https://armeniasputnik.am/20230803/arcakhum-vitshaky-kritikakan-e-kan-hivandner-vorvonc-kjanqin-vtang-e-sparnum-nakharar-63853188.html
«Արցախում վիճակը կրիտիկական է. կան հիվանդներ, որոնց կյանքին վտանգ է սպառնում». նախարար
«Արցախում վիճակը կրիտիկական է. կան հիվանդներ, որոնց կյանքին վտանգ է սպառնում». նախարար
Նախարարը տեղեկացրեց, որ ստեղծված իրավիճակի մասին պարբերաբար տեղեկացնում են նաև միջազգային գործընկերներին` պահանջելով իրենց մանդատի շրջանակներում իրավիճակին օր... 03.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-03T13:22+0400
2023-08-03T13:22+0400
2023-08-03T13:31+0400
անահիտ ավանեսյան
արցախ
կոռնիձոր
հայ-ադրբեջանական
ադրբեջան
լաչինի միջանցք
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/02/0f/55354788_0:76:1600:976_1920x0_80_0_0_210bf95aa00a30ef53c37588a0bc6513.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Արցախում գտնվող հիվանդների համար, որոնք ունեն նեղ մասնագիտական բուժօգնության կարիք, իրավիճակը կրիտիկական է։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։Նախարարը հայտնեց, որ կապի մեջ է գտնվում արցախցի գործընկերների հետ և տեղեկացված է, որ կան հիվանդներ, որոնց կյանքին վտանգ է սպառնում։«Բարդ է տարբերակել թիվը։ Եթե մենք ունենք հեմոդիալիզի կարիք ունեցող պացիենտներ, որոնք որ պետք է շաբաթական 2-3 անգամ ստանան տվյալ ծառայությունը, չկա տրանսպորտ, դեղորայքի և բժշկական նշանակության պարագաների սուր կարիք կա, նշանակում է` եթե նրանք չստանան այդ ծառայությունը, նրանց կյանքին կարող վտանգ սպառնալ»,–ասաց նա։ԿԽՄԿ–ից բողոքի ակցիայի մասնակիցներին բացատրել են, թե ինչու չեն բավարարվել նրանց պահանջներըԱվանեսյանը նաև նշեց, որ ԼՂ–ում այժմ լուրջ խնդիր է երեխաների կաթնախառնուրդների պակասը և ուղարկված հումանիտար բեռի մեծ մասը կազմում են դրանք։ Սակայն այս պահին Ստեփանակերտի իրենց գործընկերները մայրիկներին հոգեբանական աջակցություն են ցուցաբերում, որպեսզի կրծքով կերակրումը հնարավորինս լուծի այս խնդիրը և կաթնախառնուրդների կարիքը քիչ լինի։Նախարարը նաև տեղեկացրեց, որ ստեղծված իրավիճակի մասին պարբերաբար տեղեկացնում են նաև միջազգային գործընկերներին։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
ադրբեջան
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/02/0f/55354788_74:0:1497:1067_1920x0_80_0_0_c1433860de853ffbac53f95dc3219c85.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
անահիտ ավանեսյան, արցախ, կոռնիձոր, հայ-ադրբեջանական, ադրբեջան, լաչինի միջանցք
անահիտ ավանեսյան, արցախ, կոռնիձոր, հայ-ադրբեջանական, ադրբեջան, լաչինի միջանցք
«Արցախում վիճակը կրիտիկական է. կան հիվանդներ, որոնց կյանքին վտանգ է սպառնում». նախարար
13:22 03.08.2023 (Թարմացված է: 13:31 03.08.2023) Նախարարը տեղեկացրեց, որ ստեղծված իրավիճակի մասին պարբերաբար տեղեկացնում են նաև միջազգային գործընկերներին` պահանջելով իրենց մանդատի շրջանակներում իրավիճակին օր առաջ լուծում տալ։
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Արցախում գտնվող հիվանդների համար, որոնք ունեն նեղ մասնագիտական բուժօգնության կարիք, իրավիճակը կրիտիկական է։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Ժամանակի ընթացքում ինչքան այս շրջափակման օրերը երկարում են, այնքան ավելի դժվար է տարբերակել տեղափոխման խիստ կարիք ունեցողներին առողջական արդեն լուրջ խնդիրներ ունեցողներից, որոնք ունեն դեղորայքի, բժշկական միջամտության կարիք»,–ասաց Ավանեսյանը։
Նախարարը հայտնեց, որ կապի մեջ է գտնվում արցախցի գործընկերների հետ և տեղեկացված է, որ կան հիվանդներ, որոնց կյանքին վտանգ է սպառնում։
«Բարդ է տարբերակել թիվը։ Եթե մենք ունենք հեմոդիալիզի կարիք ունեցող պացիենտներ, որոնք որ պետք է շաբաթական 2-3 անգամ ստանան տվյալ ծառայությունը, չկա տրանսպորտ, դեղորայքի և բժշկական նշանակության պարագաների սուր կարիք կա, նշանակում է` եթե նրանք չստանան այդ ծառայությունը, նրանց կյանքին կարող վտանգ սպառնալ»,–ասաց նա։
Ավանեսյանը նաև նշեց, որ ԼՂ–ում այժմ լուրջ խնդիր է երեխաների կաթնախառնուրդների պակասը և ուղարկված հումանիտար բեռի մեծ մասը կազմում են դրանք։ Սակայն այս պահին Ստեփանակերտի իրենց գործընկերները մայրիկներին հոգեբանական աջակցություն են ցուցաբերում, որպեսզի կրծքով կերակրումը հնարավորինս լուծի այս խնդիրը և կաթնախառնուրդների կարիքը քիչ լինի։
Նախարարը նաև տեղեկացրեց, որ ստեղծված իրավիճակի մասին պարբերաբար տեղեկացնում են նաև միջազգային գործընկերներին։
«Բոլոր խողովակներով առկա փաստական տվյալները փոխանցում ենք` նաև միջազգային կառույցների առջև պահանջներ դնելով իրենց մանդատի շրջանակներում իրավիճակին օր առաջ լուծում տալու։Այս դեպքում Կարմիր խաչը ունի մանդատ նմանիրավիճակներում պացիենտների տեղափոխման, հումանիտար բեռների տեղափոխման, բայց նրա աշխատանքները ևս պարալիզացված են»,–ասաց նախարարը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից
ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։