Սնունդն էժանացել է, ծխախոտը` թանկացել. ինչպես են փոխվել սպառողական գները Հայաստանում

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Եթե, օրինակ, հագուստը ՀՀ–ում մեկ տարվա կտրվածքով թանկացել է 4.8 տոկոսով, ապա մեկամսյա ցուցանիշով 0.8 տոկոսով գնանկում է ունեցել։
ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է սպառողական գների ինդեքսը։
Մեկ տարվա կտրվածքով` 2022 թ. հուլիսից 2023 թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում, սպառողական գները նվազել են 0.1 տոկոսով։
Հայաստանում գնաճը կնվազի. ԵԱԶԲ-ն վերանայել է կանխատեսումները
Ամենամեծ նվազումն արձանագրվել է սննդամթերքի շուկայում` 3.9 տոկոս, ապա հետևում է տրանսպորտը` 1.7 տոկոս, կապի ոլորտը` 0.5 տոկոս։
Գնաճ է արձանագրվել ծխախոտի և ալկոհոլային խմիչքների շուկայում` 8.5 տոկոս, ռեստորանային և հյուրանոցային ոլորտ` 5.5 տոկոս, ոչ պարենային ապրանքներ` 5.1 տոկոս, հագուստի շուկա` 4.8 տոկոս և այլն։
Կոմիտեն ներկայացրել է տվյալներ նաև մեկամսյա կտրվածքով։ Ըստ այդմ, 2023 թ. հուլիսին հունիսի նկատմամբ սպառողական գները նվազել են 1 տոկոսով։
Այս դեպքում նույնպես ամենացածր ցուցանիշը գրանցվել է սննդամթերքի շուկայում` 2.8 տոկոս, հագուստի շուկայում` 0.8 տոկոս, հանգստի և մշակույթի ոլորտում` 0.5 տոկոս և այլն։
Մեկ ամսում գներն աճել են տրանսպորտի ոլորտում` 2.4 տոկոս, ծխախոտի և ալկոհոլային խմիչքների շուկայում` 0.6 տոկոս, ռեստորանային և հյուրանոցային ոլորտում` 0.2 տոկոս։
Սննդամթերքի կոնկրետ ապրանքատեսակների գները մեկ տարվա կտրվածքով ևս ունեն զգալի փոփոխություններ։ Ըստ այդմ, 2023 թ. հուլիսին 2022 թ. հուլիսի համեմատ հացաբուլկեղենի և ձավարեղենի գինը նվազել է 7.6 տոկոսով, յուղերի և ճարպերի գինը` 22.3 տոկոսով և այլն։
Փոխարենը բարձրացել են հանքային կամ աղբյուրի ջրերի գինը 5.3 տոկոսով, կաթնամթերքի, պանրի և ձվի գինը` 3.8 տոկոսով և այլն։
Ինչ վերաբերում է մեկ ամսվա ցուցանիշներին, ապա 2023 թ. հուլիսին հունիսի համեմատ ամենից մեծ գնանկումն արձանագրվել է բանջարեղենի դեպքում` 13.6 տոկոս, մրգերի դեպքում` 8.2 տոկոս, յուղերի և ճարպերի դեպքում` 3.7 տոկոս և այլն։
Տարածաշրջանում ամենացածր գնաճային միջավայրը Հայաստանում է. տնտեսագետ
Լրահոս
0