https://armeniasputnik.am/20230731/vagif-khachatrjani-arevangman-dem-bvoghvoqvogh-usanvoghnery-handipum-en-kkhmk-nerkajacucchi-het-63687730.html
Վագիֆ Խաչատրյանի առևանգման դեմ բողոքող ուսանողները հանդիպում են ԿԽՄԿ ներկայացուցչի հետ
Վագիֆ Խաչատրյանի առևանգման դեմ բողոքող ուսանողները հանդիպում են ԿԽՄԿ ներկայացուցչի հետ
ԿԽՆԿ գրասենյակի մոտ հավաքված ակցիայի մասնակիցներն իրենց խոսքում նշեցին, որ Վագիֆ Խաչատրյանի դուստրը այսօր ժամը 11–ին լինելու է ՄԱԿ–ի երևանյան գրասենյակի մոտ... 31.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-31T10:35+0400
2023-07-31T10:35+0400
2023-07-31T11:30+0400
կարմիր խաչ
վագիֆ խաչատրյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/07/1f/63684981_0:145:1600:1045_1920x0_80_0_0_9a0b3be6c2ae09020aa078276000a68e.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ՀՀ տարբեր բուհերի ուսանողներն այս պահին հանդիպում են ԿԽՄԿ ներկայացուցչի հետ։Հայտնել ենք, ՀՀ տարբեր բուհերի տասնյակ ուսանողներ այսօր վաղ առավոտից փակել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մուտքը:Նրանք բողոքում են ադրբեջանցիների կողմից 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի առևանգման դեմ։Բողոքի ակցիայի մասնակիցները մտադիր են ԿԽՄԿ ներկայացուցչին փոխանցել կոմիտեի ղեկավար Միրիանա Սպոլյարիչ-Էգերի կողմից միջազգային լրատվամիջոցների համար Ժնևում անհապաղ մամուլի ասուլիս հրավիրելու առաջարկը։ Նրանք ուզում են, որ Սպոլյարիչ-Էգերն ասուլիսում հնչեցնի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի առևանգման մասին տեղեկատվությունը՝ դատապարտելով տեղի ունեցած միջադեպը։ԿԽՄԿ–ից ակցիայի մասնակիցների մյուս պահանջը Վագիֆ Խաչատրյանին անհապաղ հարազատներին վերադարձնելն է։Ակցիայի մասնակիցները Կարմիր խաչին կոչ են անում չլռել, ահազանգել կատարվածի մասին և չլինել անտարբեր միջազգային հանրության նման։Ակցիայի մասնակիցներն իրենց խոսքում նշեցին, որ Վագիֆ Խաչատրյանի դուստրը այսօր ժամը 11–ին լինելու է ՄԱԿ–ի երևանյան գրասենյակի մոտ, ապա գալու է Կարմիր խաչի գրասենյակի մոտ։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։Անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող բուժառուներն այս ընթացքում Արցախից Հայաստան են տեղափոխվում ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ։ Նրանցից մեկին` Վագիֆ Խաչատրյանին, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/07/1f/63684981_0:0:1600:1200_1920x0_80_0_0_bc96234bfc6498dee6d8d9cc60b8a230.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
կարմիր խաչ, վագիֆ խաչատրյան
կարմիր խաչ, վագիֆ խաչատրյան
Վագիֆ Խաչատրյանի առևանգման դեմ բողոքող ուսանողները հանդիպում են ԿԽՄԿ ներկայացուցչի հետ
10:35 31.07.2023 (Թարմացված է: 11:30 31.07.2023) ԿԽՆԿ գրասենյակի մոտ հավաքված ակցիայի մասնակիցներն իրենց խոսքում նշեցին, որ Վագիֆ Խաչատրյանի դուստրը այսօր ժամը 11–ին լինելու է ՄԱԿ–ի երևանյան գրասենյակի մոտ, ապա գալու է Կարմիր խաչի գրասենյակի մոտ։
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ՀՀ տարբեր բուհերի ուսանողներն այս պահին հանդիպում են ԿԽՄԿ ներկայացուցչի հետ։
Հայտնել ենք, ՀՀ տարբեր բուհերի տասնյակ ուսանողներ
այսօր վաղ առավոտից փակել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մուտքը:Նրանք բողոքում են ադրբեջանցիների կողմից 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի առևանգման դեմ։
Բողոքի ակցիայի մասնակիցները մտադիր են ԿԽՄԿ ներկայացուցչին փոխանցել կոմիտեի ղեկավար Միրիանա Սպոլյարիչ-Էգերի կողմից միջազգային լրատվամիջոցների համար Ժնևում անհապաղ մամուլի ասուլիս հրավիրելու առաջարկը։ Նրանք ուզում են, որ Սպոլյարիչ-Էգերն ասուլիսում հնչեցնի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի առևանգման մասին տեղեկատվությունը՝ դատապարտելով տեղի ունեցած միջադեպը։
ԿԽՄԿ–ից ակցիայի մասնակիցների մյուս պահանջը Վագիֆ Խաչատրյանին անհապաղ հարազատներին վերադարձնելն է։
Ակցիայի մասնակիցները Կարմիր խաչին կոչ են անում չլռել, ահազանգել կատարվածի մասին և չլինել անտարբեր միջազգային հանրության նման։
Ակցիայի մասնակիցներն իրենց խոսքում նշեցին, որ Վագիֆ Խաչատրյանի դուստրը այսօր ժամը 11–ին լինելու է ՄԱԿ–ի երևանյան գրասենյակի մոտ, ապա գալու է Կարմիր խաչի գրասենյակի մոտ։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող բուժառուներն այս ընթացքում Արցախից Հայաստան են տեղափոխվում ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ։ Նրանցից մեկին`
Վագիֆ Խաչատրյանին, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։