00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առանձին, բայց ոչ բաժանված. մեծ ու աղմկոտ հայ ընտանիքի խնամատարության պատմությունը

© Sputnik / Aram NersesyanԱլլայի և Արմենի ձեռքերը
Ալլայի և Արմենի ձեռքերը - Sputnik Արմենիա, 1920, 30.07.2023
Բաժանորդագրվել
Հայաստանում խնամատարության թեման շատ նուրբ է, ուստի հոդվածի հերոսների խնդրանքով նրանց անունները փոխվել են, բնակավայրը նույնպես նշված չէ:
35 տարվա ամուսնությունից հետո Մարինա և Հարութ Խաչատրյանների ընտանիքում առաջին անգամ մանկական ծիծաղ հնչեց, ընդ որում՝ միանգամից երկու փոքրիկների: Ճիշտ է, նրանք նորածիններ չէին, հասուն երեխաներ, բայց ընտանիքը միանգամից շունչ առավ։ Խնամատարության վերցրած Ալիկը 11 տարեկան էր, Ալլան` 9։ Այդ օրվանից չորս տարի է անցել. ընտանիքը բազմաթիվ դժվարություններ է հաղթահարել, անցել հարմարվելու բարդ շրջանի միջով, բայց նրանցից ոչ մեկն արդեն չի պատկերացնում իր կյանքն առանց մյուսների:

Մայրական բնազդը

57-ամյա Մարինան պատմեց, որ ինքն ու ամուսինը երկար տարիներ փորձել են երեխաներ ունենալ, սակայն անարդյունք։ Հետո որոշել են որդեգրել մեկին, սակայն պարզվել է, որ դրա համար տարիքային սահմանափակում կա: Եվ երբ արդեն հուսահատվել էին ու հաշտվել միայնակ ծերության մտքի հետ, Մարինան իմացել է խնամատարության ծրագրի մասին, պատմել նաև ամուսնուն: Որոշել են դիմել։ Համապատասխան դասընթացներից և ստուգումներից հետո զույգն ընդգրկվել է ծրագրում:
«Երբ մեզ ընդգրկեցին ծրագրում, կյանքն իմաստավորվեց։ Ինձ մոտ անմիջապես արթնացավ մայրական բնազդը. աշխատանքից դուրս եկա և 24/7 ռեժիմով սկսեցի մամա աշխատել»,-հիշում է կինը:
© Sputnik / Aram NersesyanՄարինա Խաչատրյան
Опекун Марина Хачатрян (имя изменено) - Sputnik Արմենիա, 1920, 28.07.2023
Մարինա Խաչատրյան
Նրա խոսքով՝ երեխաներն իրենց ավագ եղբայրների՝ Արմենի և Արմանի հետ ապրում էին ինտերնատում։ Բնակարանային պայմանների պատճառով բոլորին վերցնել չէին կարող, ուստի որոշեցին չբաժանել փոքրերին և միանգամից երկուսին վերցնել: Նրանց օրինակը վարակիչ դարձավ․ երկու ծանոթ ընտանիքներ էլ խնամատարություն ստանձնեցին ավագ տղաների նկատմամբ: Սկզբում Ալիկն ու Ալլան նրանց հետ չէին ապրում. հյուր էին գալիս, շփվում։ Միայն մեկ տարի անց պետությունը թույլ տվեց վերցնել երեխաներին` պահանջելով ամեն ամիս սոցիալ-կենցաղային պայմանների ստուգում իրականացնել։Պայմանագիրը երկարաձգվում էր ոչ ավելի, քան մեկ տարով։
«Հենց առաջին օրը նրանք վազեցին ինձ մոտ և գրկեցին` ասես միշտ ճանաչել էին։ Նրանք ինձ մամա էին ասում, և ես ուրախությունից սավառնում էի օդերում։ Դժվարությունները սկսվեցին ավելի ուշ, երբ երեխաները հարմարվելու շրջան էին անցնում։ Սկզբում նրանք թաքցնում էին սնունդը կամ թաքուն ուտում, մի քիչ ագրեսիվ էին, բայց կամաց-կամաց ամեն ինչ իր տեղն ընկավ։ Հիմա մենք մեծ ու աղմկոտ ընտանիք ենք, մեր երեխաների եղբայրները մեր ընտանիքի հաճախակի հյուրերն են, նրանց խնամատարները՝ նույնպես»,-նշեց նա։

