https://armeniasputnik.am/20230731/okampvon-7-oric-zekujc-khraparaki-na-pataskhanel-e-arcakhi-nakhagahin-63700801.html
Օկամպոն 7 օրից զեկույց կհրապարակի. նա պատասխանել է Արցախի նախագահին
Օկամպոն 7 օրից զեկույց կհրապարակի. նա պատասխանել է Արցախի նախագահին
Արայիկ Հարությունյանը նամակով դիմել էր Օկամպոյին` խնդրելով պատասխանել, արդյոք Արցախի շրջափակումը համարվում է ցեղասպանություն, թե ոչ։ 31.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-31T14:39+0400
2023-07-31T14:39+0400
2023-07-31T14:46+0400
արցախ
ցեղասպանություն
արցախի նախագահ արայիկ հարությունյան
ադրբեջան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/07/1f/63700393_0:0:1600:901_1920x0_80_0_0_f19684982dd969544bad919c40adbcfa.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Միջազգային իրավունքի առաջատար մասնագետ, Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն 7 օրից պատրաստվում է զեկույց հրապարակել։ Այդ մասին նշված է նրա թվիթերյան էջում։Նշվում է, որ Օկամպոն, որը նաև Հարվարդի և Յեյլի համալսարանների դասախոս է, արձագանքել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի` իրեն ուղղված նամակին։ Այնտեղ Հարությունյանը խնդրում է փորձագիտական կարծիք հայտնել և պարզաբանել՝ արդյոք Արցախի շրջափակումը համարվում է ցեղասպանություն, թե ոչ։«Ինձ համար պատիվ կլինի վերլուծել խնդիրը և ձեզ ներկայացնել իմ եզրակացությունը։ Կպատրաստեմ համապարփակ զեկույց՝ վերլուծելով փաստերն ու օրենքը»,– գրել է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազը:Նա նաև նշել է, որ իր ճշգրտությունն ու անաչառությունը պաշտպանելու համար պատրաստվում է գրել Ադրբեջանի նախագահին՝ հնարավորություն տալով ուղղակիորեն ճշտել իր դիրքորոշումը։Հաշվի առնելով խնդրի հրատապությունը, ներառյալ 120.000 հայերի սովի վտանգը, Օկամպոն շեշտել է, որ նախատեսում է իր զեկույցը հրապարակել 7 օրից: Վերջինս նաև խնդրել է վերլուծություն անելու համար հաղորդել ցանկացած նոր հանգամանք, որը կարող է ազդել իրավիճակի վրա:Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/07/1f/63700393_48:0:1600:1164_1920x0_80_0_0_2756f614b9dc3a608f530d35975e9f7a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արցախ, ցեղասպանություն, արցախի նախագահ արայիկ հարությունյան, ադրբեջան
արցախ, ցեղասպանություն, արցախի նախագահ արայիկ հարությունյան, ադրբեջան
Օկամպոն 7 օրից զեկույց կհրապարակի. նա պատասխանել է Արցախի նախագահին
14:39 31.07.2023 (Թարմացված է: 14:46 31.07.2023) Արայիկ Հարությունյանը նամակով դիմել էր Օկամպոյին` խնդրելով պատասխանել, արդյոք Արցախի շրջափակումը համարվում է ցեղասպանություն, թե ոչ։
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Միջազգային իրավունքի առաջատար մասնագետ, Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն 7 օրից պատրաստվում է զեկույց հրապարակել։ Այդ մասին նշված է նրա
թվիթերյան էջում։
Նշվում է, որ Օկամպոն, որը նաև Հարվարդի և Յեյլի համալսարանների դասախոս է, արձագանքել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի` իրեն ուղղված նամակին։ Այնտեղ Հարությունյանը խնդրում է փորձագիտական կարծիք հայտնել և պարզաբանել՝ արդյոք Արցախի շրջափակումը համարվում է ցեղասպանություն, թե ոչ։
«Ինձ համար պատիվ կլինի վերլուծել խնդիրը և ձեզ ներկայացնել իմ եզրակացությունը։ Կպատրաստեմ համապարփակ զեկույց՝ վերլուծելով փաստերն ու օրենքը»,– գրել է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազը:
Նա նաև նշել է, որ իր ճշգրտությունն ու անաչառությունը պաշտպանելու համար պատրաստվում է գրել Ադրբեջանի նախագահին՝ հնարավորություն տալով ուղղակիորեն ճշտել իր դիրքորոշումը։
Հաշվի առնելով խնդրի հրատապությունը, ներառյալ 120.000 հայերի սովի վտանգը, Օկամպոն շեշտել է, որ նախատեսում է իր զեկույցը հրապարակել 7 օրից: Վերջինս նաև խնդրել է վերլուծություն անելու համար հաղորդել ցանկացած նոր հանգամանք, որը կարող է ազդել իրավիճակի վրա:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։