Լաչինի միջանցքը պետք է բացվի. Գերմանիան աջակցում է միջազգային դատարանի որոշմանը

© Sputnik / Игорь ЗарембоԳերմանիայի ԱԳՆ
Գերմանիայի ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 01.08.2023
Գերմանիայի ԱԳՆ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ–ում Գերմանիայի դեսպանությունը Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակի հարցով կանոնավոր կերպով համագործակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հետ։
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Գերմանիան աջակցում է Արդարադատության միջազգային դատարանի` Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժի վերաբերյալ որոշմանը, որով պետք է երաշխավորվի Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսական կարիքների ապահովումը։ Այս մասին գրում է Գերմանիայում գործող հայկական «Հայպրես» լրատվական գործակալությունը` հղում անելով Գերմանիայի արտաքին գործերի նախարարությանը։
Գործակալության հարցմանն ի պատասխան Գերմանիայի ԱԳՆ–ից նշել են, որ իրենք աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության հաստատմանն ուղղված՝ ԵՄ ջանքերին։
«Դաշնային կառավարությունն այս գործընթացում մշտական կապի մեջ է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։ Երևանում Գերմանիայի դեսպանությունն շարունակական կապի մեջ է ինչպես Հայաստանի կառավարության և քաղհասարակության, այնպես էլ Հայաստանում ԵՄ առաքելության հետ»,– հայտնել են նախարարությունից։
Գերատեսչությունից նշել են նաև, որ Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակի հարցով ՀՀ–ում Գերմանիայի դեսպանությունը կանոնավոր կերպով համագործակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հետ։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։ Իրավիճակին տեղում ծանոթանալու համար այնտեղ էին մեկնել ՀՀ–ում հավատարմագրված դիվանագետները։
Լրահոս
0