https://armeniasputnik.am/20230730/ukrainaji-zu---n-anodachu-trchvogh-sarqervov-pvordzel-e-grvohel-mvoskvaji-ev-ghrimi-vra-rd-pn-63663371.html
Ուկրաինայի ԶՈւ-ն անօդաչու թռչող սարքերով փորձել է գրոհել Մոսկվայի և Ղրիմի վրա. ՌԴ ՊՆ
Ուկրաինայի ԶՈւ-ն անօդաչու թռչող սարքերով փորձել է գրոհել Մոսկվայի և Ղրիմի վրա. ՌԴ ՊՆ
Զոհեր և տուժածներ չկան, «Մոսկվա Սիթի» թաղամասում Տեստովսկայա փողոցի երթևեկությունը փակ է: 30.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-30T10:07+0400
2023-07-30T10:07+0400
2023-07-30T11:07+0400
մոսկվա
անօդաչու թռչող սարք (աթս)
ղրիմ
ռուսաստան
տեսանյութ
տեսանյութեր
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/07/1e/63664201_0:0:1280:720_1920x0_80_0_0_0f7a6ea7ac28cff2685790cc1d1ffd8d.jpg
Կիևը այսօր վաղ առավոտյան փորձել է երեք անօդաչու թռչող սարքերով ահաբեկչական հարձակում իրականացնել Մոսկվայի օբյեկտների ուղղությամբ, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել էր, որ ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով աննշան վնասվել են համալիրի երկու գրասենյակային աշտարակների ճակատները, զոհեր և տուժածներ չկան: Մոսկվա-Սիթի թաղամասում Տեստովսկայա փողոցի երթևեկությունը փակ է, վթարի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները:Բացի այդ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն, Կիևը կազմակերպել է 25 անօդաչու թռչող սարքերի հարձակում Ղրիմի օբյեկտների վրա: Գերատեսչությունում հստակեցրել են, որ 16 ուկրաինական ԱԹՍ ոչնչացվել Է ՀՕՊ միջոցների կրակով, ևս 9 ԱԹՍ ճնշվել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով և նպատակին չհասնելով ՝ կործանվել են Սև ծովի ջրատարածքում և Թարխանկուտ հրվանդանում:Նշվում է, որ տուժածներ և ավերածություններ չկան:
մոսկվա
ղրիմ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Москва-Сити, поврежденные беспилотниками фасады офисных башен
Москва-Сити, поврежденные беспилотниками фасады офисных башен
2023-07-30T10:07+0400
true
PT0M17S
На месте падения украинских БПЛА в Москве работают экстренные службы.
На месте падения украинских БПЛА в Москве работают экстренные службы.
2023-07-30T10:07+0400
true
PT0M32S
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/07/1e/63664201_161:0:1121:720_1920x0_80_0_0_8a6a96140b5084794e664499e6aaed92.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
մոսկվա, անօդաչու թռչող սարք (աթս), ղրիմ, ռուսաստան, տեսանյութ, տեսանյութեր, видео
մոսկվա, անօդաչու թռչող սարք (աթս), ղրիմ, ռուսաստան, տեսանյութ, տեսանյութեր, видео
Ուկրաինայի ԶՈւ-ն անօդաչու թռչող սարքերով փորձել է գրոհել Մոսկվայի և Ղրիմի վրա. ՌԴ ՊՆ
10:07 30.07.2023 (Թարմացված է: 11:07 30.07.2023) Զոհեր և տուժածներ չկան, «Մոսկվա Սիթի» թաղամասում Տեստովսկայա փողոցի երթևեկությունը փակ է:
Կիևը այսօր վաղ առավոտյան փորձել է երեք անօդաչու թռչող սարքերով ահաբեկչական հարձակում իրականացնել Մոսկվայի օբյեկտների ուղղությամբ, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Հուլիսի 30-ի առավոտյան կանխվել է Կիևի ռեժիմի կողմից անօդաչու թռչող սարքերով Մոսկվա քաղաքի օբյեկտների ուղղությամբ ահաբեկչական հարձակման փորձը։ Մոսկվայի մարզի Օդինցովոյի շրջանի տարածքում հակաօդային պաշտպանության միջոցներով օդում ոչնչացվել է ուկրաինական մեկ ԱԹՍ։ Եվս երկու անօդաչու սարք ճնշվել են ռադիոԷլեկտրոնային պայքարի միջոցներով և, կորցնելով կառավարումը, վթարի են ենթարկվել Մոսկվա-Սիթիի ոչ բնակելի շենքերի համալիրի տարածքում», - ասել են ՊՆ-ից ։
Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել էր, որ ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով աննշան վնասվել են համալիրի երկու գրասենյակային աշտարակների ճակատները, զոհեր և տուժածներ չկան: Մոսկվա-Սիթի թաղամասում Տեստովսկայա փողոցի երթևեկությունը փակ է, վթարի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները:
Բացի այդ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն, Կիևը կազմակերպել է 25 անօդաչու թռչող սարքերի հարձակում Ղրիմի օբյեկտների վրա: Գերատեսչությունում հստակեցրել են, որ 16 ուկրաինական ԱԹՍ ոչնչացվել Է ՀՕՊ միջոցների կրակով, ևս 9 ԱԹՍ ճնշվել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով և նպատակին չհասնելով ՝ կործանվել են Սև ծովի ջրատարածքում և Թարխանկուտ հրվանդանում:
Նշվում է, որ տուժածներ և ավերածություններ չկան: