Թուրքիայի Կարս նահանգում ավտոբուսն ընկել է կամրջից. զոհվել է 7 մարդ, տուժել` առնվազն 22-ը

© AFP 2023 / StringerԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 30.07.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ավտոբուսը Քարաքուրթ գյուղի շրջանում 50 մետր բարձրությունից ընկել է ձորը:
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Թուրքիայի Կարս նահանգում ուղևորատար ավտոբուսն ընկել է կամրջից, զոհվել է 7 մարդ, տուժել առնվազն 22-ը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավտոբուսն ուղևորդափոխադրում Էր իրականացնում Բուրսայից Կարս և Քարաքուրթ գյուղի շրջանում 50 մետր բարձրությամբ կամրջից ընկել է ձորը:
Միջադեպի պատճառները պարզվում են։ Մեկ ծանր վիրավոր ուղևոր հոսպիտալացվել է Էրզրում։
Հիշեցնենք, որ այսօր ևս մեկ ավստոբուս էր վթարի ենթարկվել Թուրքիայում։ Ղազախստանից զբոսաշրջիկներ տեղափոխող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել Թուրքիայի Ալանիա հանգստավայրում։ Վիրավորվել է 12 մարդ, զոհվել է 2-ը։
Լրահոս
0