https://armeniasputnik.am/20230731/hndkastann-u-amn-n-aljaskajum-kanckacnen-yudh-abhyas-zvoravarzhutjunnery-63686327.html
Հնդկաստանն ու ԱՄՆ-ն Ալյասկայում կանցկացնեն Yudh Abhyas զորավարժությունները
Հնդկաստանն ու ԱՄՆ-ն Ալյասկայում կանցկացնեն Yudh Abhyas զորավարժությունները
Զորավարժություններին երկու կողմից ներգրավված զինծառայողների թիվը, ինչպես նաև սպառազինության կազմը և առաջադրված խնդիրները չեն հրապարակվում: 31.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-31T10:10+0400
2023-07-31T10:10+0400
2023-07-31T10:39+0400
զորավարժություններ
հնդկաստան
ամն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2131/82/21318244_0:257:2730:1793_1920x0_80_0_0_2b5c535f898d8aa596fd2609b65838a4.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Հնդկաստանն ու ԱՄՆ-ն սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 8-ը Ալյասկայում կանցկացնեն Yudh Abhyas տասնիններորդ զորավարժությունները՝ կենտրոնանալով ավելի սերտ ռազմական համագործակցության վրա։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով News18 հեռուստաալիքին։Զորավարժություններին երկու կողմից ներգրավված զինծառայողների թիվը, ինչպես նաև սպառազինության կազմը և առաջադրված խնդիրները չեն հրապարակվում: Սակայն հայտնի է, որ հնդկական բանակի կողմից Ալյասկա կուղարկվեն թեթև հետևակի Մարաթհի գնդի զինծառայողները։2022 թվականին Հնդկաստանն ու ԱՄՆ-ն Yudh Abhyas զորավարժություններ են անցկացրել Աուլի բնակավայրի շրջանում, որը գտնվում է Հյուսիսային Ութարախանդ նահանգում՝ Չինաստանի հետ սահմանից հարյուր կիլոմետր հեռու։ Դրանց մասնակցել են Հնդկաստանի բանակի Ասսամի գնդի զինծառայողները և ԱՄՆ բանակի 11-րդ օդադեսանտային դիվիզիայի զինվորները։ Անցյալ տարվա զորավարժություններին ներգրավված են եղել նաև Հնդկաստանի բանակի սպառազինության մաս կազմող Մի-17Վ5 ռազմատրանսպորտային ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգեր և այլ ժամանակակից սպառազինություններ:Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնենYudh Abhyas-ի առաջին զորավարժություններն անցկացվել են 2002 թվականին։ Այդ ժամանակից ի վեր երկու երկրների բանակներն ամեն տարի անցկացնում են դրանք՝ ԱՄՆ-ի և Հնդկաստանի զինված ուժերի միջև լավագույն փորձի, մարտավարության, մեթոդների և ընթացակարգերի փոխանակման նպատակով:Տարածաշրջանում խաղաղության և կայունության խթանման ընդհանուր ծրագրի շնորհիվ Հնդկաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմական համագործակցությունը թափ է հավաքել այնպիսի զորավարժությունների շնորհիվ, ինչպիսիք են Yudh Abhyas-ը և Cope India-ն:
հնդկաստան
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2131/82/21318244_0:0:2730:2048_1920x0_80_0_0_ead28fb42f2ea70cda33c224e4ad7d8b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
զորավարժություններ, հնդկաստան, ամն
զորավարժություններ, հնդկաստան, ամն
Հնդկաստանն ու ԱՄՆ-ն Ալյասկայում կանցկացնեն Yudh Abhyas զորավարժությունները
10:10 31.07.2023 (Թարմացված է: 10:39 31.07.2023) Զորավարժություններին երկու կողմից ներգրավված զինծառայողների թիվը, ինչպես նաև սպառազինության կազմը և առաջադրված խնդիրները չեն հրապարակվում:
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Հնդկաստանն ու ԱՄՆ-ն սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 8-ը Ալյասկայում կանցկացնեն Yudh Abhyas տասնիններորդ զորավարժությունները՝ կենտրոնանալով ավելի սերտ ռազմական համագործակցության վրա։ Այս մասին հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով News18 հեռուստաալիքին։
Զորավարժություններին երկու կողմից ներգրավված զինծառայողների թիվը, ինչպես նաև սպառազինության կազմը և առաջադրված խնդիրները չեն հրապարակվում: Սակայն հայտնի է, որ հնդկական բանակի կողմից Ալյասկա կուղարկվեն թեթև հետևակի Մարաթհի գնդի զինծառայողները։
Զորավարժությունների ժամանակացույցը, ՄԱԿ-ի մանդատի համաձայն, կներառի խաղաղության պահպանման և խաղաղության պարտադրման հետ կապված բոլոր գործողությունները, զորավարժությունները կներառեն նաև մարդասիրական օգնության և տարերային աղետների դեպքում օգնության գործողություններ: Երկու երկրների զորքերը կսովորեն օգնության արագ և համակարգված գործողությունների իրականացնել ցանկացած բնական աղետի դեպքում:
2022 թվականին Հնդկաստանն ու ԱՄՆ-ն Yudh Abhyas զորավարժություններ են անցկացրել Աուլի բնակավայրի շրջանում, որը գտնվում է Հյուսիսային Ութարախանդ նահանգում՝ Չինաստանի հետ սահմանից հարյուր կիլոմետր հեռու։ Դրանց մասնակցել են Հնդկաստանի բանակի Ասսամի գնդի զինծառայողները և ԱՄՆ բանակի 11-րդ օդադեսանտային դիվիզիայի զինվորները։ Անցյալ տարվա զորավարժություններին ներգրավված են եղել նաև Հնդկաստանի բանակի սպառազինության մաս կազմող Մի-17Վ5 ռազմատրանսպորտային ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգեր և այլ ժամանակակից սպառազինություններ:
Yudh Abhyas-ի առաջին զորավարժություններն անցկացվել են 2002 թվականին։ Այդ ժամանակից ի վեր երկու երկրների բանակներն ամեն տարի անցկացնում են դրանք՝ ԱՄՆ-ի և Հնդկաստանի զինված ուժերի միջև լավագույն փորձի, մարտավարության, մեթոդների և ընթացակարգերի փոխանակման նպատակով:
Տարածաշրջանում խաղաղության և կայունության խթանման ընդհանուր ծրագրի շնորհիվ Հնդկաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմական համագործակցությունը թափ է հավաքել այնպիսի զորավարժությունների շնորհիվ, ինչպիսիք են Yudh Abhyas-ը և Cope India-ն: