https://armeniasputnik.am/20230729/erevanum-mi-khumb-arcakhciner-anzhamket-nstacujc-en-anum-kkhmk-hajastanjan-grasenjaki-mvot-63660961.html
Երևանում մի խումբ արցախցիներ անժամկետ նստացույց են սկսել Կարմիր խաչի գրասենյակի մոտ
Երևանում մի խումբ արցախցիներ անժամկետ նստացույց են սկսել Կարմիր խաչի գրասենյակի մոտ
Շտապ հավաքի պատճառը Վագիֆ Խաչատրյանի առևանգումն է։ Երիտասարդներն արդեն վրան են տեղադրել։ 29.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-29T23:21+0400
2023-07-29T23:21+0400
2023-07-29T23:40+0400
հայաստան
կարմիր խաչ
վագիֆ խաչատրյան
արցախ
ադրբեջան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/07/1d/63661042_0:0:960:540_1920x0_80_0_0_c3bad3849d1904d097c01293d6bc2eba.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Մի խումբ արցախցիներ անժամկետ նստացույց են սկսել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մոտ։ Տեղեկությունը հայտնում է «Փաստինֆոն»։Նրանք միջազգային կառույցից պահանջում են անհապաղ գործադրել բոլոր ջանքերը՝ վերադարձնելու Բերձորի միջանցքում տեղակայված ադրբեջանական ապօրինի անցակետից առևանգված Վագիֆ Խաչատրյանին։Հիշեցնենք` Արցախից Հայաստան տեղափոխվող բուժառուներից մեկին` Վագիֆ Խաչատրյանին, այսօր առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։ԿԽՄԿ աշխատակցին հրել են, Վագիֆին` տարել. Արցախի ՄԻՊ–ը ներկայացրել է առևանգման մանրամասները
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/07/1d/63661042_0:0:936:701_1920x0_80_0_0_235060d4b50d70d6d6e07d1827ac18aa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, կարմիր խաչ, վագիֆ խաչատրյան, արցախ, ադրբեջան
հայաստան, կարմիր խաչ, վագիֆ խաչատրյան, արցախ, ադրբեջան
Երևանում մի խումբ արցախցիներ անժամկետ նստացույց են սկսել Կարմիր խաչի գրասենյակի մոտ
23:21 29.07.2023 (Թարմացված է: 23:40 29.07.2023) Շտապ հավաքի պատճառը Վագիֆ Խաչատրյանի առևանգումն է։ Երիտասարդներն արդեն վրան են տեղադրել։
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Մի խումբ արցախցիներ անժամկետ նստացույց են սկսել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մոտ։ Տեղեկությունը հայտնում է
«Փաստինֆոն»։
Նրանք միջազգային կառույցից պահանջում են անհապաղ գործադրել բոլոր ջանքերը՝ վերադարձնելու Բերձորի միջանցքում տեղակայված ադրբեջանական ապօրինի անցակետից առևանգված Վագիֆ Խաչատրյանին։
«Շտապ հավաքի պատճառը մեր հայրենակից Վագիֆ Խաչատրյանի առևանգումն է ադրբեջանցիների կողմից։ Առաջին հերթին պահանջում ենք, որ այս միջազգային կառույցը, որը նրան տեղափոխում էր, անհապաղ քայլեր ձեռնարկի ու վերադարձնի առևանգված քաղաքացուն։ Արդեն վրան ենք տեղադրել, դեռևս ոչ մեկը ԿԽՄԿ-ից մեզ չի մոտեցել»,-ասել է նստացույցի մասնակից Հրաչ Բաղդասարյանը։
Հիշեցնենք` Արցախից Հայաստան տեղափոխվող բուժառուներից մեկին`
Վագիֆ Խաչատրյանին, այսօր առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։