https://armeniasputnik.am/20230802/zakharvovan-meknabanel-e-pashinjani-rd-aktivutjan-nvazman-masin-hajtararutjuny-63792684.html
Զախարովան մեկնաբանել է Փաշինյանի` ՌԴ ակտիվության նվազման մասին հայտարարությունը
Զախարովան մեկնաբանել է Փաշինյանի` ՌԴ ակտիվության նվազման մասին հայտարարությունը
Դիվանագետը նշել է, որ Մոսկվան ամեն ինչ անում է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար և կատարում է իր ստանձնած բոլոր պարտավորությունները: 02.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-02T14:01+0400
2023-08-02T14:01+0400
2023-08-02T14:09+0400
ռուսաստան
հարավային կովկաս
մարիա զախարովա
նիկոլ փաշինյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/08/02/63801202_0:0:1920:1080_1920x0_80_0_0_b68daa7ec331a454399aff6201688308.jpg
Ռուսաստանը շարունակում է շահագրգռված լինել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջմղման հարցում։ Ավելին` խոսակցություններն այն մասին, թե ՌԴ ռազմական հատուկ գործողության ֆոնին արտաքին քաղաքականության ինչ-որ ուղղություններ Մոսկվայի համար պակաս առաջնային են դարձել, փաստական հիմքեր չունեն։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։Հուլիսի 25-ին Փաշինյանը ասուլիսի ժամանակ ասել էր, որ ՌԴ բանակցային ակտիվությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շրջանակներում նվազել է:Նրա խոսքով՝ ակտիվության ինչպիսի նվազման մասին կարող է խոսք լինել, եթե վերջին ամիսներին Ռուսաստանի մասնակցությամբ բարձր ու բարձրագույն մակարդակով շփումների մի ամբողջ շարք է եղել` մայիսի 25-ին կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը, հունիսի 2-ին՝ երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստը, մայիսի 19-ին և հուլիսի 25-ին՝ արտգործնախարարների եռակողմ բանակցությունները։«Սա տեմպերի նվազո՞ւմ է։ Պետք է ուղիղ նայել ճշմարտության աչքերին․.. Դրանք հավանաբար գնահատական տվող դատողություններ են, անձնական կարծիքներ, գուցե հույզ, բայց փաստերին արժե ուշադրություն դարձնել: Տրամաբանությունը անհասկանալի է, տպավորություն է ստեղծվում, որ մինչև 2022 թվականը Հայաստանի ղեկավարության տեսանկյունից այդ ուղղությամբ ամեն ինչ եղել է առանց խոչընդոտների», – ասաց Զախարովան։Հիշեցնենք` Փաշինյանն ասել էր, որ ՌԴ բանակցային ակտիվությունը որոշակիորեն նվազել է ոչ թե այն պատճառով, որ էլ չեն ուզում, այլ որովհետև Ուկրաինայի իրադարձությունների հետ կապված այն ամբողջ էներգիան ու ժամանակը, որ կարող էին ներդնել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, հիմա չեն կարող։ՀԱՊԿ-ը պատրաստ է վերադառնալ Հայաստանի սահմանին առաքելություն ծավալելու հարցին․ ՌԴ ԱԳՆ
հարավային կովկաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/08/02/63801202_272:0:1712:1080_1920x0_80_0_0_e4fd258a11daca86d134cb27fa3029f2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ռուսաստան, հարավային կովկաս, մարիա զախարովա, նիկոլ փաշինյան, видео
ռուսաստան, հարավային կովկաս, մարիա զախարովա, նիկոլ փաշինյան, видео
Զախարովան մեկնաբանել է Փաշինյանի` ՌԴ ակտիվության նվազման մասին հայտարարությունը
14:01 02.08.2023 (Թարմացված է: 14:09 02.08.2023) Դիվանագետը նշել է, որ Մոսկվան ամեն ինչ անում է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար և կատարում է իր ստանձնած բոլոր պարտավորությունները:
Ռուսաստանը շարունակում է շահագրգռված լինել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջմղման հարցում։ Ավելին` խոսակցություններն այն մասին, թե ՌԴ ռազմական հատուկ գործողության ֆոնին արտաքին քաղաքականության ինչ-որ ուղղություններ Մոսկվայի համար պակաս առաջնային են դարձել, փաստական հիմքեր չունեն։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։
Հուլիսի 25-ին
Փաշինյանը ասուլիսի ժամանակ ասել էր, որ ՌԴ բանակցային ակտիվությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շրջանակներում նվազել է:
«Ռուսաստանն ամեն ինչ անում է տարածաշրջանում կայուն խաղաղության և համաձայնության հասնելու համար, և դա լիովին վերաբերում է Հարավային Կովկասին»,- ասաց Զախարովան:
Նրա խոսքով՝ ակտիվության ինչպիսի նվազման մասին կարող է խոսք լինել, եթե վերջին ամիսներին Ռուսաստանի մասնակցությամբ բարձր ու բարձրագույն մակարդակով շփումների մի ամբողջ շարք է եղել` մայիսի 25-ին կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը, հունիսի 2-ին՝ երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստը, մայիսի 19-ին և հուլիսի 25-ին՝ արտգործնախարարների եռակողմ բանակցությունները։
«Սա տեմպերի նվազո՞ւմ է։ Պետք է ուղիղ նայել ճշմարտության աչքերին․.. Դրանք հավանաբար գնահատական տվող դատողություններ են, անձնական կարծիքներ, գուցե հույզ, բայց փաստերին արժե ուշադրություն դարձնել: Տրամաբանությունը անհասկանալի է, տպավորություն է ստեղծվում, որ մինչև 2022 թվականը Հայաստանի ղեկավարության տեսանկյունից այդ ուղղությամբ ամեն ինչ եղել է առանց խոչընդոտների», – ասաց Զախարովան։
Հիշեցնենք` Փաշինյանն ասել էր, որ ՌԴ բանակցային ակտիվությունը որոշակիորեն նվազել է ոչ թե այն պատճառով, որ էլ չեն ուզում, այլ որովհետև Ուկրաինայի իրադարձությունների հետ կապված այն ամբողջ էներգիան ու ժամանակը, որ կարող էին ներդնել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, հիմա չեն կարող։