00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բանակի սպառազինումը և ՄՈԲ–ի աշխատանքը բավարար չէին ժամանակակից պատերազմի համար. Տոնոյան

© Photo : Screenshot / Parliament of ArmeniaԴավիթ Տոնոյանը ԱԺ քննիչ հանձնաժողովում
Դավիթ Տոնոյանը ԱԺ քննիչ հանձնաժողովում - Sputnik Արմենիա, 1920, 01.08.2023
Դավիթ Տոնոյանը ԱԺ քննիչ հանձնաժողովում
Բաժանորդագրվել
Տոնոյանի խոսքով` եթե 2020 թվականին Հայաստանի զինված ուժերն ունենար համապատասխան պատրաստության ու հագեցվածության վիճակ, հնարավոր է` Ադրբեջանի կողմից գործողությունների վերսկսման պարագայում ՀՀ զինված ուժերը հայտնվեին Կասպից ծովի ափերին։
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Հայաստանը 2020 թվականի 44–օրյա պատերազմից առաջ երբևիցե հնարավորություն չի ունեցել բավարար կերպով համալրել սպառազինության և ռազմական տեխնիկայի (ՍՌՏ) ու հանդերձավորման ռեսուրսները։
ՀՀ ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստում հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը` անդրադառնալով հարցին, թե բանակի ղեկավարումը ստանձնելու ժամանակ արդյոք գո՞հ էր բանակի հագեցվածությունից։
«Մենք երկու անգամ` 2018 և 2019 թվականին նշել ենք, որ համալրման անհրաժեշտություն կա »,–ասաց Տոնոյանը։
Նա հայտարարեց, որ ինքը չի խոսել բանակի բավարարվածության մասին, քանի որ զինված ուժերը կենդանի օրգանիզմ են։ Միաժամանակ 2018 թվականի մայիսին, երբ ստանձնել է պաշտոնը, հաշվի առնելով երկրի տնտեսական և ժողովրդագրական վիճակը, իր գնահատականը եղել է այն, որ Հայաստանը կարող է դիմակայել Ադրբեջանի ագրեսիային ՀՀ սահմաններով և ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունն ու ինքնորոշման իրավունքը։
Նրա խոսքով` եթե 2020 թվականին Հայաստանի զինված ուժերն ունենային համապատասխան պատրաստության ու հագեցվածության վիճակ, հնարավոր է` Ադրբեջանի կողմից գործողությունների վերսկսման պարագայում ՀՀ զինված ուժերը հայտնվեին Ադրբեջանի արևելյան սահմաններին` Կասպից ծովի ափերին։
Անդրադառնալով ՄՈԲ ռեսուրսի կառավարման ձևին և դրա հետևանքով առաջացած խնդիրներին` Տոնոյանը նշեց, որ այդ համակարգը եղել է թերի։
«Զորահավաքային ռեսուրսների ներգրավման 1946 թվականներից մինչև 60–ականների սկիզբ ձևավորված մոտեցումը տոտալ պատերազմ վարելու, ամբողջ ներուժն օգտագործելու , օպերատիվ և ռազմավարական խորություններ ունենալու հնարավորություններով մոբիլիզացիոն հայեցակարգ էր, որն ավտոմատ կերպով ներդրվել էր ՀՀ զինված ուժերը համալրելու և լրահամալրելու առումով։ Իմ գնահատականով սա իրատեսական չէր, և ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ այդպիսի զորահավաքային մոտեցում Հայաստանն ի վիճակի չէ անել»,–ասաց Տոնոյանը։
Տոնոյանը ընդգծեց, որ զորահավաքային խնդիրները պրոբլեմ են եղել, քանի որ զորահավաքների գործող համակարգը վերցված է Խորհրդային Միության համակարգից։
«Իրավիճակը ցույց տվեց, որ քանակական առումով միգուցե զորահավաքը հնարավոր էր անել, բայց մարտունակության բերման էֆեկտիվության տեսանկյունից մեծ թերություն ենք ունեցել։ 44 օր անհրաժեշտ կլիներ միայն ներդաշնակումն իրականացնելու համար»,–ասաց Տոնոյանը։
Նա շեշտեց, որ համալրումն իրականացվել է ամբողջ 44 օրերի ընթացքում։ Պաշտոնական զորահավաքը երբեք չի դադարեցվել, ի տարբերություն տարատեսակ շշուկների ու մեղադրանքների։ Միաժամանակ հիշեցրեց, որ 44 օրը չնչին ժամանակ է այդ մակարդակի պատերազմի մեջ մտնելու համար։
«Մեր զինուժը համարյա կրկնապատկվել էր կամավորական ջոկատների ներգրավմամբ »,–ասաց նա։
Նա ընդգծեց, որ ՀՀ զինված ուժերի համալրումն իրականացվում էր նաև պարտադիր ժամկետային զինծառայողների միջոցով, որը բավականին մեծ թվաքանակ էր և Հայաստանի ժողովրդագրական և տնտեսական հնարավորությունները թույլ չէին տալիս զորահավաքի շրջանակներում ներդաշնակված մարտունակ ստորաբաժանումներ ներգրավվել։
«Հետևակի առումով չորորդ սերնդի պատերազմի պարագայում անգամ թերի էր այդ համակարգը։ Այդ իսկ պատճառով նախապատրաստական փուլում մենք պահեստազորի ակտիվ ռեզերվի գաղափարն էինք ներդնում»,–ասաց Տոնոյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 28–ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանական խումբ հայտարարություն էր տարածել, որ Տոնոյանը ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի փակ նիստի համաձայնություն չի տվել և ցանկանում է հրապարակային նիստ անցկացնել, որին ցանկանում է, որ ներկա լինի նաև ԱԺ ընդդիմությունը։
Հանձնաժողովում արդեն որոշ հարցերի պատասխանելու են եկել ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, նախկին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Հունիսի 20–ին և 27–ին հանձնաժողովում հարցերի է պատասխանել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Լրահոս
0