https://armeniasputnik.am/20230801/zvoramaseri-krtshatman-mej-davadrutjun-petq-che-pntrel-davit-tvonvojany-63745052.html
Զորամասերի կրճատման մեջ դավադրություն պետք չէ փնտրել. Դավիթ Տոնոյանը
Զորամասերի կրճատման մեջ դավադրություն պետք չէ փնտրել. Դավիթ Տոնոյանը
Պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավարը կարծում է, որ զորամասերի կրճատման որոշումը` այդ տրամաբանության մեջ, ճիշտ էր, և ինքը համաձայնել էր դրան։ 01.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-01T12:16+0400
2023-08-01T12:16+0400
2023-08-01T12:56+0400
դավիթ տոնոյան
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով
աժ (ազգային ժողով)
արցախյան պատերազմ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2335/75/23357510_0:94:1000:657_1920x0_80_0_0_7604eed4b490d12f468fe0fb76b5f9ad.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Թե երբ է սկսվել Գորիսի և Կապանի զորամասերի կրճատման գործընթացը, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հստակ չի հիշում, բայց և շեշտում է` դավադրություն այստեղ պետք չէ փնտրել։ Այդ մասին նա հայտարարեց ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում։Տոնոյանը նաև նշեց` պաշտպանության նախարարության ու զինված ուժերի կառավարման համակարգը լիարժեք գործում էր խաղաղ պայմանների համար։ Շեշտեց` կառավարման համակարգը, իհարկե, ունեցել է թերություններ, որոնք փորձել են շտկել և՛ իրավական, և՛ կազմակերպչական առումով։«Պաշտպանությանը վերաբերող հարցերն անընդհատ փոփոխության մեջ են, այդ մարմինն անընդհատ մոդեռնացնում է, սպառազինվում է։ Իմ գնահատականը եղել է բավարար, բայց ոչ բավարար այդ աստիճանի և ծավալի մարտական գործողությունների վարման առումով»,– ասաց պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավարը։Հիշեցնենք, որ հուլիսի 28–ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանական խումբ հայտարարություն էր տարածել, որ Տոնոյանը ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի փակ նիստի համաձայնություն չի տվել և ցանկանում է հրապարակային նիստ անցկացնել, որին ցանկանում է, որ ներկա լինի նաև ԱԺ ընդդիմությունը։Հանձնաժողովում արդեն որոշ հարցերի պատասխանելու են եկել ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, նախկին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Հունիսի 20–ին և 27–ին հանձնաժողովում հարցերի է պատասխանել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2335/75/23357510_0:0:1000:750_1920x0_80_0_0_aee29890cf1e3190da2cf2602f1af2cc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
դավիթ տոնոյան, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, աժ (ազգային ժողով), արցախյան պատերազմ
դավիթ տոնոյան, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, աժ (ազգային ժողով), արցախյան պատերազմ
Զորամասերի կրճատման մեջ դավադրություն պետք չէ փնտրել. Դավիթ Տոնոյանը
12:16 01.08.2023 (Թարմացված է: 12:56 01.08.2023) Պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավարը կարծում է, որ զորամասերի կրճատման որոշումը` այդ տրամաբանության մեջ, ճիշտ էր, և ինքը համաձայնել էր դրան։
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Թե երբ է սկսվել Գորիսի և Կապանի զորամասերի կրճատման գործընթացը, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հստակ չի հիշում, բայց և շեշտում է` դավադրություն այստեղ պետք չէ փնտրել։ Այդ մասին նա հայտարարեց ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում։
«Դա եղել է համապատասխան եղած մարդկային, կազմհաստիքային ռեսուրսների հետ և այն մարտավարությանը, ռազմավարությանը, օպերատիվ արվեստին, որը դրված էր այդ ժամանակվա հրամանատարի մտահղացման մեջ։ Ես համաձայնել եմ դրան, և գտնում եմ, որ եթե պետք էր այլ մոտեցում, ապա այն պետք է ներկայացվեր։ Եթե ես չեմ սխալվում` Օնիկ Վիկտորովիչն այդ ժամանակ ԳՇ պետի առաջին տեղակալն էր, երբ այդ որոշումը կայացվում էր»,– նշեց Տոնոյանը։
Տոնոյանը նաև նշեց` պաշտպանության նախարարության ու զինված ուժերի կառավարման համակարգը լիարժեք գործում էր խաղաղ պայմանների համար։ Շեշտեց` կառավարման համակարգը, իհարկե, ունեցել է թերություններ, որոնք փորձել են շտկել և՛ իրավական, և՛ կազմակերպչական առումով։
«Պաշտպանությանը վերաբերող հարցերն անընդհատ փոփոխության մեջ են, այդ մարմինն անընդհատ մոդեռնացնում է, սպառազինվում է։ Իմ գնահատականը եղել է բավարար, բայց ոչ բավարար այդ աստիճանի և ծավալի մարտական գործողությունների վարման առումով»,– ասաց պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավարը։
Նա նաև խոսեց պատերազմից հետո կառավարման համակարգում կատարված փոփոխություններից` նշելով, որ դրանք ոչ բավարար է համարում։ Հայտարարեց, որ հրատապ է վարչապետին օժտելու գերագույն հրամանատարի լիազորություններով նաև խաղաղ պայմաններում։
Հիշեցնենք, որ հուլիսի 28–ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանական խումբ հայտարարություն էր տարածել, որ Տոնոյանը ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի փակ նիստի համաձայնություն չի տվել և ցանկանում է հրապարակային նիստ անցկացնել, որին ցանկանում է, որ ներկա լինի նաև ԱԺ ընդդիմությունը։
Հանձնաժողովում արդեն որոշ հարցերի պատասխանելու են եկել ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, նախկին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Հունիսի 20–ին և 27–ին հանձնաժողովում հարցերի է պատասխանել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։