ՀՀ–ն Բեգլարյանի հարցով Բաքվի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու դիմում է ներկայացրել ՄԻԵԴ

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել մեդիապահոցЕвропейский суд по правам человека
Европейский суд по правам человека - Sputnik Արմենիա, 1920, 02.08.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռաշիդ Բեգլարյանը մոլորվելու հետևանքով հայտնվել էր ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող տարածքում:
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Հայաստանը Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Տեղեկությունը հրապարակվել է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի ֆեյբուքյան էջում։
Ըստ հաղորդագրության` դիմումը վերաբերում է մոլորվելու հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված Ռաշիդ Բեգլարյանի իրավունքների պաշտպանությանը։
Հիշեցնենք` օգոստոսի 1-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական սահմանապահները ձերբակալել են Արցախի Հանրապետության քաղաքացի 61-ամյա Ռաշիդ Բեգլարյանին, որը ոգելից խմիչքի ազդեցության տակ է դուրս եկել գյուղից, մոլորվել ու հայտնվել Ադրբեջանի կողմից հսկվող տարածքում։
Լրահոս
0