https://armeniasputnik.am/20230801/erevani-avaganu-yntrutjunneric-araj-kyhn-qnnarkman-e-hravirum-kusakcutjunnerin-63751226.html
Երևանի ավագանու ընտրություններից առաջ ԿԸՀ–ն քննարկման է հրավիրում կուսակցություններին
Երևանի ավագանու ընտրություններից առաջ ԿԸՀ–ն քննարկման է հրավիրում կուսակցություններին
Կուսակցություններին կներկայացվի ԿԸՀ կայքի էլեկտրոնային համակարգի նոր գործիքակազմերը։ 01.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-01T14:18+0400
2023-08-01T14:18+0400
2023-08-01T14:35+0400
հայաստան
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
կուսակցություն
երևանի ավագանու ընտրություններ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/130/96/1309681_0:83:1600:983_1920x0_80_0_0_086ff0e3d1f20a52cf2e1c8f2ae2b319.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևանի ավագանու ընտրություններով հետաքրքրված կուսակցություններին հրավիրում է քննարկման։ Տեղեկությունը հայտնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը։Նշվում է, որ ԿԸՀ տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության վերլուծության վարչության աշխատակիցները հանդիպմանը կուսակցության ներկայացուցիչներին կներկայացնեն կայքի էլեկտրոնային համակարգի նոր գործիքակազմերը։Ծրագրի միջոցով ներկայացվելու է նաև հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով, ինչպես նաև մետրոպոլիտենի տարածքում, հասարակական տրանսպորտի կանգառներում և վերելակներում տեղակայված արտաքին գովազդային վահանակների հայտերը։ԿԸՀ–ն ցանկալի է համարում, որ քննարկմանը ներկա լինեն այն անձինք, որոնքզբաղվելու են օգտահաշիվ ստանալու և ցուցակները մուտքագրելու գործընթացով։Հանդիպումը կայանալու է օգոստոսի 2-ին` ժամը 14։00-ին, ԿԸՀ վարչական շենքում։Հիշեցնենք` Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն նախկին փոխվարչապետ, այժմ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է:Ընտրություններին կմասնակցեն նաև «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը, ինչպես նաև «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։Քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի նաև «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որի ցուցակը կգլխավորի վարչության անդամ Հայկ Գրիգորյանը։ԱԺ նախկին պատգամավոր, ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը չի բացառել, որ կառաջադրի իր թեկնածությունը Երևանի քաղաքապետի ընտրություններում։Երևանի քաղաքապետի պաշտոնին է հավակնում նաև ՀՀ արդարադատության նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը։«Հայաստան» դաշինքը քննարկում է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հարցը։Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի նաև «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/130/96/1309681_90:0:1510:1065_1920x0_80_0_0_e0b1909bb8e0ef4d4a77f745237ba76e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), կուսակցություն, երևանի ավագանու ընտրություններ
հայաստան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), կուսակցություն, երևանի ավագանու ընտրություններ
Երևանի ավագանու ընտրություններից առաջ ԿԸՀ–ն քննարկման է հրավիրում կուսակցություններին
14:18 01.08.2023 (Թարմացված է: 14:35 01.08.2023) Կուսակցություններին կներկայացվի ԿԸՀ կայքի էլեկտրոնային համակարգի նոր գործիքակազմերը։
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևանի ավագանու ընտրություններով հետաքրքրված կուսակցություններին հրավիրում է քննարկման։ Տեղեկությունը հայտնում է
ԿԸՀ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ԿԸՀ տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության վերլուծության վարչության աշխատակիցները հանդիպմանը կուսակցության ներկայացուցիչներին կներկայացնեն կայքի էլեկտրոնային համակարգի նոր գործիքակազմերը։
«Այս ընտրություններին կուսակցությունները ԿԸՀ-ից ստանալու են իրենց օգտահաշիվները, որի միջոցով մուտքագրելու են և՛ իրենց ընտրական ցուցակները, և՛ գույքի և եկամուտների հայտարարագրերը»,– ասված է հաղորդագրությունում։
Ծրագրի միջոցով ներկայացվելու է նաև հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով, ինչպես նաև մետրոպոլիտենի տարածքում, հասարակական տրանսպորտի կանգառներում և վերելակներում տեղակայված արտաքին գովազդային վահանակների հայտերը։
ԿԸՀ–ն ցանկալի է համարում, որ քննարկմանը ներկա լինեն այն անձինք, որոնքզբաղվելու են օգտահաշիվ ստանալու և ցուցակները մուտքագրելու գործընթացով։
Հանդիպումը կայանալու է օգոստոսի 2-ին` ժամը 14։00-ին, ԿԸՀ վարչական շենքում։
Հիշեցնենք` Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության
քաղաքապետի թեկնածուն նախկին փոխվարչապետ, այժմ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է:
Ընտրություններին կմասնակցեն նաև «Լույս» խմբակցության ղեկավար
Դավիթ Խաժակյանը, Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար
Վիկտոր Մնացականյանը, ինչպես նաև «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ
Մանե Թանդիլյանը։
Քաղաքապետի պաշտոնի համար
կպայքարի նաև «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որի ցուցակը կգլխավորի վարչության անդամ Հայկ Գրիգորյանը։
ԱԺ նախկին պատգամավոր, ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ
Արթուր Վանեցյանը չի բացառել, որ կառաջադրի իր թեկնածությունը Երևանի քաղաքապետի ընտրություններում։
Երևանի քաղաքապետի պաշտոնին է հավակնում նաև ՀՀ արդարադատության նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ
Արտակ Զեյնալյանը։
«Հայաստան» դաշինքը քննարկում է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հարցը։
Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի նաև
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը։