Պահանջում եմ տեսազանգ հորս հետ. Վագիֆ Խաչատրյանի դուստրը դիմում է ԿԽՄԿ–ին

© Photo : Screenshot / 24TVԲողոքի ակցիա՝ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մոտ
Բողոքի ակցիա՝ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մոտ - Sputnik Արմենիա, 1920, 02.08.2023
Բողոքի ակցիա՝ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մոտ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վերա Խաչատրյանը կասկածներ ունի` գուցե հայրը կոմայի մեջ է կամ այլևս ողջ չէ, այդ պատճառով տեսազանգ չեն ապահովում։
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի կողմից առևանգված արցախցի Վագիֆ Խաչատրյանի դուստրը` Վերա Խաչատրյանը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեից պահանջում է տեսազանգ հոր հետ։ Վերան այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մոտ տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ։
«Պահանջում եմ Կարմիր խաչի միջազգային կոմիտեից` հորս հետ տեսազանգ ապահովել, որպեսզի իմանամ, թե ֆիզիկապես ինչ վիճակում է հայրս։ Ասում են, որ կարող ենք բանավոր խոսք փոխանցել, բայց մեր ընտանիքից որևէ մեկը բանավոր փոխանցելու ոչինչ չունի։ Ինձ պետք է տեսնել, թե ինչ վիճակում է հայրս, գուցե կոմայի մեջ է, կամ այլևս ֆիզիկապես մեզ հետ չէ, դրա համար տեսազանգ չեն ապահովում»,– նշեց Վագիֆ Խաչատրյանի դուստրը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող բուժառուներն այս ընթացքում Արցախից Հայաստան են տեղափոխվում ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ։ Նրանցից մեկին` Վագիֆ Խաչատրյանին, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։
Լրահոս
0