Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ. եղանակի տեսություն

© Photo : Facebook / Айк МелконянՀայաստան
Հայաստան - Sputnik Արմենիա, 1920, 03.08.2023
Հայաստան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում
օգոստոսի 3-5-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Օգոստոսի 3-5-ին առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Oգոստոսի 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին արևմտյան է, 2-4 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ։
Եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 02.08.2023
Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 4-ին կնվազի 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում օգոստոսի 3-ին, 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 4-ին, 5-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 3-7-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։
Մայրաքաղաքում օգոստոսի 3–ի գիշերը եղել է 21-23 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +36...+38 աստիճան։
Լրահոս
0