https://armeniasputnik.am/20230802/lachini-mijancqum-teghi-unecatsy-bardacnum-e-lutsumneri-vorvonumy-zakharvova-63796541.html
Լաչինի միջանցքում տեղի ունեցածը բարդացնում է լուծումների որոնումը. Զախարովա
Լաչինի միջանցքում տեղի ունեցածը բարդացնում է լուծումների որոնումը. Զախարովա
Դիվանագետի խոսքով` Մոսկվան ելնում է հաշտեցման կարևորությունից ինչպես հայ-ադրբեջանական կարգավորման, այնպես էլ Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության... 02.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-02T14:33+0400
2023-08-02T14:33+0400
2023-08-02T14:33+0400
հայաստան
ադրբեջան
վագիֆ խաչատրյան
մարիա զախարովա
լաչինի միջանցք
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/08/02/63800443_0:0:1920:1080_1920x0_80_0_0_14d8277e72d7403cd459941e3c8ef17d.jpg
Ռուսաստանը կարծում է, որ Լաչինի միջանցքում տեղի ունեցածը, անկասկած, դժվարացնում է առանց այդ էլ բարդ հանգուցալուծումների, փոխզիջումների և լուծումների որոնումը։ Այսօրվա ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ադրբեջանցի սահմանապահների կողմից ԿԽՄԿ պաշտպանության տակ գտնվող քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի առևանգման, ինչպես նաև Ռաշիդ Բեգլարյանի ձերբակալման մասին հարցին:«Տեղի ունեցածը խորացնում է իրավիճակը։ Մենք տեսել ենք նաև տրամագծորեն հակառակ գնահատականներ հայկական և ադրբեջանական կողմից։ Մենք ելնում ենք հաշտեցման կարևորությունից ինչպես հայ-ադրբեջանական կարգավորման, այնպես էլ ղարաբաղյան բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման համատեքստում»,- ասաց Զախարովան։Հիշեցնենք` բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչներն առևանգել են հուլիսի 29-ին։ Նույն օրը Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։ՄԻԵԴ-ը արցախցի տղամարդու մասին տեղեկություն տրամադրելու համար մինչև օգոստոսի 8-ը ժամանակ է տվել Ադրբեջանին Օգոստոսի 1-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական սահմանապահները ձերբակալել են Արցախի Հանրապետության քաղաքացի 61-ամյա Ռաշիդ Բեգլարյանին, որը ոգելից խմիչքի ազդեցության տակ է դուրս եկել գյուղից, մոլորվել ու հայտնվել Ադրբեջանի կողմից հսկվող տարածքում։
ադրբեջան
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/08/02/63800443_240:0:1680:1080_1920x0_80_0_0_0e9a4e866359efee2908d2201507a379.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, վագիֆ խաչատրյան, մարիա զախարովա, լաչինի միջանցք, видео
հայաստան, ադրբեջան, վագիֆ խաչատրյան, մարիա զախարովա, լաչինի միջանցք, видео
Լաչինի միջանցքում տեղի ունեցածը բարդացնում է լուծումների որոնումը. Զախարովա
Դիվանագետի խոսքով` Մոսկվան ելնում է հաշտեցման կարևորությունից ինչպես հայ-ադրբեջանական կարգավորման, այնպես էլ Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման համատեքստում։
Ռուսաստանը կարծում է, որ Լաչինի միջանցքում տեղի ունեցածը, անկասկած, դժվարացնում է առանց այդ էլ բարդ հանգուցալուծումների, փոխզիջումների և լուծումների որոնումը։ Այսօրվա ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ադրբեջանցի սահմանապահների կողմից ԿԽՄԿ պաշտպանության տակ գտնվող քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի առևանգման, ինչպես նաև Ռաշիդ Բեգլարյանի ձերբակալման մասին հարցին:
«Տեղի ունեցածը խորացնում է իրավիճակը։ Մենք տեսել ենք նաև տրամագծորեն հակառակ գնահատականներ հայկական և ադրբեջանական կողմից։ Մենք ելնում ենք հաշտեցման կարևորությունից ինչպես հայ-ադրբեջանական կարգավորման, այնպես էլ ղարաբաղյան բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման համատեքստում»,- ասաց Զախարովան։
Հիշեցնենք` բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվող
Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչներն առևանգել են հուլիսի 29-ին։ Նույն օրը Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։
Օգոստոսի 1-ին հայտնի դարձավ, որ
ադրբեջանական սահմանապահները ձերբակալել են Արցախի Հանրապետության քաղաքացի 61-ամյա Ռաշիդ Բեգլարյանին, որը ոգելից խմիչքի ազդեցության տակ է դուրս եկել գյուղից, մոլորվել ու հայտնվել Ադրբեջանի կողմից հսկվող տարածքում։