https://armeniasputnik.am/20230731/irani-artgvortsnakharary-kvoch-e-arel-turqiajin-durs-berel-zvorqery-siriajic-63730031.html
Իրանի արտգործնախարարը կոչ է արել Թուրքիային դուրս բերել զորքերը Սիրիայից
Իրանի արտգործնախարարը կոչ է արել Թուրքիային դուրս բերել զորքերը Սիրիայից
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Սիրիայում օտարերկրյա պետությունների ուժերի ներկայությունը չի նպաստի այդ երկրի կայունությանն ու... 31.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-31T20:00+0400
2023-07-31T20:00+0400
2023-07-31T20:01+0400
իրանի իսլամական հանրապետություն
հոսեյն ամիր աբդոլլահիան
սիրիա
թուրքիա
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0a/15/50178001_0:84:1600:984_1920x0_80_0_0_fa0df52253b029a9a531ad145e30cd05.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կոչ է արել Թուրքիային դուրս բերել զորքերը Սիրիայի տարածքից, հայտարարել է նա Թեհրանում սիրիացի գործընկեր Ֆեյսալ Միկդադի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսի ժամանակ։«Առաջարկվում է, որ Թուրքիայի զինված ուժերը լքեն Սիրիայի տարածքը և վերադառնան իրենց սահմանամերձ շրջաններ՝ ըստ ժամանակացույցի», - Fars-ի հաղորդմամբ՝ ասել է իրանցի նախարարը։Նրա խոսքով՝ «տրամաբանությունն այն է, որ Սիրիայից թուրքական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ ապահովվի ընդհանուր սահմանների անվտանգությունը, Իրանն ու Ռուսաստանը շարունակում են իրենց ջանքերը՝ որպես միջնորդներ և երաշխավորներ»։Աբդոլլահիանը նշել է, որ Թեհրանը քառակողմ ձևաչափով (Ռուսաստան, Սիրիա, Թուրքիա ու Իրան) հանդիպումները համարում է ամենահարմար դիվանագիտական ճանապարհը՝ թուրք-սիրիական ընդհանուր սահմանին անվտանգության հաստատման և համաձայնեցման համար:Մայիսի 10-ին Մոսկվայում ՌԴ-ի, Իրանի, Սիրիայի և Թուրքիայի արտգործնախարարների քառակողմ հանդիպման արդյունքում որոշում է կայացվել տեղակալներին հանձնարարել պատրաստել Դամասկոսի և Անկարայի միջև հարաբերությունների զարգացման ճանապարհային քարտեզ: Աստանայի ձևաչափով Սիրիայի հարցով հունիսի 20-21-ը կայացած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ճանապարհային քարտեզի նախագիծը: Փաստաթուղթը հետագա ձևակերպում է պահանջում:
իրանի իսլամական հանրապետություն
սիրիա
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0a/15/50178001_89:0:1512:1067_1920x0_80_0_0_d119c1472600c9749d7bf665463bd72c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, հոսեյն ամիր աբդոլլահիան, սիրիա, թուրքիա
իրանի իսլամական հանրապետություն, հոսեյն ամիր աբդոլլահիան, սիրիա, թուրքիա
Իրանի արտգործնախարարը կոչ է արել Թուրքիային դուրս բերել զորքերը Սիրիայից
20:00 31.07.2023 (Թարմացված է: 20:01 31.07.2023) Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Սիրիայում օտարերկրյա պետությունների ուժերի ներկայությունը չի նպաստի այդ երկրի կայունությանն ու անվտանգությանը։
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կոչ է արել Թուրքիային դուրս բերել զորքերը Սիրիայի տարածքից, հայտարարել է նա Թեհրանում սիրիացի գործընկեր Ֆեյսալ Միկդադի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսի ժամանակ։
«Առաջարկվում է, որ Թուրքիայի զինված ուժերը լքեն Սիրիայի տարածքը և վերադառնան իրենց սահմանամերձ շրջաններ՝ ըստ ժամանակացույցի», - Fars-ի հաղորդմամբ՝ ասել է իրանցի նախարարը։
Նրա խոսքով՝ «տրամաբանությունն այն է, որ Սիրիայից թուրքական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ ապահովվի ընդհանուր սահմանների անվտանգությունը, Իրանն ու Ռուսաստանը շարունակում են իրենց ջանքերը՝ որպես միջնորդներ և երաշխավորներ»։
«Մենք կարծում ենք, որ Սիրիայում օտարերկրյա պետությունների ուժերի ներկայությունը չի նպաստի այդ երկրի կայունությանն ու անվտանգությանը։ Մենք լավ հասկանում ենք Թուրքիայի մտահոգությունը Սիրիայի հետ սահմանների անվտանգության վերաբերյալ, սակայն կարծում ենք, որ ռազմական ներկայությունը Սիրիայում լուծում չէ», - ասել է Իրանի արտգործախարարը։
Աբդոլլահիանը նշել է, որ Թեհրանը քառակողմ ձևաչափով (Ռուսաստան, Սիրիա, Թուրքիա ու Իրան) հանդիպումները համարում է ամենահարմար դիվանագիտական ճանապարհը՝ թուրք-սիրիական ընդհանուր սահմանին անվտանգության հաստատման և համաձայնեցման համար:
Մայիսի 10-ին Մոսկվայում ՌԴ-ի, Իրանի, Սիրիայի և Թուրքիայի արտգործնախարարների քառակողմ հանդիպման արդյունքում որոշում է կայացվել տեղակալներին հանձնարարել պատրաստել Դամասկոսի և Անկարայի միջև հարաբերությունների զարգացման ճանապարհային քարտեզ: Աստանայի ձևաչափով Սիրիայի հարցով հունիսի 20-21-ը կայացած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ճանապարհային քարտեզի նախագիծը: Փաստաթուղթը հետագա ձևակերպում է պահանջում: