00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռաֆիկ Հարությունյանը դարձել է ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության չեմպիոն

© Sputnik / Asatur YesayantsՌաֆիկ Հարությունյան
Ռաֆիկ Հարությունյան - Sputnik Արմենիա, 1920, 31.07.2023
Ռաֆիկ Հարությունյան
Բաժանորդագրվել
Հայ ծանրորդները շարունակում են հաջող մրցելույթները Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունում:
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող Ռաֆիկ Հարությունյանը 81 կգ քաշայինների պայքարում երեկ նվաճել է հաղթողի տիտղոսը՝ երկամարտի 330 կգ (150+180) արդյունքով կանգնելով պատվո հարթակի առաջին աստիճանին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
«Հարությունյանը լավագույնն է ճանաչվել նաև պոկում ու հրում վարժություններում: Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Կարեն Մարգարյանը նվաճել է արծաթե մեդալ՝ ցույց տալով երկամարտի 323 կգ (145+178) արդյունք»,– ասված է հաղորդագրությունում:
Մինչև 20 տարեկանների պայքարում երիտասարդական ԵԱ-ի փոխչեմպիոնի տիտղոսը նվաճել են Տիգրան Կարապետյանը (67 կգ) և Գոռ Սահակյանը (73 կգ): Կարապետյանը երկամարտի 275 կգ (123+152) արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր՝ փոքր արծաթե մեդալներ նվաճելով նաև պոկում և հրում վարժություններում, իսկ Սահակյանը երկամարտում գրանցել է 311 կգ (171+140) արդյունք և կանգնել պատվո հարթակի երկրորդ աստիճանին: Պոկում և հրում վարժություններում ևս Սահակյանն արժանացել է փոքր արծաթե մեդալների:
Համահայկական խաղերի համար Հայաստան կժամանի ավելի քան 7000 մասնակից
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մարտին Պողոսյանը (73 կգ), երկամարտում գրանցելով 308 կգ (172 +136) արդյունք, դարձել է բրոնզե մեդալակիր: Պողոսյանը նաև փոքր ոսկե մեդալ է նվաճել հրում վարժությունում: Մ20 տարեկանների ԵԱ-ում երկամարտի բրոնզե մեդալին արժանացել է նաև Մնացական Աբրահամյանը (81 կգ)՝ 313 կգ (138+175) արդյունքով: Հայ ծանրորդը նաև փոքր արծաթե մեդալ է նվաճել հրում վարժությունում: Պատվո հարթակի երրորդ աստիճանին է կանգնել նաև Հայաստանի կանանց Մ20 տարեկանների հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը (59 կգ)՝ երկամարտի 198 կգ (112+86) արդյունքով: Պոկում վարժությունում ևս հայ մարզուհին դարձել է փոքր բրոնզե մեդալակիր:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բուխարեստում ընթացող Մ23 տարեկանների առաջնության հաղթողի տիտղոսը նվաճել է Հայաստանի հավաքականի անդամ, 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը: Մ20 տարեկանների պայքարում էլ 55 կգ քաշային Սեյրան Խուդանյանը և 61 կգ քաշային Մերուժան Եղոյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ:
Եվրոպայի երիտասարդական առաջնությունն անցկացվում է հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը:
Հայաստանում երկրպագուի ճաշակով սպորտի վիրտուալ մեկնաբան են ստեղծել
Լրահոս
0