00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիայի զինուժի ներգրավվածության վերաբերյալ թերի հաշվարկ ենք ունեցել. Տոնոյան

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 01.08.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Պաշտպանության նախկին նախարարը հաստատ հիշում է, որ ԱԽ նիստում ԳՇ պետը խոսել է այն մասին, որ ՀՀ զինուժն ունակ չէ կանգնեցնել թշնամու ագրեսիան։
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Հայկական կողմի հաշվարկը թերի է եղել` Արցախյան պատերազմում Թուրքիայի անմիջական մասնակցության վերաբերյալ։ ՀՀ ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստում հայտարարեց պաշտպանության նախկին նախարարը։ Անդրադառնալով հարցադրմանը, թե Օնիկ Գասպարյանը պատերազմի երրորդ օրը Անվտանգության խորհրդի նիստում զեկուցել է, որ ՀՀ զինված ուժերը ունակ չեն կանգնեցնել թշնամու ագրեսիան և պնդել է, որ պատերազմն անհրաժեշտ է կանգնեցնել քաղաքական միջոցներով, Դավիթ Տոնոյանը նշեց` նման բան հաստատ հիշում է։
«Այդպիսի խոսակցություն եղել է Անվտանգության խորհրդում, չգիտեմ, թե որ մասն է հրապարակել Անվտանգության խորհուրդը, այդպիսի խոսակցություն եղել է նաև այլ ձևաչափերով, դրա վերաբերյալ առաջին զեկույցը ստացել եմ ես։ Դուր է եկել այդ զեկույցն ինձ, դուր չի եկել, բայց մենք պարտավոր էինք և՛ վարչապետին, և՛ Անվտանգության խորհրդին ներկայացնելու մեր մոտեցումը, քանի որ դրա հիմնական պատճառը նաև երրորդ կողմի անմիջական ներգրավվածությունն էր, որը մեզ համար տեսանելի էր»,– ասաց Տոնոյանը։
Մանրամասնեց` երրորդ կողմ ասելով նկատի ունի Թուրքիան։ Ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ այդ անմիջական ներգրավվածությունը ոչ թե Նախիջևանի կամ Հայաստանի Հանրապետության սահմանի ուղղությամբ էր, այլ «ձիու քայլով» Արցախի թատերաբեմում էր։
«Դրա մասին ևս հրապարակային նշել եմ, այդպիսի հաշվարկը մեր կողմից թերի է եղել, մենք չենք հաշվարկել նման բան, որ Թուրքիայի զինուժն անմիջապես կարող են հայտնվել Արցախյան թատերաբեմից 25-45 կմ հեռավորության վրա` իրականացնելով թռիչքներ»,– նշեց պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավարը հավելելով, որ անհանգստացել են պատերազմում Թուրքիայի հնարավոր ներգրավվածությամբ։
Ըստ նրա` երկու անգամ սպառնալիքների գնահատման ճշգրտում է եղել, վերջինը եղել է 2016-18 թթ.։
«Այս ընթացքում մենք գնահատել ենք նաև մեր դաշնակցային հարաբերությունները ՌԴ-ի հետ։ Վերջին շրջափուլում աշխարհաքղաքական նման պրոցեսներ չէին ընթանում։ Այս հարցին ավելի մանրամասն փակ նիստում կանդրադառնամ, քանի որ մենք նաև հաշվի ենք առել դաշնակցի և դաշինքի մասնակցությունը, որում գտնվում էինք»,– ընդգծեց նա։
Տոնոյանը հայտնեց՝ ինչու է եկել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին
Հիշեցնենք, որ հուլիսի 28–ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանական խումբ հայտարարություն էր տարածել, որ Տոնոյանը ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի փակ նիստի համաձայնություն չի տվել և ցանկանում է հրապարակային նիստ անցկացնել, որին ցանկանում է, որ ներկա լինի նաև ԱԺ ընդդիմությունը։
Նշենք, որ հանձնաժողովում արդեն որոշ հարցերի պատասխանելու են եկել ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, նախկին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Հունիսի 20–ին և 27–ին հանձնաժողովում հարցերի է պատասխանել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Նույն օրն ևեթ Տոնոյանն ու Գալստյանը կալանավորվեցին։ Հունիսի 28-ին Հակակոռուպցիոն դատարանը որոշեց 40 միլիոն գրավի դիմաց ազատ արձակել Դավիթ Գալստյանին։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:
Լրահոս
0