Հայրիկի խնդիրները

Ի տարբերություն Մարինայի՝ Հարութի համար ավելի դժվար էր։ Նա 61 տարեկանում թողեց երկրից դուրս աշխատանքն ու շտապեց Հայաստան, որպեսզի երեխաներն առանց հոր չմեծանան։ Լռակյաց Ալիկի հետ անմիջապես լեզու գտավ. նրանք նույն «տղայական» հետաքրքրություններն ունեն ու նույն սերը ֆուտբոլի հանդեպ։
© Sputnik / Aram NersesyanՀարութ Խաչատրյանը որդու` Ալիկի հետ
Опекун Арут Хачатрян с Аликом (имена изменены) - Sputnik Արմենիա, 1920, 28.07.2023
Հարութ Խաչատրյանը որդու` Ալիկի հետ
Իսկ ահա Ալլայի հետ կապ հաստատել չէր հաջողվում։ Աղջիկը վախենում էր նրանից և բոլոր տղամարդկանցից։ Բավականին ջանք պահանջվեց, որպեսզի նա սկսի վստահել իրեն և վերջապես պապա ասի: Պատմում է, որ երբ առաջին անգամ նրանից լսել է այդ բառը, հուզմունքից արտասվել է։
Գյումրու հատուկ հանձնաժողովը քննարկել է 13-ամյա աղջկա խնամակալության հարցը. ի՞նչ է որոշվել
«Նրանք մեր կյանքին իմաստ են տվել, իսկ հայրական խնդիրները միայն համ ու հոտ են տալիս իմ կյանքին։ Հիմա մենք նրանց ոչ մեկին չենք տա։ Երեխաները կապրեն մեզ մոտ, մինչև իրենց ընտանիքները ստեղծեն ու որոշեն հեռանալ հայրական տնից»,- ասաց նա։
© Sputnik / Aram NersesyanՀարութ Խաչատրյանը
Опекун Арут Хачатрян (имя изменено) - Sputnik Արմենիա, 1920, 28.07.2023
Հարութ Խաչատրյանը
Հարութը հպարտորեն պատմում է, որ դուստրը պարի է գնում և լավագույնն է խմբում: Որդին զբաղվում է կարատեով, արդեն նվաճումներ ունի։ Խնամատարության տակ գտնվող երեխային պահելու համար պետությունից ստացվող միջոցները Հարութին չեն հետաքրքրում։ Նա վերջապես իրեն հայր է զգում, և այն ամենը, ինչ հիմա անում է, պատրաստ է շարունակել անել առանց պետության տված գումարների։
«Մարինայի եղբորը քեռի են ասում, իսկ իմ եղբորը՝ բիձիկ (հորեղբոր բարբառային ձև է,–խմբ.)։ Այս ընտանեկան ջերմությունից թանկ բան կա՞»,-ասում է նա։

