00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Հայկ Խալաթյան
Վերջին տարիներին ՀՀ-ՌԴ հարաբերություններում ճգնաժամը խորանում ու լրջանում է.Խալաթյան
09:05
5 ր
Թաթուլ Մանասերյան
Այդ ամենը ՀՀ գործընկերների մոտ անխուսափելիորեն առաջացրել է բացասական սպասումներ.Մանասերյան
09:11
9 ր
Վարդան Ոկանյան
Իրանի հետ չհամագործակցելը ուղղակի վնասում է Հայաստանի կենսական շահերին.Ոսկանյան
09:21
4 ր
Ուղիղ եթեր
09:26
3 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
32 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Հայկ Խալաթյան
Վերջին տարիներին ՀՀ-ՌԴ հարաբերություններում ճգնաժամը խորանում ու լրջանում է.Խալաթյան
11:08
5 ր
Վարդան Ոկանյան
Իրանի հետ չհամագործակցելը ուղղակի վնասում է Հայաստանի կենսական շահերին.Ոսկանյան
11:14
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ռուստամ Բադասյան
Պետեկամուտների կոմիտեն կընդառաջի արտագնա աշխատանքի մեկնողներին, օրենսդրական փոփոխություններ կարվեն․Բադասյան
14:07
10 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Արմեն Գրիգորյան
«Հայաստանն Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի տարբերակը․Գրիգորյան
17:07
11 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մեր աններելի բացթողումը. չզգացինք, թե ինչպես վերափոխվեցին տարածաշրջանն ու Ադրբեջանը
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Հայկազ Ֆանյան
ՀՀ-ի 2024թ.-ի տնտեսակա աճի մասին Համաշխարհային բանկի զուսպ գնահատականներն ավելի իրատեսական են թվում.Ֆանյան
19:18
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

4 անձինք օժանդակել են արդարադատության նախարարի հորը խոշոր չափերով վատնում կատարել

© Sputnik / Aram NersesyanԱրա Մինասյան
Արա Մինասյան - Sputnik Արմենիա, 1920, 02.08.2023
Արա Մինասյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Գնման մրցույթում կեղծիքով հաղթող է ճանաչվել ԲԿ փոխտնօրենին պատկանող ՍՊԸ–ն` առաջարկելով շուկայականից ավելի քան 22 միլիոն բարձր գին։
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Չորս անձինք օժանդակել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նախկին տնօրեն Արա Մինասյանի` առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելուն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Պարզվել է, որ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հայրը՝ Արա Մինասյանը, 2014-2018 թթ ընթացքում տնտեսական հարցերով տեղակալ Ա.Ծ-ի, ինչպես նաև աշխատակից Հ.Հ.-ի և անհատ ձեռնարկատեր Վ.Դ.-ի օժանդակությամբ վատնման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումարներ:
Մասնավորապես, 2015թ. հանդերձանքի և անկողնային պարագաների գնման մրցույթում նվազագույն գնային առաջարկ ներկայացրած Ա/Ձ-ին ընթացակարգից դուրս մղելու և առավելագույն գնային առաջարկ ներկայացրած, փոխտնօրենին պատկանող ՍՊԸ–ին առաջին տեղ զբաղեցրած ճանաչելու դիտավորությամբ, դեռևս մինչև ամփոփման նիստ հրավիրելը, ԲԿ աշխատակից Հ.Հ.-ն նվազագույն գնաառաջարկ ներկայացրած ԱՁ-ին ակնհայտ կեղծ տեղեկություններ է հայտնել՝ վերջինիս ներկայացրած հայտը մերժված լինելու վերաբերյալ: Արդյունքում` 27.260.000 ՀՀ դրամ գնային առաջարկի փոխարեն ընդունվել է 49.839.000 ՀՀ դրամ գնային առաջարկը։
Փաստորեն շուկայական արժեքից 22.579.000 ՀՀ դրամ ակնհայտ բարձր գնային առաջարկով հաղթող է ճանաչվել փոխտնօրենին պատկանող ՍՊԸ–ն։
«Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային գործողություններով պարզվել են Ա.Մ.-ի կողմից նույնաբնույթ եղանակով 3.343.756, 4.950.000 և 2.944.100 ՀՀ դրամի հափշտակություններին վերոնշյալ 3 անձանց, ինչպես նաև բուժհաստատության ևս մեկ այլ աշխատակից Կ․Ղ․-ի կողմից օժանդակելու այլ դրվագներ ևս»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ԲԿ-ի աշխատակից Հ.Հ-ի, փոխտնօրեն Ա.Ծ.-ի, անհատ ձեռնարկատեր Վ.Դ.–ի և ԲԿ-ի աշխատակից Կ.Ղ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով, նրանք մեղադրվում են հափշտակության և հանցակցության համար։
Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ քրեական վարույթից անջատվել է Արա Մինասյանի կողմից վատնում կատարելուն հանցակցություն ունեցած հիշյալ չորս անձանց վերաբերյալ մասը։ Վարույթի նյութերը, տվյալ չորս անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությունը հաստատելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկող դատախազին:
Արա Մինասյանի մասով նախաքննությունը շարունակվում է:
Լրահոս
0