, ոռոգման համակարգերի նորոգում, փողոցների սպասարկում, գազիֆիկացում, մանկապարտեզների կառուցում/վերանորոգում, զբոսայգիների բարեկարգում և այլն»,– ասված է հաղորդագրությունում։
Նեկայացնելով Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի 2022թ գործունեության հաշվետվությունը զեկուցվել է, որ նախորդ տարի ավարտվել են 148 շինաշխատանքներ:
2018 թվականից մինչ այժմ մարզում հիմնանորոգվել է 350 կմ ճանապարհ:
Ինչ վերաբերում է այս տարվան, ապա մարզում արդեն ներկայացվել է սուբվենցիոն 45 հայտ 160 ենթածրագրով, որից հաստատվել է 23-ը` 144 ենթածրագրով: Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 11. 2 մլրդ դրամ, որից պետական բյուջեի համաֆինանսավորումը կազմում է 6,7 մլրդ դրամ, համայնքի համաֆինանսավորումը՝ 4,3 մլրդ դրամ, մասնավորի համաֆինանսավորումը՝ 88,9 մլն դրամ:
Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել кառավարության աջակցությամբ ինտենսիվ այգիների հիմնման, խելացի անասնագոմերի կառուցման և գյուղատնտեսական այլ ծրագրերի ընդլայնման, գյուղացիական տնտեսություններին դրանք ներկայացնելու, ինչպես նաև ճանապարհաշինության, Սևանա լճից անօրինական ձկնորսության դեմ պայքարի վերաբերյալ:
«Մեզ պետք է մտածողության փոփոխություն բոլոր ոլորտներում, պետք է կենտրոնանանք զարգացման ծրագրերի վրա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Գեղարքունիքի մարզում վարչապետին են ներկայացրել նաև տեղեկան ինքնակառավարման ոլորտում կատարված փոփոխություններն ու հայտնել, որ նախկինում 92 համայնքի պարագայում համայնքապետարանների աշխատակիցների թիվը կազմել է 1141: Այժմ 5 համայնքի պարագայում համայնքապետարանների աշխատակիցների թիվը կազմում է 735։