https://armeniasputnik.am/20230729/tshambarakum-aveli-qan-4000-gtsametr-vorvogman-hamakarg-kkarucvi-pashinjany-gegharquniqum-e-63646260.html
Ճամբարակում ավելի քան 4000 գծամետր ոռոգման համակարգ կկառուցվի. Փաշինյանը Գեղարքունիքում է
Ճամբարակում ավելի քան 4000 գծամետր ոռոգման համակարգ կկառուցվի. Փաշինյանը Գեղարքունիքում է
Կատարվող աշխատանքներից հետո Շողակաթում կոռոգվի 315 հա տարածք։ 29.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-29T12:24+0400
2023-07-29T12:24+0400
2023-07-29T14:44+0400
հայաստան
գեղարքունիքի մարզ
նիկոլ փաշինյան
տեսանյութեր
տեսանյութ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/07/1d/63646090_0:0:1280:721_1920x0_80_0_0_ee9a945cab762a756a134248eff70107.jpg
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզ, որտեղ շրջել է տարբեր բնակավայրերում և ծանոթացել կատարվող աշխատանքներին։ Նա եղել է Վարդենիսում, Դարանակում, Շողակաթում, Ճամբարակում, Լճաշենում, այցն ավարտել է Գագարինում։Շողակաթ գյուղում Փաշինյանը ծանոթացել է ոռոգման համակարգի կառուցման ընթացքին։«Համայնքապետարանը պատրաստ է ներդրում անել, բնակիչն էլ պատրաստ է վճարելու։ Ջրավազան կառուցելու շինաշխատանքները սկսել ենք անցած տարվա հոկտեմբեր ամսից»,– նշել է համայնքապետարանի ներկայացուցիչներից մեկը։Փաշինյանն էլ շեշտել է, որ ով հավատում է Շողակաթում իրականացվող ծրագրին, նրանց համար ոչ մի սահմանափակում չպետք է լինի։Ծանոթացա ՊՆ մոդուլային N զորամասի հիմնման ընթացքին. ՓաշինյանՃամբարակ համայնքի և կառավարության կողմից իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 171 մլն դրամ, որից 80 մլն դրամը հատկացվել է ՄԱԿ–ի զարգացման ծրագրով, 4.9 մլն դրամը տրամադրել է Տարածքային զարգացման հիմնադրամը, 58 մլն դրամը` կառավարությունը, իսկ 27 մլն–ը` համայնքը։Ծրագրի իրականացման արդյունքում կառուցվելու է 30 հազար խմ ջրավազան, 15 կվ հզորությամբ արևային կայան, 45 լ/վ խորքային հոր և 4142 գծամետր ոռոգման համակարգ։ Արդյունքում կոռոգվի 315 հա տարածք։Փաշինյանն այցելել է նաև Սևանա լճի ափին` Դարանակ գյուղին հարակից ափամերձ հատվածում անցկացվող «Սևան ստարտափ սամմիթ-2023» միջոցառման մասնակիցներին։ Վարդենիսում էլ նախատեսվում են 4.2 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր, որից կառավարության մասնաբաժինը կազմում է 2.6 մլրդ դրամ։ Ընթացքի մեջ են Ճամբարակ–Վահան հանրապետական նշանակության ավտոճանապարհի, Լճաշենում էլ` դեպի Կիկլոպյան ամրոց տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 898 մլն դրամ, միջոցները պետբյուջեից են։ Ճամբարակում ընթացքի մեջ է նաև 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հուշահամալիրի կառուցումը։ՀՀ վարչապետն իր այցն ավարտել է Գեղարքունիքի մարզի Գագարին բնակավայրում, որտեղ մի շարք չնախատեսված կանգառներ է ունեցել, զրուցել քաղաքացիների հետ։ՔՊ–ն հավաքույթ-դրամահավաք կանցկացնի, Փաշինյանը հրահանգներ է տվել. «Ժողովուրդ»
գեղարքունիքի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/07/1d/63646090_222:0:1183:721_1920x0_80_0_0_e67362f5a4b259d85d6490e72cc16dd7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, գեղարքունիքի մարզ, նիկոլ փաշինյան, видео, տեսանյութեր, տեսանյութ
հայաստան, գեղարքունիքի մարզ, նիկոլ փաշինյան, видео, տեսանյութեր, տեսանյութ
Ճամբարակում ավելի քան 4000 գծամետր ոռոգման համակարգ կկառուցվի. Փաշինյանը Գեղարքունիքում է
12:24 29.07.2023 (Թարմացված է: 14:44 29.07.2023) Կատարվող աշխատանքներից հետո Շողակաթում կոռոգվի 315 հա տարածք։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզ, որտեղ շրջել է տարբեր բնակավայրերում և ծանոթացել կատարվող աշխատանքներին։ Նա եղել է Վարդենիսում, Դարանակում, Շողակաթում, Ճամբարակում, Լճաշենում, այցն ավարտել է Գագարինում։
Շողակաթ գյուղում Փաշինյանը ծանոթացել է ոռոգման համակարգի կառուցման ընթացքին։
«Համայնքապետարանը պատրաստ է ներդրում անել, բնակիչն էլ պատրաստ է վճարելու։ Ջրավազան կառուցելու շինաշխատանքները սկսել ենք անցած տարվա հոկտեմբեր ամսից»,– նշել է համայնքապետարանի ներկայացուցիչներից մեկը։
Փաշինյանն էլ շեշտել է, որ ով հավատում է Շողակաթում իրականացվող ծրագրին, նրանց համար ոչ մի սահմանափակում չպետք է լինի։
Ճամբարակ համայնքի և կառավարության կողմից իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 171 մլն դրամ, որից 80 մլն դրամը հատկացվել է ՄԱԿ–ի զարգացման ծրագրով, 4.9 մլն դրամը տրամադրել է Տարածքային զարգացման հիմնադրամը, 58 մլն դրամը` կառավարությունը, իսկ 27 մլն–ը` համայնքը։
Ծրագրի իրականացման արդյունքում կառուցվելու է 30 հազար խմ ջրավազան, 15 կվ հզորությամբ արևային կայան, 45 լ/վ խորքային հոր և 4142 գծամետր ոռոգման համակարգ։ Արդյունքում կոռոգվի 315 հա տարածք։
Փաշինյանն այցելել է նաև Սևանա լճի ափին` Դարանակ գյուղին հարակից ափամերձ հատվածում անցկացվող «Սևան ստարտափ սամմիթ-2023» միջոցառման մասնակիցներին։ Վարդենիսում էլ նախատեսվում են 4.2 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր, որից կառավարության մասնաբաժինը կազմում է 2.6 մլրդ դրամ։ Ընթացքի մեջ են Ճամբարակ–Վահան հանրապետական նշանակության ավտոճանապարհի, Լճաշենում էլ` դեպի Կիկլոպյան ամրոց տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 898 մլն դրամ, միջոցները պետբյուջեից են։ Ճամբարակում ընթացքի մեջ է նաև 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հուշահամալիրի կառուցումը։
ՀՀ վարչապետն իր այցն ավարտել է Գեղարքունիքի մարզի Գագարին բնակավայրում, որտեղ մի շարք չնախատեսված կանգառներ է ունեցել, զրուցել քաղաքացիների հետ։