https://armeniasputnik.am/20230802/libananic-hh-zhamanats-areni-markvosjanin-tujl-chen-tvel-mutq-gvortsel-erkir-63782905.html
Լիբանանից ՀՀ ժամանած Արենի Մարկոսյանին թույլ չեն տվել մուտք գործել երկիր
Լիբանանից ՀՀ ժամանած Արենի Մարկոսյանին թույլ չեն տվել մուտք գործել երկիր
Արենի Մարկոսյանը ԱՄՆ քաղաքացի է և Հայաստանից պետք է վերադառնար տուն՝ Վաշինգտոն: 02.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-02T11:20+0400
2023-08-02T11:20+0400
2023-08-02T12:14+0400
հայաստան
հայ
արգելք
«զվարթնոց» օդանավակայան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/257/66/2576609_0:0:1280:720_1920x0_80_0_0_762d8735f2780c99a328fb52920d0141.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Լիբանանից ՀՀ ժամանած Արենի Մարկոսյանին թույլ չեն տվել մուտք գործել երկիր։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։Արենի Մարկոսյանը ԱՄՆ քաղաքացի է և Հայաստանից պետք է վերադառնար տուն՝ Վաշինգտոն:Քրիստինե Վարդանյանը տեղեկացրել է, որ իր գործընկերներ Գեղամ Մանուկյանի և Արգիշտի Գևորգյանի հետ ամբողջ գիշեր անցկացրել են «Զվարթնոց» օդանավակայանում։Պատգամավորի խոսքով` իրենք նույնպես փորձել են որևէ հիմնավորում ստանալ, սակայն բոլոր ջանքերն ապարդյուն են անցել։ Նա տեղեկացրել է նաև, որ սա վերջին ամսվա ընթացքում 2–րդ, իսկ մեկ տարվա ընթացքում շուրջ մեկ տասնյակի հասնող դեպքն է, երբ խոչընդոտվում է ազգությամբ հայերի մուտքը ՀՀ։Արենի Մարկոսյանն իր հերթին օդանավակայանից ուղիղ եթեր էր մտել և տեղեկացրել, որ օգոստոսի 1–ին` ժամը 23.00–ին է վայրէջք կատարել ու անձնագրային անցակետում վերցրել են իր անձնագիրը` ասելով, որ մի բան են ուզում ստուգել։Մարկոսյանն ահազանգել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, սակայն կրկին ոչինչ դեռ չի պարզվել։Ավելի ուշ Քրիստինե Վարդանյանը նոր գրառում է կատարել.«Բազմաթիվ փորձերից, զանգերից հետո, շուրջ 24 ժամ անց րոպեներ առաջ միայն նրա հետ կապ են հաստատել ՄԻՊ գրասենյակից և ասել, որ ինքն ընդգրկված է ՀՀ համար անցանկալի անձանց ցուցակում»:Հիշեցնենք, որ հուլիսի 20–ին Նիդեռլանդների քաղաքացի, դաշնակցական Ասլան Ասլանյանին էին արգելել մուտք գործել Հայաստան։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/257/66/2576609_320:0:1280:720_1920x0_80_0_0_22bc16a29c7edc6b983ca150c4990eb2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, հայ, արգելք, «զվարթնոց» օդանավակայան
հայաստան, հայ, արգելք, «զվարթնոց» օդանավակայան
Լիբանանից ՀՀ ժամանած Արենի Մարկոսյանին թույլ չեն տվել մուտք գործել երկիր
11:20 02.08.2023 (Թարմացված է: 12:14 02.08.2023) Արենի Մարկոսյանը ԱՄՆ քաղաքացի է և Հայաստանից պետք է վերադառնար տուն՝ Վաշինգտոն:
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Լիբանանից ՀՀ ժամանած Արենի Մարկոսյանին թույլ չեն տվել մուտք գործել երկիր։ Այդ մասին
ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Արենի Մարկոսյանը ԱՄՆ քաղաքացի է և Հայաստանից պետք է վերադառնար տուն՝ Վաշինգտոն:
Քրիստինե Վարդանյանը տեղեկացրել է, որ իր գործընկերներ Գեղամ Մանուկյանի և Արգիշտի Գևորգյանի հետ ամբողջ գիշեր անցկացրել են «Զվարթնոց» օդանավակայանում։
«Արենի Մարկոսյանին որևէ պատճառաբանություն, հիմնավորում չի ներկայացվել, թե ինչու նա չի կարողնում մուտք գործել հայրենիք։ Արենին գիշերել է օդանավակայանում այն հույսով, որ գոնե ինչ–որ պահի հստակություն կմտցվի այս իրավիճակում»,– նշել է Վարդանյանը։
Պատգամավորի խոսքով` իրենք նույնպես փորձել են որևէ հիմնավորում ստանալ, սակայն բոլոր ջանքերն ապարդյուն են անցել։ Նա տեղեկացրել է նաև, որ սա վերջին ամսվա ընթացքում 2–րդ, իսկ մեկ տարվա ընթացքում շուրջ մեկ տասնյակի հասնող դեպքն է, երբ խոչընդոտվում է ազգությամբ հայերի մուտքը ՀՀ։
Արենի Մարկոսյանն իր հերթին օդանավակայանից ուղիղ եթեր էր մտել և տեղեկացրել, որ օգոստոսի 1–ին` ժամը 23.00–ին է վայրէջք կատարել ու անձնագրային անցակետում վերցրել են իր անձնագիրը` ասելով, որ մի բան են ուզում ստուգել։
Մարկոսյանն ահազանգել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, սակայն կրկին ոչինչ դեռ չի պարզվել։
Ավելի ուշ Քրիստինե Վարդանյանը
նոր գրառում է կատարել.
«Բազմաթիվ փորձերից, զանգերից հետո, շուրջ 24 ժամ անց րոպեներ առաջ միայն նրա հետ կապ են հաստատել ՄԻՊ գրասենյակից և ասել, որ ինքն ընդգրկված է ՀՀ համար անցանկալի անձանց ցուցակում»:
Հիշեցնենք, որ հուլիսի 20–ին Նիդեռլանդների քաղաքացի, դաշնակցական Ասլան Ասլանյանին էին արգելել մուտք գործել Հայաստան։