Փաշինյանն ինքը կորոշի` ով կարող է թռչել իրեն սպասարկող ինքնաթիռով

© Photo : official site of the Prime minister of RAՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 03.08.2023
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վարչապետի այս լիազորությունը ՀՀ կառավարությունն առաջարկում է ամրագրել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում։
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության վարչապետին սպասարկող հատուկ սարքավորված ինքնաթիռով և ուղղաթիռով չվերթերի կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման, ինչպես նաև դրանից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց օգտվելու կարգը կսահմանվի ՀՀ վարչապետի որոշմամբ:
Վարչապետի այս լիազորությունը ՀՀ կառավարությունն առաջարկում է ամրագրել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում։
Օրենքի փոփոխության նախագիծն այսօր արժանացավ ՀՀ կառավարության հավանությանը և առաջիկայում կներկայացվի խորհրդարանի դատին։
Ռուսաստանում ՀՀ նոր դեսպան կնշանակվի, թեկնածուին գտել են. «Հրապարակ»
Նշենք, որ որոշումը ընդունվեց առանց հարցի զեկուցման ու քննարկման։ Նախագծի հեղինակը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է։
Որոշման նախագծի հիմնավորման համաձայն` «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» գործող օրենքով ամրագրված է, որ վարչապետին սպասարկման նպատակով տրամադրվում են հատուկ սարքավորված ինքնաթիռ և ուղղաթիռ, բայց օրենքում բացակայում է այդ ինքնաթիռով և ուղղաթիռով չվերթերի կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման հետ կապված հարաբերությունների կարգավորման իրավական հիմքը:
Նախատեսվում է, որ ԱԺ–ում ընդունվելուց հետո օրենքի նոր կարգավորումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԱԺ–ն 2 ամսում շուրջ 5 մլն դրամի կոնյակ և օղի է գնել. «Ժողովուրդ»
Լրահոս
0