ՌԴ ԱԳՆ-ն վերահաստատում է Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակման անհրաժեշտությունը

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մարիա Զախարովայի խոսքով` այս հարցում շատ բան կախված է քաղաքական կամքից և փոխզիջումների պատրաստակամությունից։
Ռուսաստանը շարունակում է ընդգծել Լաչինի միջանցքի շուտափույթ ապաշրջափակման անհրաժեշտությունը: Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Վերահաստատում ենք Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակման և տեղի բնակչության կենսագործունեության համար նորմալ պայմանների ապահովման անհրաժեշտությունը», - ասաց նա։
Զախարովայի կարծիքով՝ այս հարցում շատ բան կախված է քաղաքական կամքից և փոխզիջումային քայլերի պատրաստակամությունից։ Ըստ նրա` այդ դեպքում լարվածությունը կարող է վերանալ, իսկ դրա համար Մոսկվան աշխատում է կողմերի հետ։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Լրահոս
0