https://armeniasputnik.am/20230803/hapk-ditvordneri-teghakajman-harcum-hajkakan-kvoghmi-dirqvorvoshman-mej-pvopvokhutjun-chka-agn-63872108.html
ՀԱՊԿ դիտորդների տեղակայման հարցում հայկական կողմի դիրքորոշման մեջ փոփոխություն չկա. ԱԳՆ
ՀԱՊԿ դիտորդների տեղակայման հարցում հայկական կողմի դիրքորոշման մեջ փոփոխություն չկա. ԱԳՆ
Հայկական կողմն ավելի վաղ հայտարարել էր առաքելություն տեղակայելու պատրաստակամության մասին, սակայն գործընկերներից ակնկալում էր քաղաքական գնահատական՝ կապված... 03.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-03T17:53+0400
2023-08-03T17:53+0400
2023-08-03T17:58+0400
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
դիտորդ
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/05/0b/59463737_0:0:771:434_1920x0_80_0_0_182fed7e3b372f07475200818f24a679.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Հայ–ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ մշտադիտարկման առաքելության տեղակայման հարցի առնչությամբ հայկական կողմի դիրքորոշման մեջ փոփոխություն չկա։ Այս մասին «Radar Armenia»-ինասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ի ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է վերադառնալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին դիտորդական առաքելություն տեղակայելու հարցի քննարկմանը և սպասում է Երևանի պատասխանին։Ապրիլին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը պատրաստ է Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայել: Մինչ այդ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշել էր, որ Երևանը չի հրաժարվել հանրապետության սահմաններին ՀԱՊԿ առաքելությունից:Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ երկրների փրկարարների հատուկ վարժանքներինՀԱՊԿ-ի կազմում ընդգրկված են վեց պետություններ՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մայիսի վերջին կարևորել է ՀԱՊԿ շրջանակում օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումներին հայկական կողմի մասնակցությունը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի մասնակցության հեռանկարների մասին, ընդգծել է, որ ՌԴ-ն կշարունակի երկխոսությունը հայ բարեկամների հետ, այդ թվում՝ ՀԱՊԿ թեմայով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/05/0b/59463737_0:0:601:450_1920x0_80_0_0_4fdcd2cc50154ebf147ef4ffbe57d185.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), դիտորդ, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), դիտորդ, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
ՀԱՊԿ դիտորդների տեղակայման հարցում հայկական կողմի դիրքորոշման մեջ փոփոխություն չկա. ԱԳՆ
17:53 03.08.2023 (Թարմացված է: 17:58 03.08.2023) Հայկական կողմն ավելի վաղ հայտարարել էր առաքելություն տեղակայելու պատրաստակամության մասին, սակայն գործընկերներից ակնկալում էր քաղաքական գնահատական՝ կապված Ադրբեջանի կողմից 2022թ սեպտեմբերյան ագրեսիայի հետ։
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Հայ–ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ մշտադիտարկման առաքելության տեղակայման հարցի առնչությամբ հայկական կողմի դիրքորոշման մեջ փոփոխություն չկա։ Այս մասին «
Radar Armenia»-ինասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
Ավելի վաղ Ռուսաստանի
ԱԳՆ-ի ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է վերադառնալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին դիտորդական առաքելություն տեղակայելու հարցի քննարկմանը և սպասում է Երևանի պատասխանին։
«Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին ՀԱՊԿ մշտադիտարկման առաքելության տեղակայման հարցի առնչությամբ հայկական կողմի դիրքորոշումը ներկայացվել է և այս պահին այդ հարցում փոփոխություն չկա»,– ասել է Բադալյանը:
Ապրիլին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը պատրաստ է Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայել: Մինչ այդ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշել էր, որ Երևանը չի հրաժարվել հանրապետության սահմաններին ՀԱՊԿ առաքելությունից:
ՀԱՊԿ-ի կազմում ընդգրկված են վեց պետություններ՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մայիսի վերջին կարևորել է ՀԱՊԿ շրջանակում օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումներին հայկական կողմի մասնակցությունը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի մասնակցության հեռանկարների մասին, ընդգծել է, որ ՌԴ-ն կշարունակի երկխոսությունը հայ բարեկամների հետ, այդ թվում՝ ՀԱՊԿ թեմայով։