Անբաժանները

Ալիկն ու Ալլան ասում են, որ իրենց «նախկին» կյանքից ոչինչ չեն ուզում հիշել։ Ոչ մեկին չեն ասում, որ ծնողները «իսկական չեն», բայց երբեմն շփոթվում են, երբ փորձում են բացատրել, թե ինչու են ավագ եղբայրների հետ երեք տարբեր ընտանիքներում ապրում: Ալլան իր բանաձևն է գտել՝ ոչ մեկին ոչինչ չբացատրել, իսկ Ալիկին իր լռակյացությունն է «փրկում»։ Նրանք շատ տարբեր են, և դա հաճախ քրոջ ու եղբոր միջև վեճի պատճառ է դառնում։
© Sputnik / Aram NersesyanԱլլան ու Ալիկը
Алла и Алик (имена изменены) - Sputnik Արմենիա, 1920, 28.07.2023
Ալլան ու Ալիկը
«Մենք հաճախ ենք կռվում։ Իհարկե ես եմ սկսում: Նա անընդհատ ֆուտբոլ է նայում, իսկ ինձ դա դուր չի գալիս։ Ես սիրում եմ լայֆհաքերով և բաղադրատոմսերով տեսանյութեր դիտել, իսկ Ալիկը չի սիրում»,-բլբլում է Ալլան։
Նա անդադար խոսում է ծնողների հանդեպ սիրո, իր սենյակի, խաղալիքների, զգեստների, դասերի և պարի մասին ։ Իսկ Ալիկը, որն ամբողջ ընթացքում լռում էր, ժպտում է և ասում. «Կարող էր կարատեի արվեստն էլ սովորել, բայց չուզեց»։
23 տարվա սպասումից հետո՝ միանգամից երեք երեխա. խնամատարության հրաշքները. 3 պատմություն
Աղջիկն ի պատասխան քրքջում է՝ ակնարկելով, որ առանց դրա էլ եղբոր հախից գալիս է։ Իսկ ավագ եղբայրը՝ 15-ամյա Արմանը, հավելում է․ «Մարտարվեստն ինչի՞ն է պետք, եթե մեզ ունի»։
© Sputnik / Aram NersesyanԱրմանը
Старший брат Арман Арутюнян (имя изменено) - Sputnik Արմենիա, 1920, 28.07.2023
Արմանը
Նա խոստովանում է, որ կյանքում մի անգամ է վախեցել․ երբ Ալլային ու Ալիկին տարել են խնամատարները։ Մտավախություն ուներ, որ այլևս չեն հանդիպի, բայց օրեր անց խնամատարության են վերցրել նաև իրեն ու եղբորը։ Իսկ հիմա նրանք բոլորն իրար մոտիկ են ապրում և օր չկա, որ չհանդիպեն և չքննարկեն օրվա ծրագրերն ու երեք ընտանիքներում տեղի ունեցող իրադարձությունները:
«Շատ ուրախ եմ, որ չկորանք։ Մենք իսկական ընտանիք ենք, միայն թե հիմա շատ ենք և մեր փոքր քրոջը ոչ ոչ չի նեղացնի»,-ասում է տղան։
Զրույցին միանում է միջնեկ եղբայրը՝ 13-ամյա Արմենը, և պատմում, որ վերջերս սարսափելի երազ էր տեսել ու երկար ժամանակ ուշքի չէր գալիս։ Երազում Ալլան կորել էր, երկար ժամանակ չէին կարողանում գտնել նրան վարդագույն բաճկոններով աղջիկների մեջ։ Նրա համար դա վատագույնն է, որ կարող է պատահել, քանի որ քրոջ հետ շատ մտերիմ են, բոլոր գաղտնիքները պատմում են միմյանց։
© Sputnik / Aram NersesyanԱլլան ու միջնեկ եղբայրը
Алла и средний брат Армен (имена изменены) - Sputnik Արմենիա, 1920, 28.07.2023
Ալլան ու միջնեկ եղբայրը
«Նախորդ կյանքի» և կենսաբանական ծնողների մասին երեխաները չեն ուզում խոսել, բայց վստահ են, որ այլևս մանկատուն չեն վերադառնա։ Տղաները մտադիր են մեծանալ և «ուժեղ» մասնագիտություններ ընտրել, իսկ Ալլան մի եղբորից մյուսին է անցնում և գուշակում, թե ինչ նվերներ են իրեն տալու, ուր են տանելու և ինչպես են բոլորով ամուսնացնելու։
«Բացարձակ կապ չունի՝ երեխաները նույն տանն են ապրում, թե տարբեր տներում։ Նրանք միասին են, իսկ մենք նրանց ընտանիքն ենք։ Հիմա մենք բոլորս մի մեծ ու աղմկոտ հայկական ընտանիք ենք»,-ասում է Մարինան՝ երջանկությունից շողալով։
© Sputnik / Aram NersesyanԵրեխաները զբոսանքի ժամանակ
Дети на прогулке - Sputnik Արմենիա, 1920, 28.07.2023
Երեխաները զբոսանքի ժամանակ
Նշենք, որ Հայաստանում խնամատար ընտանիքներում 107 երեխա է ապրում։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով՝ պետությունը յուրաքանչյուր երեխայի համար ամսական 160 հազար դրամ է վճարում, իսկ խնամատարության ամեն տարին աշխատանքային ստաժ է համարվում։ Խնամատարներին մեծ ուշադրությամբ են ընտրում՝ բազմաթիվ չափանիշներ հաշվի առնելով։
Կառավարությունը փոփոխություններ է կատարել խնամատար ընտանիքի մասին օրինագծում
Լրահոս
0