Հայ բռնցքամարտիկները ոսկե մեդալներ են նվաճել Եվրոպայի պատանիների առաջնությունում

© Photo : Screenshot / Facebook / Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիա / Boxing Federation of ArmeniaՀայ բռնցքամարտիկները ոսկե մեդալներ են նվաճել Եվրոպայի պատանիների առաջնությունում
Հայ բռնցքամարտիկները ոսկե մեդալներ են նվաճել Եվրոպայի պատանիների առաջնությունում - Sputnik Արմենիա, 1920, 30.07.2023
Հայ բռնցքամարտիկները ոսկե մեդալներ են նվաճել Եվրոպայի պատանիների առաջնությունում
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Եզրափակիչներում հանդես կգան ևս 7 հայ մարզիկ։
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. Ռումինիայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի ավագ տարիքի պատանիների առաջնության եզրափակիչներում Հայաստանի 9 ներկայացուցիչներից ռինգ դուրս եկան 48 կգ քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոն Վաղարշակ Քեյանը և 50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը։
Տեղեկությունը հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Երկուսն էլ հաղթանակ տարան և նվաճեցին ոսկե մեդալ։
Եզրափակիչներում հանդես կգան նաև 52 կգ քաշային Արեն Խառատյանը, 57 կգ քաշային Սպարտակ Նահապետյանը, 60 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանը, 63 կգ քաշային Ալիկ Կճոյանը, 66 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը, 75 կգ քաշային Ալբերտ Հարությունյանը, 80 կգ քաշային Հայկ Ղահրամանյանը։
Լրահոս
0