https://armeniasputnik.am/20230801/anhapagh-mijamtel-ev-verj-tal-lghi-shrjapakmany-ehkh-kvochy-mijazgajin-hanrutjany-ev-adrbejanin-63742647.html
Անհապաղ միջամտել և վերջ տալ ԼՂ–ի շրջափակմանը. ԵՀԽ կոչը միջազգային հանրությանը և Ադրբեջանին
Անհապաղ միջամտել և վերջ տալ ԼՂ–ի շրջափակմանը. ԵՀԽ կոչը միջազգային հանրությանը և Ադրբեջանին
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը անդրադարձել է ԼՂ–ում ստեղծված հումանիտար ճգնաժամին և կոչ արել Ադրբեջանին դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը։ 01.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-01T11:36+0400
2023-08-01T11:36+0400
2023-08-01T11:38+0400
լաչինի միջանցք
եկեղեցի
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
ղարաբաղյան հակամարտություն
լեռնային ղարաբաղ
արցախ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/07/1c/63639145_0:381:768:813_1920x0_80_0_0_02fd236bcabaff22646f67063460a638.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը կոչ է անում միջազգային հանրությանը անհապաղ միջամտել ՝ վերջ տալու Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը և փրկելու Արցախի բնակիչների կյանքը։ Այս մասին հայտարարություն է տարածել Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ):ԵՀԽ-ն կոչ է արել Ադրբեջանին և ներգրավված մյուս ուժերին անհապաղ վերացնել շրջափակումը և վերաբացել Լաչինի միջանցքը, որպեսզի ապահովվի քաղաքացիական անձանց, տրանսպորտի և ապրանքների երկկողմանի ազատ և անվտանգ անցումը միջանցքով և երաշխավորվի անարգել մարդասիրական մուտք ՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղ) հայ բնակչության տառապանքները թեթևացնելու համար։«Մարդկանց պակասում է սնունդ, դեղորայք, էլեկտրականություն ու գազ։ ԵՀԽ-ն կոչ է անում միջազգային հանրությանը անհապաղ միջամտել ՝ վերջ տալու շրջափակմանը և փրկելու Արցախի բնակիչների կյանքը, այնուհետև ձեռնամուխ լինելու տարածաշրջանում արդար խաղաղության հաստատման համար դիվանագիտական լուծումներ գտնելու ջանքերին», - ասել է Փիլեյը:ԵՀԽ-ն մի քանի հայտարարություններ և արձանագրություններ է արել Արցախի վերաբերյալ, այդ թվում՝ ԵՀԽ 11-րդ վեհաժողովի արձանագրությունը վերնագրված «2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքները», որտեղ վերահաստատել է իր դատապարտումը քիմիական զենքի և կասետային զինամթերքի կիրառման, քաղաքացիական անձանց, հիվանդանոցների, հանրային ենթակառուցվածքների և այլ օբյեկտների վրա հարձակումների և այլ վայրագությունների վերաբերյալ։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
լաչինի միջանցք
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/07/1c/63639145_0:224:768:800_1920x0_80_0_0_9d6156e11d0b11c4e02065004fb936da.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
լաչինի միջանցք, եկեղեցի, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, ղարաբաղյան հակամարտություն, լեռնային ղարաբաղ, արցախ
լաչինի միջանցք, եկեղեցի, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, ղարաբաղյան հակամարտություն, լեռնային ղարաբաղ, արցախ
Անհապաղ միջամտել և վերջ տալ ԼՂ–ի շրջափակմանը. ԵՀԽ կոչը միջազգային հանրությանը և Ադրբեջանին
11:36 01.08.2023 (Թարմացված է: 11:38 01.08.2023) Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը անդրադարձել է ԼՂ–ում ստեղծված հումանիտար ճգնաժամին և կոչ արել Ադրբեջանին դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը։
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը կոչ է անում միջազգային հանրությանը անհապաղ միջամտել ՝ վերջ տալու Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը և փրկելու Արցախի բնակիչների կյանքը։ Այս մասին
հայտարարություն է տարածել Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ):
«Քանի որ շրջափակված Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը հասնում է ողբերգական մակարդակի, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը վերահաստատում է իր հայտարարություններն ու դիրքորոշումները միջազգային հանրության կողմից հրատապ և անհետաձգելի գործողությունների անհրաժեշտության մասին: Լաչինի միջանցքը ՝Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, արգելափակվել է ավելի քան յոթ ամիս առաջ, ինչը հանգեցրել է մարդասիրական արտակարգ իրավիճակի և մեծ վտանգի ենթարկել 120 հազար մարդու, այդ թվում ՝ երեխաների կյանքը», - հայտարարել է ԵՀԽ գլխավոր քարտուղար Դոկտոր Ջերի Փիլեյը:
ԵՀԽ-ն կոչ է արել Ադրբեջանին և ներգրավված մյուս ուժերին անհապաղ վերացնել շրջափակումը և վերաբացել Լաչինի միջանցքը, որպեսզի ապահովվի քաղաքացիական անձանց, տրանսպորտի և ապրանքների երկկողմանի ազատ և անվտանգ անցումը միջանցքով և երաշխավորվի անարգել մարդասիրական մուտք ՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղ) հայ բնակչության տառապանքները թեթևացնելու համար։
«Մարդկանց պակասում է սնունդ, դեղորայք, էլեկտրականություն ու գազ։ ԵՀԽ-ն կոչ է անում միջազգային հանրությանը անհապաղ միջամտել ՝ վերջ տալու շրջափակմանը և փրկելու Արցախի բնակիչների կյանքը, այնուհետև ձեռնամուխ լինելու տարածաշրջանում արդար խաղաղության հաստատման համար դիվանագիտական լուծումներ գտնելու ջանքերին», - ասել է Փիլեյը:
ԵՀԽ-ն մի քանի հայտարարություններ և արձանագրություններ է արել Արցախի վերաբերյալ, այդ թվում՝ ԵՀԽ 11-րդ վեհաժողովի արձանագրությունը վերնագրված «2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքները», որտեղ վերահաստատել է իր դատապարտումը քիմիական զենքի և կասետային զինամթերքի կիրառման, քաղաքացիական անձանց, հիվանդանոցների, հանրային ենթակառուցվածքների և այլ օբյեկտների վրա հարձակումների և այլ վայրագությունների վերաբերյալ։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։