Մենք դժգոհ ենք արդյունքներից. արցախցի ակտիվիստները` Թիերի Ռիբոյի հետ հանդիպումից հետո

© Sputnik / Aram NersesyanԲողոքի ակցիա ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մոտ
Բողոքի ակցիա ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մոտ - Sputnik Արմենիա, 1920, 31.07.2023
Բողոքի ակցիա ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մոտ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արցախցի երիտասարդ ակտիվիստները հայտարարեցին, որ շարունակելու են իրենց ակցիաները ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մոտ մինչև արդյունքի հասնեն։
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Ամիսներ շարունակ Արցախի Հանրապետություն վերադառնալ չկարողացող շուրջ երկու տասնյակ երիտասարդներ, որոնք 2 օր առաջ անժամկետ նստացույց են սկսել ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մոտ, դժգոհ են ՀՀ–ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ հանդիպման արդյունքներից։ Տեղեկությունը ԿԽՄԿ գրասենյակի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց արցախցի ակտիվիստ Ամալյա Զաքարյանը։
Նշենք, որ երիտասարդները միջազգային կառույցից պահանջում են անհապաղ գործադրել բոլոր ջանքերը՝ վերադարձնելու Բերձորի միջանցքում տեղակայված ադրբեջանական ապօրինի «անցակետից» առևանգված Արցախի հանրապետության քաղաքացի Վագիֆ Խաչատրյանին։
«Մենք դժգոհ ենք հանդիպման արդյունքներից։ Մեզ ասում են, որ եթե հանրային ձևով հայտարարություններ անեն, դա ավելի կբարդացնի իրավիճակը։ Մեզ ասացին, որ իրենց աշխատակից էլ է Վագիֆի հետ գնացել, բայց իրեն դուրս են արել»,–ասաց Ամալյան։
Նա հայտարարեց, որ իրենք շարունակելու են ակցիաները մինչև առարկայական մի արդյունքի հասնեն։
«Մենք շարունակելու ենք մեր ճնշումները, քանի որ եթե դա էլ դադարեցնենք, իրավիճակին ոչ մի օգուտ չենք տա։ Այսօր Վագիֆին են առևանգել, վաղը կարող են մեզ, մեր հարազատներին առևանգել»,–ասաց նա։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող բուժառուներն այս ընթացքում Արցախից Հայաստան են տեղափոխվում ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ։ Նրանցից մեկին` Վագիֆ Խաչատրյանին, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։
Լրահոս
0