00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սովի իրական վտանգ կա. Փաշինյանը` Բաքվի պատճառով Արցախում ստեղծված իրավիճակի մասին

© Photo : Screenshot / EuronewsՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 01.08.2023
Բաժանորդագրվել
Փաշինյանը հիշեցրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին, որն ինքն է ստորագրել, և որն ունի միջազգային փաստաթղթի կարգավիճակ։
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում առկա է սովի իրական սպառնալիք։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է Euronews-ին տված հարցազրույցում։
«Այն ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում, հումանիտար ճգնաժամ է։ Ի՞նչ է հումանիտար ճգնաժամը։ Լեռնային Ղարաբաղ չի մատակարարվում պարենամթերք, այնտեղ սնունդը չի հերիքում։ Դադարեցվել են պարենի արտաքին մատակարարումները, առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ հնարավոր չէ հասցնել այնտեղ»,– հայտարարել է Փաշինյանը։
Նրա խոսքով` ԼՂ չի մատակարարվում մանկական սնունդ, չկա դեղորայք, հիգիենայի պարագաներ, առաջին անհրաժեշտության իրեր։
Նա նաև նշել է, որ Ադրբեջանը դադարեցրել է բնական գազի, էլեկտրաէներգիայի, վառելիքի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ։ Բացի այդ, լուրջ խնդիր կա նաև առողջապահության ոլորտում։
Պատասխանելով Լեռնային Ղարաբաղ մարդասիրական բեռներ մատակարարելու համար Աղդամով երթուղի բացելու Բաքվի առաջարկի մասին հարցին` Փաշինյանը հիշեցրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին, որն ինքն է ստորագրել, և որն ունի միջազգային փաստաթղթի կարգավիճակ։
«Այնտեղ հստակ ասվում է, որ Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ է, և այն միայն ճանապարհ չէ, այլ 5 կմ լայնությամբ տարածք, որը պետք է լինի Ադրբեջանի վերահսկողությունից դուրս և հենց այդ միջանցքը պետք է ապահովի Հայաստանի և Արցախի միջև կապը»,– ընդգծել է վարչապետը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։ Իրավիճակին տեղում ծանոթանալու համար այնտեղ էին մեկնել ՀՀ–ում հավատարմագրված դիվանագետները։
Լրահոս
0