00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Արթուր Խաչատրյան
Սահմանազատումն իրականում ՀՀ-ն մաս-մաս կտրտելով թշնամուն տալու գործընթաց է․ Արթուր Խաչատրյան
13:06
3 ր
Ռուբեն Ռուբինյան
Ձեր տրամաբանությամբ՝ սա ջունգլի է, ով որտեղ ուզում, այնտեղ կանգնում է․ Ռուբեն Ռուբինյան
13:10
2 ր
Արծվիկ Մինասյան
Եթե մեր դաշնակիցները ՌԴ-ն ու Իրանն են, ձերն էլ Թուրքիան ու Ադրբեջանն են․ Արծվիկ Մինասյան
13:12
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական ստարտափը «ընդդեմ» ամուսնալուծությունների հավելված է ստեղծել

© Sputnik / Aram NersesyanՆորիկ Մելքոնյան
Նորիկ Մելքոնյան - Sputnik Արմենիա, 1920, 30.07.2023
Նորիկ Մելքոնյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ընդհանուր չաթով, օրգանայզերով և այլ գործառույթներով հավելվածը ամուսիններին թույլ կտա միմյանց հետ կիսվել օրվա ծրագրերով, առօրյայով և պարզապես տրամադրությամբ (պարտադիր չէ, որ լավ տրամադրություն լինի), որպեսզի ամեն մեկն իր առանձին աշխարհում չկորչի։
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Հայկական Our Space ստարտափը հեռախոսային հավելված է ստեղծել ամուսնալուծությունների դեմ։ Դրա թեստային տարբերակը ներկայացվել է Sevan Startup Summit 2023-ի ընթացքում։
Հարաբերություններում ճեղք կարող է առաջանալ այն պատճառով, որ ամուսինները հազվադեպ են շփվում, երբ գործերն ու մտահոգությունները կլանում են նրանց, կամ երբ հեռանում են անձնական հետաքրքրությունների աշխարհ: Նոր հավելվածի գործառույթը ամենօրյա շփումն ավելի ինտենսիվ դարձնելն է, Sputnik Արմենիային ասաց նախագծի հիմնադիր Նորիկ Մելքոնյանը։
Հավելվածը պլանների վիրտուալ ցուցակ ունի (օրվա, շաբաթվա համար և այլն), որոնցով ամուսինները կարող են կիսվել: Եթե, օրինակ, պետք է գնումներ կատարել, ապա ամուսինը կամ կինը հարկավոր ապրանքը գնելուց հետո նշում են ցուցակում։ Նույն կերպ հնարավոր է ցուցակում ծրագրեր ավելացնել՝ գիրք կարդալ, միասին ինչ-որ տեղ գնալ և այլն: Եթե վիրտուալ ցուցակը չլրացված է մնում, ծրագիրը հիշեցնում է այդ մասին:
Հնարավոր կլինի կիսվել նաև «ոչ մի բանի մասին» գրառումներով՝ ըստ տրամադրության (ինչը ոչ պակաս կարևոր է)։
Բացի այդ, կարևոր ամսաթվերի հիշեցման հնարավորություն կա․ հավելվածը կհիշեցնի ձեր առաջին հանդիպման կամ նշանադրության ամսաթիվը։
«Մի անգամ փողոցում ընկերոջս հանդիպեցի, կնոջ հետ էր։ Զրուցում էինք, խոսքի մեջ հարցրի՝ «Ձեր առաջին հանդիպման օրը հիշո՞ւմ ես»։ Չէր հիշում։ Հետո պարզվեց, որ նշանադրության օրն էլ չի հիշում։ Եվ այդտեղ իսկական կինո սկսվեց»,-ժպտալով պատմում է Նորիկը։
Օրգանայզերներ, չաթեր և հիշեցումներ կան նաև այլ սոցցանցերում և մեսինջերներում, սակայն օրվա խառնաշփոթում այդ հիշեցումները հնարավոր է բաց թողնել։ Իսկ եթե «սրտի գործերի» համար առանձին հավելված լինի, ապա «կներես, սիրելիս, նամակներդ չէի տեսել» տիպի արդարացումները էլ ավելի ոչ համոզիչ կլինեն։
Հավելվածի փորձնական տարբերակը ներբեռնել է մոտ 600 օգտատեր, հիմնականում՝ Արևելյան Ասիայից։ Նորիկն ու նրա գործընկերները այս շուկայի վրա են շեշտը դրել՝ համացանցում «ամուսնալուծություն» բառի որոնման հաճախականությունն ըստ երկրների ուսումնասիրելուց հետո․ առաջին տեղում Ճապոնիան էր։ Տասնյակում աշխարհի այլ տարածաշրջաններից երկրներ նույնպես կան, բայց նրանք որոշեցին որպես թիրախ Արևելյան Ասիան ընտրել, քանի որ այստեղ շուկայի ավելի քան 80%-ը Android սարքերն են գրավում (իսկ ընկերությունը հավելվածի պատրաստի տարբերակ դեռ միայն այս համակարգի համար ունի): Կարելի է նաև քրոսս-պլատֆորմային տարբերակ ստեղծել, բայց դրանում կարող են չնախատեսված տեխնիկական խնդիրներ առաջանալ, պարզաբանում է Նորիկը։
Հայաստանում երկրպագուի ճաշակով սպորտի վիրտուալ մեկնաբան են ստեղծել
Հավելվածը մի քանի լեզվով տարբերակներ ունի՝ ճապոներեն, կորեերեն, ինչպես նաև անգլերեն, ֆրանսերեն ու գերմաներեն։ Նորիկն ու իր գործըկնկերները մտադիր են արևմտյան շուկա դուրս գալ, երբ պատրաստ կլինի iOS-ի համար հավելվածի տարբերակը։ Ներկայումս ընկերությունը ներդրողներ է փնտրում այդ տարբերակի ստեղծման, ինչպես նաև մարքեթինգային արշավի համար (այն ուզում են սկսել, երբ բոլոր հիմնական օպերացիոն համակարգերի համար նախատեսված տարբերակները պատրաստ կլինեն)։
Լրահոս
0